ՀՀ արտաքին գործերի նախարարությունը շարունակում է միջազգային հանրության, մասնավորապես տարածաշրջանում խաղաղությամբ շահագրգռված և մարդասիրական արժեքները կարևորող գործընկերների ուշադրությունը հրավիրել Ադրբեջանում պահվող հայազգի ռազմագերիների, պատանդների և այլ պահվող անձանց ազատ արձակման խնդրի, ինչպես նաև դատավարական կոպտագույն խախտումներով և խոշտանգման աղաղակող նշաններով նրանց մի մասի նկատմամբ ընթացող բեմականացված դատավարությունների վրա:
«Անտանելի է տեսնել ադրբեջանական ռեժիմի կողմից իմ վաղեմի բարեկամ և գործընկեր Ռուբեն Վարդանյանին հասցված ցավն ու անարդարությունը: Ժամանակն է, որ բոլոր հայերը, հատկապես Հայաստանի Հանրապետության ղեկավարությունը, իրենց ձայնը բարձրացնեն»,- գրել է նա։
Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանն այն կարծիքին է, որ Նիկոլ Փաշինյանը փետրվարի 19-ի երեկոյան ներկայացրեց իր «փտած գաղափարախոսական կետերը», որպեսզի ցույց տա, թե արցախյան շարժման մեկնարկի 37-ամյակին մեռնում է հին գաղափարախոսությունը և թևակոխում ենք նոր դարաշրջան:
Վարդանյանը փետրվարի 18-ից հացադուլ է հայտարարել ՝ ի նշան կեղծ դատավարության դեմ բողոքի: Ընտանիքի միջոցով միջազգային հանրությանը հասցեագրված իր ուղերձում Վարդանյանը նշել էր. «Ես հրաժարվում եմ այս ֆարսին մասնակցելուց: Ես դիմում եմ աշխարհի առաջնորդներին, միջազգային կազմակերպություններին, իրավապաշտպաններին, լրատվամիջոցների ներկայացուցիչներին՝
«Դասեր» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրերն իրավապաշտպան, «Միջազգային և համեմատական իրավունքի» կենտրոնի նախագահ, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) հայ գերիների ներկայուցիչ Սիրանուշ Սահակյանը և փաստաբան, միջազգային իրավունքի, տեսության մասնագետ, Ազզային ժողովի (ԱԺ) նախկին պատգամավոր Տարոն Սիմոնյանն են։
Մի բան ակնհայտ է. գումարելիների տեղափոխությունից գումարը չի փոխվում, այն է թե՝ հիմնարկի պետերին հիմնարկից հիմնարկ տեղափոխելով՝ ոչինչ չի փոխվում, և եթե ՔԿԾ-ում, այնուամենայնիվ, ծառայողական քննությամբ չկարողանան պարզել արգելված իրերի ներթափանցման ուղիները, մենք կկարողանանք օգնել: ՔԿԾ ղեկավարությանն այս պահին սոսկ հիշեցնենք՝ մի հիմնարկի պետի, ում օրոք արգելված իրեր են մտնում ՔԿՀ, իմաստ ունի՞ տեղափոխել այլ հիմնարկ՝ ղեկավարելու։