![](/banners/BeFunky-design.jpg)
Բան Կի Մունն առաջարկել է Հարավային Սուդանի հարցերով ստեղծել «հատուկ տրիբունալ»
![](https://168.am/wp-content/uploads/2014/05/pic_e77e73c55417172544dda136df1abd2b.jpg)
Global Post-ի փոխանցմամբ՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունն առաջարկել է ստեղծել «հատուկ տրիբունալ», որը պատասխանատվության կենթարկի Հարավային Սուդանում բռնությունների պատասխանատուներին:
Դիմելով ՄԱԿ ԱԽ-ին՝ Բան Կի Մունը ներկաայցրել էր Հարավային Սուդանում կազմակերպության առաքելության զեկույցը: Փաստաթղթի համաձայն, գոյություն ունեն ծանրակշիռ հիմնավորումներ՝ կարծելու համար, որ երկրում կատարվել են մարդկության դեմ հանցանքներ:
Բան Կի Մունը հակամարտող կողմերին կոչ է արել ցանքով զբաղվելու համար կնքել 30-օրյա հրադադար, որպեսզի դրանով իսկ երկրում կանխվի սովը: Մայիսի 10-ին Հարավային Սուդանում հրադադարի մասին համաձայնագիր էր ստորագրվել կառավարական զորքերի ու ապստամբների միջև, սակայն մարտերը վերսկսվել էին մեկ օր անց: