Հուլիսի 2-ին «Վաղարշապատ» բժշկական կենտրոնից ոստիկանության Վաղարշապատի բաժին հաղորդում ստացվեց, որ «որովայնի թափանցող, կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել Առատաշեն գյուղի մի բնակիչ։
«Կասպերսկի» ընկերությունը հայտնաբերել է, որ ToddyCat կիբեռխմբավորումը 2021-ից բարդ թիրախային գրոհներ է իրականացնում Եվրոպայի և Ասիայի պետական կազմակերպությունների և պաշտպանական հատվածի ձեռնարկությունների վրա:
Այլ կերպ ասած՝ «Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը» դատավորի դեր էր ստանձնել և ընտրողաբար փորձում էր ոչնչացնել այն լրատվամիջոցները, որոնք հանդես են գալիս օրվա իշխանությունների գործունեության նկատմամբ քննադատություններով։
Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հուլիսի 7-ին ժամը 09:00-ից մինչև հուլիսի 8-ը ժամը 21:00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Մարգահովիտ, Լերմոնտովո, Գուգարք բնակավայրերի գազասպառողների, «ՎԱՀ ՎԱՍ», «Ռոբ և Կարեն» ՍՊԸ-ների ԱԳԼՃԿ-ների, «Վարդանուշ» ՍՊԸ-ի պանրի գործարանի, «Ա.Ա.Բ Պրոեկտ» ՓԲԸ-ի ասֆալտի գործարանի, «Արգիշտի-1» ՍՊԸ-ի ասֆալտի գործարանի և հարակից այլ տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարարումը:
Համացանցը ողողված է եղջերուներին կերակրող Նիկոլ Փաշինյանի կադրերով։ Ոմանք հիանում են, ավելի շատերը՝ ծաղրում, երրորդները՝ ցասում են ապրում, առավել զգուշավորները տարակուսում են՝ հերթական ի՞նչ հակապետական քայլից կամ զիջումից է իր բուրժուական հանգստի կադրերով փորձում շեղել Նիկոլ Փաշինյանը հանրության ուշադրությունը։
Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ, հունիսի 5-ին մի խումբ ադրբեջանցի «գիտնականներ» և հանրության ներկայացուցիչներ դիմել են ՅՈՒՆԵՍԿՕ-ին՝ երևանյան Կոնդ թաղամասի հետ կապված՝ բողոքելով, թե իբր մշակույթի ժառանգությանը վնաս է հասցվում:
Նշվում է, որ հանդիպման արդյունքներով Հայաստանի և Իսպանիայի ԱԳ նախարարները հանդես են եկել մամուլի համար հայտարարություններով:
Հանրապետությունում 2022 թվականի առաջին կիսամյակի ընթացքում արձանագրվել է աղիքային վարակիչ հիվանդությունների ավելի քան 4 հազար 200 դեպք: Հիվանդացությունը 2021 թվականի համեմատ աճել է 1.2 անգամ:
Ի դեպ, 168.am-ի տեղեկություններով` ԱԺ ընդդիմադիր պատգամավորները Սահմանադրության օրվա կապակցությամբ ոչ միայն չեն պարգևատրվել, այլ մոտ 250 հազար դրամով պակաս աշխատավարձ են ստացել: ԱԺ նիստերից ընդդիմադիրների բացակայությունները Ալեն Սիմոնյանը համարել է ոչ հարգելի:
Նշված միջնորդությունը ներկայացնելը պայմանավորված էր այն հանգամանքով, որ պարոն Հովսեփյանը դեռևս մայիսի 30-ին վատառողջ լինելու հիմքով տեղափոխվել էր «Միքայելյան» բժշկական հաստատություն: Հունիսի 6-ին Աղվան Հովսեփյանը նաև վիրահատվել է, և նրա մոտ, ի թիվս այլնի, ախտորոշվել է նաև շաքարային դիաբետի 2-րդ տիպ, ինսուլինակախյալ, որը զուգորդված է պոլինևրոպատիայով: Աղվան Հովսեփյանը երկար տարիներ է տառապում շաքարային դիաբետով, ուղղակի այս պահին հիվանդությունը նրա մոտ ունի ծանր ընթացք:
Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանն անդամակցել է 2013թ. սեպտեմբերի 3-ին: Այդ որոշումն ու իրադարձությունը բուռն քննադատության արժանացավ ընդդիմադիրների կողմից: Բոլոր ժամանակների կարկառուն ընդդիմություն Նիկոլ Փաշինյանը հենց սկզբից դեմ էր Հայաստանի անդամակցությանը ԵՏՄ-ին, համարում էր, որ Հայաստանը կդառնա եվրասիական տնտեսական տարածքի մի խղճուկ տնվոր և դեմ է քվեարկում ԵՏՄ-ին Հայաստանի միանալու պայմանագրին:
Կողմերը քննարկել են Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի առաջնորդերի 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարությունների կատարմանը ընթացքը:
ՀՀ Լոռու մարզի դատախազությունում մեղադրական եզրակացությամբ ստացվել է Օձուն գյուղում 2021թ. փետրվարի 20-ին կատարված Աշ. Ջանինյանի սպանության դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Թումանյանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործը: Նախաքննության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից գործի նյութերի ստուգմամբ պարզվել է, որ առկա են քրեական ենթամշակույթին բնորոշ հանցավոր արարքների հատկանիշներ պարունակող փաստական տվյալներ:
Այսքանը, որ անեք.. հետո էլի բարի խորհուրդներ կտամ։
Կուզեիք չէ՞, որ ձեր կողքին մարդ լիներ, լսեր ձեզ, համ կատաղեր ձեզ հետ, համ խնդայիք ու իրար հետ չթողեիք որ խլեն։
«Այն, ինչ տարիներ ի վեր կատարվել է հայկական շուկայում զարտուղի ճանապարհներով, հիմա, հատկապես օդային բեռնափոխադրումների պարագայում, անգամներով կավելանա: Որոշ ոլորտներին վերջնական հարված հասցնելն ընդամենն ամիսների խնդիր կդառնա»,- եզրափակեց Լիլիա Ամիրխանյանը:
«Հունիսին Իսլանդիայի խորհրդարանը նախապես համաձայնություն է տվել դաշինքի ընդլայնմանը: Իսլանդիայի նախագահ Գուդնի Յոհաննեսոնի կողմից փաստաթուղթը ստորագրվելուց հետո այն ինքնաթիռով ուղարկվել է ԱՄՆ Պետդեպարտամենտին»,- նշված է պարբերականում:
ՀՀ առաջին նախագահ Լ. Տեր-Պետրոսյանը հանրապետության նախագահի պաշտոնամուտի իր ելույթում (1991 թ.) որպես արտաքին քաղաքականության բնագավառում իր 5 գերակայություններից մեկը հայտարարում էր «Կայուն առեւտրական եւ տնտեսական հարաբերությունների հաստատումը Թուրքիայի եւ Իրանի հետ` Հայաստանը հաղորդակցության փակուղուց բանուկ միջազգային խաչմերուկի վերածելու նպատակով:
Սահմանադրությունը տալիս է տեխնիկական ուղիներ, բայց չկա որևէ սահմանադրություն, որը կսահմաներ, թե ինչ է պետք անել, երբ պետությունը մատնվում է ինքնահոսի, թե ինչ է լինում այն դեպքերում, երբ.
Կա մի անհերքելի ճշմարտություն՝ ժողովրդի կողմից իշխանության նկատմամբ անվստահություն առաջանում է իշխանությունների հակասական քայլերից։
Այսօր Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Արման Ազատյանի ծննդյան օրն է։ Արմանն այսօր կդառնար 22 տարեկան։
Ուկրաինայում ռազմական գործողությունների հետևանքով երկրի ենթակառուցվածքներին հասցված վնասը հասնում է 95 միլիարդ դոլարի։
Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այսօր ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում հայտնել է, որ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական և Խանփերյանցի անվան ավիացիոն համալսարանները միավորվելու են և ստեղծվելու է ռազմական ակադեմիա:
Փրկարարներն ու ոստիկանները վերելակի հորանում հայտնաբերել են տղամարդու դի և նրա մահը հաստատել է նաև նշված բժշկական կենտրոնի բժիշկը:
Դիտարկմանը, թե «Հայրենիք» կուսակցության առաջնորդ Արթուր Վանեցյանը մանդատը դրել է, ազնիվ չէ՞ր լինի, որ ինքն էլ դներ, Թովմասյանն ասել է․ «Ազնվությունից մի՛ խոսեք, ես ունեմ «Հայրենիք» կուսակցության նախագահի հետ խորը ըմբռնում»։
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի հետ կապված սկանդալի պատճառով վերջին 24 ժամում Մեծ Բրիտանիայի կառավարությունը լքել է արդեն 27 մարդ։
Հուլիսի 6-ին Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը հանդիպել է Իրանի Իսլամական Հանրապետության էներգետիկայի նախարար Ալի Աքբար Մեհրաբիանի հետ։
Երևանում «Ոսկե ծիրան» մրցանակաբաշխությունը կմեկնարկի «Ամերիկացի» ֆիլմի պրեմիերայով: Այս մասին «Արմենպրես»-ին հայտնեց ֆիլմի պրոդյուսեր Արման Նշանյանը:
Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այսօր ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում խոսելով բանակում ընթացող բարեփոխումների մասին, տեղեկացրեց, որ Երևանի Ավիացիոն համալսարանի և Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի միատեղումով ստեղծելու են ռազմական ակադեմիա, որը ենթադրելու է, որ այնտեղ ունենալու են ամբիոններ և համապատասխան ֆակուլտետներ՝ սահմանապահ զորքերի ուսուցման համար։
Իսրայելի էկոնոմիկայի նախարար Օրնա Բարբիվայը հայտարարել է, որ Թուրքիայում Իսրայելի առեւտրատնտեսական ներկայացուցչության աշխատանքը կվերսկսվի օգոստոսի 1-ից։ Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը: