Բաժիններ՝

Բնական հականեխիչներ (антисептик)

Դարեր ի վեր մարդիկ գիտեն, որ բույսերն ունեն յուրօրինակ հակաբակտերիալ հատկանիշներ: Դրանք կարող են ոչ միայն ախտահանել մաշկը, ալև՝ կանխարգելել այդ բակտերիաների ներթափանցումն օրգանիզմ ու դրանց հետագա զարգացումը: Fitohome կայքը ներկայացնում է բնական հականեխիչների ցանկ, որոնք կարելի է օգտագործել տնային պայմաններում:

Երիցուկ. սա ամենատարածված և մատչելի բնական միջոցներից մեկն է: Այս բույսն ունի բազմաթիվ դրական հատկանիշներ, հակաբորբոքային, հակամիկրոբային հատկություն: Հասարակ երիցուկի թուրմը հրաշալի օգնում է լնդերի բորբոքումների, կոկորդի ցավերի և անգինայի դեպքում:

Բերգամոտի եթերային յուղ. այն օգտագործվում է ակնեն, ինչպես նաև մի շարք մաշկային հիվանդություններ բուժելու համար: Այս եթերային յուղը նաև բարձրացնում է օրգանիզմի դիմադրողականությունը տարբեր վիրուսային ինֆեկցիաների հանդեպ և օգնում է հազի, հարբուխի կամ նշիկների բորբոքումների ժամանակ:

Ծովաբողկ (хрен). այս բույսն ունի բակտերիասպան և հակաբորբոքային հատկանիշներ: Կանոնավոր օգտագործման դեպքում, կլավացնեք իմունային համակարգը:

Էվկալիպտ. այս բույսն օգտագործվում է մաշկի խնամքի ժամանակ: Այն ունի վերքերը լավացնող հատկանիշներ և օգնում է ակնեի դեպքում: Էվկալիպտի թուրմով խորհուրդ է տրվում մաքրել դեմքը՝ բշտիկների առկայության դեպքում, ինչպես նաև գլուխը՝ թեփից ազատվելու համար: Էկվալիպտը խորհուրդ է տրվում յուղոտ և խնդրահարույց մաշկ ունեցողներին: Դրա օգնությամբ մաշկը դառնում է էլաստիկ, ինչպես նաև ձգվում է և առողջ գույն ստանում:

Թեյի ծառի յուղ. այս յուղը հայտնի է՝ որպես ինֆեկցիաների հարուցիչների դեմ պայքարի լավագույն միջոց: Այն մաքրում է վերքերը, կտրվածքները: Բացի այդ, այս յուղի օգնությամբ բուժում են ֆուրունկուլյոզը, որն առավել հայտնի է չիբան անունով: Այն հանգստացնում է գրգռված վիճակը, կարմրությունը, ինչպես նաև վերացնում է քորը:

teyi cari yux

Սոխ. բոլորին էլ հայտնի է սոխի բակտերիասպան հատկանիշների մասին: Այն կարելի է օգտագործել՝ որպես վիրուսային ինֆեկցիաների հարուցման շրջանի պրոֆիլակտիկ միջոց:

Ուրց. այս բույսի եթերային յուղն ունի հակավիրուսային և հակամիկրոբային հատկանիշներ: Այն հաճախ օգտագործում են ինհալացիաների ժամանակ՝ հարբուխի դեպքում:

Լոռամրգի (клюква). բույսի բաղադրության մեջ մտնում են պիրացիտամոնները: Այս բաղադրիչը կարողանում է կանխարգելել բակտերիաների բազմացումը: Լոռամրգիի կանոնավոր օգտագործման դեպքում ազատվում եք միզասեռական օրգանների և շագանակագեղձի շատ հիվանդություններից:

Պրոպոլիս. այս բույսն ամենահայտնի և տարածված բուժիչ միջոցն է, որը լայն օգտագործում ունի ժամանակակից դեղագործության մեջ: Այն ունի հակավիրուսային, ցավազրկող և հակաբակտերիալ ազդեցություն:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս