ԱՄՆ փոխնախագահ Կամալա Հարրիսը կանանց ամենօրյա հղիանալու փաստը համարում է «լուրջ խնդիր»։ Այս մասին նրա նրա ելույթը տարածվել է YouTube-ում:
Էնդրյու Թագգարտի և Ալեքս Փոլի դուետը, ով ունկնդրին ավելի հայտնի է՝ որպես The Chainsmokers, 2024 թվականին կթռչի World View տիեզերական պարկուճով, որտեղ հանդես կգա փոքրիկ համերգով։ Այդ մասին գրում է Associated Press-ը։
Քննարկման առարկա են դարձել, մասնավորապես, Հայաստան-Ադրբեջան խաղաղության բանակցություններին, ԼՂ հիմնախնդրի կարգավորմանը, տարածաշրջանային կոմունիկացիաների բացմանը, գերիների վերադարձին, անհետ կորած անձանց ճակատագրի պարզաբանմանը վերաբերող հարցեր:
«Գազպրոմ Արմենիա»-ն հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության կանոնները՝ հիշեցնելով, որ լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով կարող եք զանգահարել 1-04 հեռախոսահամարով:
Այսօր ԵՄ միայն վեց երկիր ունի օրենք, որը կարգավորում է աշխատավայրում ջերմաստիճանի պայմանները: Հունգարիայում նստակյաց աշխատանքի պարագայում օդի ջերմաստիճանը պետք է լինի 31 աստիճանից, Բելգիայում՝ 29 աստիճանից ցածր։
20 միլիոն դրամ գրավով օրեր առաջ կալանավայրից դուրս եկած «Այլընտրանք» ՀԿ-ի ղեկավար Նարեկ Մանթաշյանը պնդում է՝ դատարանն իր խափանման միջոց կալանավորումը փոխել է՝ պայմանավորված ոչ թե արդարադատություն իրականացնելու ցանկությամբ, այլ ինչ-ինչ հանգամանքներով։
Հուլիսի 23-ին, ժամը 03.33-ին, ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնել էր, որ ժամը 02.50-ից 03.20-ն ընկած ժամանակահատվածում իր բնակարանից՝ ննջասենյակի սեղանի վրայից, մի երիտասարդ բացահայտ հափշտակել է 65 000 դրամ և դիմել փախուստի:
Տիեզերական գործակալությունը չի դադարում այլմոլորակային կյանքի որոնումները և հետևում է, որ աշխատակիցները շատ բան չասեն։
Այսօր համացանցում ակտիվորեն տարածվում են լուսանկարներ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գծով Անկարայի հատուկ բանագնաց Սերդար Քըլըչի հայ-թուրքական սահման կատարած կիրակնօրյա այցից:
Հնդկաստանի ռազմաօդային ուժերը մարտական ինքնաթիռներ են տեղակայել արևելյան Լադախում, սահմանային օդանավակայաններում, ներառյալ վերջերս Ֆրանսիայից ձեռք բերված կործանիչները։
Վրաստանում Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի (NCDC) ղեկավար Ամիրան Գամկրելիձեն հայտարարել է, որ «Կապիկի ծաղիկը» այնքան տարածված չէ, որքան մյուս շնչառական վիրուսային հիվանդությունները, ուստի այդ առիթով խուճապի մատնվելու պատճառ չկա Վրաստանում։
ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, համագործակցելով Գիտությունների ազգային ակադեմիայի մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի և Հայ-Ռուսական համալսարանի հետ, շարունակում է իրականացրել կորոնավիրուսային հիվանդությունով ՊՇՌ դրական արդյունքով պացիենտների նմուշների մոլեկուլյար-գենետիկ հետազոտություններ:
Գիտնականների նախնական գնահատականներով՝ դրա տարիքը մոտ 13,5 միլիարդ տարի է։
Արգենտինայի հայ համայնքում պրո/հակա Փաշինյան բաժանումների թեմայով բախումներ չկան: 168.am-ի հետ զրույցում ասաց Արգենտինայի Լանուսի պետական համալսարանի դասախոս Խաչիկ Տեր-Ղուկասյանը:
Ստամբուլում հացահատիկի համաձայնագրերով Ռուսաստանի Դաշնության պարտավորությունները չեն արգելում շարունակել հատուկ գործողությունը Ուկրաինայում։ Այս մասին հայտնել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։
Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը 2022 թվականի հունվար-հունիսին 11.8 տոկոսով ավելացել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ արդյունաբերական արտադրանքի ծավալը այս տարվա հունվար-հունիսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 5.8 տոկոսով: Գյուղատնտեսական համախառն ներքին արտադրանքի ծավալը այս տարվա առաջին 6 ամսում նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ նվազել է 5.5 […]
Կոչ եմ անում ՀՀ արդարադատության նախարարություն/Ministry of Justice of Armenia-ը շտապ արձագանքել իրավիճակին և ապահովել Վ. Վերմիշյանին հրատապ հիվանդանոց տեղափոխելը:
Հաղթողների անունները հայտնի կդառնան հոկտեմբերի 2-ին՝ Գրքի երևանյան փառատոնի փակման արարողության ժամանակ, որի ընթացքում էլ տեղի կունենա մրցանակաբաշխությունը:
Արդարադատության նախարարությունը Հայաստանում ամուսնությունը գրանցել ցանկացող բոլոր անձանց համար նախատեսում է հանդիսավոր պայմաններ՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի «Արմենիա» սրահում:
Հունիսի 17-ի Կառավարության նիստի օրակարգում չզեկուցվող հարցերի շարքում ընդգրկված էր «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև 2012թ. հոկտեմբերի 3-ի` ՀՀ կառավարության և ՌԴ կառավարության միջև ՀՀ տարածքում ռուսաստանյան ռազմակայանի տեղաբաշխման կետերի մասին» արձանագրության մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 2 արձանագրության ստորագրման առաջարկությանը հավանություն տալու մասին հարցը:
Հուլիսի 25-ից Թբիլիսիից Բաթումի և հակառակ ուղղությամբ շարժվող գնացքների տոմսերի գինը բոլոր դասերի ուղևորների համար կբարձրանա։ Ամենաշատը կբարձրանան ամենաէժան տոմսերը, փոխանցում է aliq.ge-ն:
Նշենք, որ հուլիսի 25-ի դրությամբ աշխարհի 80 երկրում արձանագրվել է կապիկի ծաղկի ավելի քան 17000 դեպք, այդ թվում՝ 5 մահվան դեպք։ Ամենաշատ դեպքերն արձանագրվել են Իսպանիայում, Ամերիկայի Միացյալ Նահանգներում, Գերմանիայում, Մեծ Բրիտանիայում, Ֆրանսիայում:
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հուլիսի 22-ից 25-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 110 դեպք, որից 7-ը՝ նախկինում կատարված։
Քիշնևի օդանավակայանում հուլիսի 25-ին անձնակազմի և ուղևորների տարհանում է իրականացվել պայթուցիկ սարքի մասին հաղորդագրությունից հետո։
Իրանցի քաղաքական վերլուծաբան Կայհան Բարզեգարը մեզ հետ զրույցում ասաց, որ նորություն չէ, որ հայ-իրանական սահմանի անձեռնմխելիությունը և երկրների տարածքային ամբողջականության սկզբունքի պահպանումը Իրանի տարածաշրջանային քաղաքականության սկզբունքային հարցերն են:
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հուլիսի 29-ին կանցկացնի նիստ Ուկրաինայի հարցով։ ՏԱՍՍ գործակալությունը տեղեկացնում է, որ այս մասին ասված է Անվտանգության խորհրդի հուլիս ամսվա աշխատանքային ընդլայնված լրացված ծրագրում։
ՀՀ պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որ հուլիսի 17-ին ջերմային 2-րդ աստիճանի այրվածքով Զանգեզուրի կայազորային հոսպիտալ է ընդունվել N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Պալյան Ջիվանի Պողոսյանը:
12 պետություններից ավելի քան 4000 զինվորականներ կմասնակցեն Ինդոնեզիայի եւ ԱՄՆ-ի համատեղ զինավարժանքներին: Դրանք տեղի կունենան օգոստոսի 1-ից մինչեւ 14-ը Սումատրա եւ Բոռնեո (Կալիմանտան) կղզիներում, հուլիսի 25-ին հաղորդում է Kyodo գործակալությոնը՝ վկայակոչելով Ինդոնեզիայի իշխանություններին:
Դատական նիստից հետո Վահագն Վերմիշյանի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է, շտապօգնության բրիգադը Վ.Վերմիշյանին տեղափոխում է «Էրեբունի» ԲԿ: Այս մասին տեղեկացնում է փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը։
ՀՀ կառավարության որոշմամբ տրամադրվել է 10,8 մլն դրամ՝ Համահայկական հայագիտական օլիմպիադայի կազմակերպման համար: Այս մասին տեղեկացրին ԿԳՄՍ նախարարության հասարակայնության հետ կապերի ու տեղեկատվության վարչությունից։