ԵԱՏՄ-ում էլեկտրոնային առևտրի մասնաբաժինը գերազանցել է 17%-ը

Եվրասիական տնտեսական միությունում (ԵԱՏՄ) կայացել է «Չափելով թվային շուկան․ էլեկտրոնային առևտրի վիճակագրությունը Եվրասիական տնտեսական միությունում» խորագրով միջազգային սեմինարը։

Միջոցառման ընթացքում ԵԱՏՄ տնտեսական հանձնաժողովի մակրոտնտեսագիտության և ինտեգրման հարցերով կոլեգիայի անդամ Դանիյար Իմանալիևը նշել է, որ միության մանրածախ առևտրի ընդհանուր շրջանառության մեջ էլեկտրոնային առևտրի մասնաբաժինը գերազանցել է 17%-ը և շարունակում է աճել։

Նրա խոսքով՝ Եվրասիական միության հինգ երկրները էլեկտրոնային առևտրի զարգացման տարբեր փուլերում են, ինչը վկայում է որոշումների կայացման համար համադրելի վիճակագրական տվյալների կարևորության մասին։

Սեմինարի կարևոր բաղադրիչներից է եղել գործարար համայնքի ներկայացուցիչների մասնակցությամբ քննարկումը։ Փորձագետները ներկայացրել են թվային շուկայում իրենց աշխատանքային փորձը և անդրադարձել անդրսահմանային էլեկտրոնային առևտրի վերաբերյալ վիճակագրական տեղեկատվության աղբյուրներին։

Առանձին ուշադրություն է դարձվել նաև ստեղծարար արդյունաբերության հաշվառմանը վիճակագրության մեջ, ինչպես նաև թվային տնտեսության արագ զարգացող հատվածների չափման հետ կապված մարտահրավերներին։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031