Գյուլենի շարժումը Թուրքիայի կառավարությանը սկսել է գաղտնալսել Դավոսի միջադեպից հետո
Թուրքական Hürriyet Daily News թերթի փոխանցմամբ՝ ԱՄՆ-ում բնակվող իսլամական հասարակական գործիչ Ֆեթհուլլահ Գյուլենի շարժումը Թուրքիայի կառավարությանը սկսել է գաղտնալսել և տվյալներ հավաքել 2009 թվականի նոյեմբերին՝ Դավոսի ֆորումում Գազայի հատվածի վերաբերյալ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի կտրուկ ելույթից հետո:
Այս մասին հայտարարել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Էֆքան Ալան: Ալայի տվյալներով՝ Գյուլենի շարժման գործունեության համար մեկնակետ պետք է վերցնել հենց 2009 թվականի նոյեմբերի 1-ը, երբ Գյուլենի շարժումը Դավոսի միջադեպից հետո սկսեց տվյալներ հավաքել կառավարության մասին:
Նա Թուրքիայի կառավարության ու Գյուլենի շարժման փոխհարաբերություններում շրջադարձային կետ է համարել Դավոսի և «Մավի Մարմարայի» միջադեպերը: 2009 թվականի հունվարի 29-ին Էրդողանը Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումում բանավեճի մեջ էր մտել Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսի հետ, ինչից հետո ցուցադրաբար լքել էր ֆորումի դահլիճը: