Ո՞վ էր Ստալինի անձնական կախարդ Նատալյա Լվովան

Խորհրդային շրջանի ու պետության առաջնորդների մասին առեղծվածները, անհայտ տեղեկություններն ու չուսումնասիրված դրվագները շատ-շատ են։ Այդ ցանկի առաջին հորիզոնականը զբաղեցնում է Իոսիֆ Ստալինը։ Մինչ օրս նրա կյանքի հետ կապված շատ տեղեկություններ փակ են մարդկանց համար։ Ստալինի կենսագրության ամենահետաքրքիր պատմություններից մեկն էլ կապված է Ստալինի անձնական կախարդ Նատալյա Լվովայի հետ։ Այդ մասին փաստագրական տեղեկություններ չկան, սակայն կան խոսակցություններ, պատմություններ, որոնք հավաքվելով՝ պատկերացում կազմում են այդ ամենի մասին։ Լվովայի ու Ստալինի մասին տեղեկություններ կան ռուսական մամուլում։

Ստալինը մեծ վախ ուներ դավաճաններից, որոնց նա փնտրում էր միշտ և ամենուր, այդ թվում՝ նաև իր մերձավոր շրջապատում։ Առաջնորդին կախարդական հարձակումներից պաշտպանելու համար, Ստալինի անձնական գաղտնի հրամանով, խորհրդային հատուկ ծառայություններում անգամ ստեղծվեցին հատուկ ստորաբաժանումներ, որոնք զբաղվում էին օկուլտիզմով։ Մոգությանն ու հմայության արվեստին տիրապետող մարդ գտնելու Ստալինի պատվերը ստանձնել է Ստալինի երկարամյա և հավատարիմ զինակից Սերգեյ Կիրովը։ Նրա հրամանով Լենինգրադում սկսեցին փնտրել նմանատիպ մարդու։

Կարդացեք նաև

Փնտրտուքների արդյունքում գտնվեց Նատալյա Լվովան։ Խոսվում էր, որ այս անսովոր կինը կարողացել է ցանկացած մարդու ենթարկել իր կամքին։ Բոլորովին անծանոթ մարդիկ անկասկած կատարում էին նրա ցանկությունները, եթե նա դա պահանջում էր: Ըստ քաղաքային լուրերի՝ Լվովան կարող էր հեռվից կարդալ մտքերը, ուղղորդել և հեռացնել վտանգը, ինչպես նաև կանխատեսել ապագան։ Բայց այս կնոջ բացառիկ ունակությունները ստիպեցին քաղաքային իշխանություններին աչք փակել նրա ազնվական ծագման վրա և նույնիսկ թույլ տվեցին նրան պահել իր սեփական անօրինական կախարդական սրահը:

Կան տեղեկություններ, որ Լենինգրադ այցելած կուսակցական ղեկավարները մի քանի անգամ գաղտնի այցելել են այս սրահ: Այն բանից հետո, երբ Ստալինին տեղեկացրեցին Լենինգրադյան կախարդուհու մասին, նա անմիջապես հրամայեց նրան հրավիրել իր մոտ։ Հանդիպումն անցել է դռնփակ։ Այսպիսով, թե ինչ են խոսել նրանք, մնացել է առեղծված: Ժամանակակիցները նշում են, որ հանդիպումից հետո Ստալինն ունեցել է մտախոհ ու խոժոռ դեմք։

Ըստ երևույթին, կախարդուհուն հաջողվել է Ստալինին համոզել իր արտասովոր ունակությունները, ինչպես նաև Լվովան ակնարկել է Ստալինին իր բազմաթիվ թշնամիների մասին, որոնք շրջապատում են առաջնորդին, և խոստացել օգնել նրանց դեմ պայքարում։ Ուրիշ ինչպե՞ս բացատրել այն փաստը, որ այդ հանդիպումից անմիջապես հետո Նատալյա Լվովային առանձին բնակարան են հատկացրել Մոսկվայի կենտրոնում, նրան նշանակել են անվտանգությունը վերահսկող մարդիկ և փոխանցել աշխատավարձ։ Այսպիսով, լենինգրադյան ազնվական-կախարդուհին սկսեց աշխատել Ստալինի հոգեկան պաշտպանության համար: Նրա պարտականությունն էր՝ պարբերաբար ստուգել, ​​թե արդյոք փորձեր եղե՞լ են միստիկ կերպով ազդելու առաջնորդի վրա՝ նրան ենթարկելով ուրիշի կամքին։

Ի թիվս այլ բաների, Լվովան «վերահսկում էր» հնարավոր չարագործներին։ Խոսվում էր, որ իր մտերիմների հետ գործնական զրույցներից հետո Ստալինը հաճախ է կանչում կախարդուհուն իր մոտ և խնդրում զգալ իր մոտ եղած այցելուի էներգետիկ դաշտն ու մարդկային որակները։ Եթե ​​Լվովան մարդու մեջ գաղտնի մտքեր էր տեսնում, հավատում էր, որ նա կարող է ինչ-որ վատ բան մտածել, ապա հենց հաջորդ օրն այդ մարդը կարող էր դառնալ լրտես և դավաճան։ Լվովան պարտավոր էր գործել՝ կանխելու առաջնորդին վնասելու փորձերը։ Կախարդական սեանսներ անցկացնելով՝ նա փորձում էր չեզոքացնել Ստալինի դեմ ուղղված բացասական մտադրությունները՝ ոչնչացնելով դրանք։

Կարելի է հակասական վերաբերմունք ունենալ օկուլտիստական գիտությունների նկատմամբ, բայց Ստալինի թշնամիներն իսկապես մեկը մյուսի հետևից կրեցին պարտություններ, և նա միայն ամրապնդեց իր իշխանությունը երկրում։ Կա տեսակետ, որ հենց Նատալյա Լվովան է առաջնորդին խորհուրդ տվել ֆոտոսեսիաների և նկարահանումների ժամանակ ուղիղ չնայել տեսախցիկին: Ստալինն այնքան էր հավատում կախարդական ուժին, որ ամեն կարևոր որոշումից ու հանդիպումից առաջ Լվովային տանում էր իր մոտ՝ գաղտնի զրույցի։ Հավանաբար, ինչ-որ պահի Ստալինը սկսում է վախենալ հենց կախարդուհուց։ Եվ մի օր Նատալյա Լվովան անհետանում է։

Քրեական գործ, դատավարություն, թերթերում բացահայտող հոդվածներ չեն եղել։ Բայց Լվովայի դեմ գործ սարքելը կարող էր լինել շատ հեշտ։ Ըստ երևույթին, Կրեմլի չափազանց շատ գաղտնիքներ իմանալը դարձավ այն պատճառը, որ նրան պարզապես լուռ անհետացրին և միգուցե սպանելուց հետո թաղեցին մի անհայտ վայրում։ Կա, սակայն, վարկած, որ հենց Ստալինի թշնամիներն են գործ ունեցել Նատալյա Լվովայի հետ։ Բայց այս դեպքում առաջնորդն ու նրա շրջապատը, ամենայն հավանականությամբ, աղմուկ կբարձրացնեին նրա անհետացման կապակցությամբ: Մինչ օրս նրա անհայտացման ամենահավանական տեսակետը դա Ստալինի անձնական հրամանով Լվովայի ոչնչացման տեսակետն է։

Զ. Շուշեցի

Տեսանյութեր

Լրահոս