ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը սեպտեմբերի 29-ին այցելել է «Պռոշյանի կոնյակի գործարան» ՍՊԸ-ի Արտաշատի մթերման կետ՝ խաղողի մթերումների ընթացքին հետևելու և առկա խնդիրները տեղում քննարկելու նպատակով։
Հորմուզի նեղուցում նավթատար տանկերի վրա պայթյուն է տեղի ունեցել։ Իրանական Fars գործակալության փոխանցմամբ՝ Իրանի ուժերը հարվածել են բեռնատար նավին՝ Թեհրանի թույլտվությունն առանց ստանալու նեղուցով անցնելու փորձի պատճառով։
Մարոկկոյի թագավոր Մոհամեդ VI-ը երկրի վարչապետ է նշանակել Մարաքեշի քաղաքապետ Ֆաթիմա Էզզահրա Էլ-Մանսուրիին՝ նրան դարձնելով թագավորության պատմության մեջ այդ պաշտոնը զբաղեցրած առաջին կինը, հայտնում է Ֆրանսպրես գործակալությունը՝ հղում անելով թագավորի գրասենյակին։
«Թյուրքական պետությունների կազմակերպության» (ԹՓԿ) անդամ և դիտորդ երկրների առևտրի ընդհանուր ծավալը 2025-ին հասել է 1.27 տրիլիոն դոլարի, իսկ համախառն ներքին արդյունքը գերազանցել է 2.4 տրիլիոն դոլարը:
«Գյումրիի ավագանու անդամ Ռուբեն Մխիթարյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Վահրամ Սահակյանին ձեռբակալելը «ինքնիշխանության», «ազատության», «իրական» Հայաստանի իրականության, իշխանության «բարձր» լեգիտիմության, խոսքի «ազատության» և եվրոպական արժեքներին ձայնի արագությամբ մոտենալու գրավականն ու ցուցիչն է:
Ամերիկյան ռազմական նավերը Հորմուզի նեղուցի և Պարսից ծոցի մուտքից առնվազն 500 կիլոմետր հեռացել են, հայտարարել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ներկայացուցիչ, բրիգադի գեներալ Հոսեյն Մոհեբբին։
Առաջին դեպքում տղամարդը մտել էր Շրջանցիկ թունելի փողոցում գտնվող խանութ և, ներկայանալով որպես հրդեհային անվտանգության մասնագետ, իբր կատարած ստուգումների վերաբերյալ ակտ էր կազմել, ապա որպես սպասարկման վճար՝ վերցրել 40 հազար դրամ։
Սեպտեմբերի 29-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց ԱՄՆ Կոնգրեսի նախկին անդամ Ռենդի Հուլթգրենին, ԱՄՆ Ազգային աղոթքի նախաճաշի համակազմակերպիչ Ուես Անդերսոնին և «Spryng Energy» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Դեն Ալեքսանդրին՝ ուղեկցությամբ Մայր Աթոռի բարերար տիար Աշոտ Թունյանի։
ՀՀ ԱԳՆ-ից տեղեկացնում են, որ 2026թ. մայիսի 11-ին ընդունվել է «Անձը հաստատող փաստաթղթերի մասին» ՀՀ օրենքը, որով նախատեսվում է Հայաստանի Հանրապետությունում անձը հաստատող փաստաթղթերի կենսաչափական նոր համակարգի ներդրում:
ԵՄ արտաքին քաղաքական ծառայության ղեկավար Կայա Կալլասը երեքշաբթի օրը Դամասկոսում հայտարարել է, որ Եվրամիությունը պատրաստ է խորացնել գործընկերությունը Սիրիայի հետ և ավելի ակտիվ մասնակցել երկրի վերականգնմանը, սակայն հետագա աջակցությունը կախված կլինի ներքին բարեփոխումների իրականացումից, հաղորդում է Ֆրանսպրես գործակալությունը։
«Պրեսսինգ» հաղորդաշարի եթերում Սաթիկ Սեյրանյանի հյուրը բանակցային գործի մասնագետ, կոնֆլիկտաբան, CM Partners ընկերության ավագ խորհրդատու, բոստոնաբնակ Արթուր Մարտիրոսյանն է:
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ ընդհանուր սահմանը չպետք է խոչընդոտ դառնա Ադրբեջանի հետ հարաբերությունների զարգացման համար, և կոչ է արել ընդլայնել երկու երկրների միջև տրանսպորտային հաղորդակցությունը, դրանց թվում՝ երկաթուղային և ավիացիոն կապերը։
Դեռևս նախորդ ամսվա սկզբներին Վայոց ձորի Մալիշկա գյուղում մեծ իրարանցում էր առաջացրել, այսպես կոչված, անհատ «ուրվականը»։ Գյուղի բնակիչներն ահազանգել էին, որ 10 օրից ավելի է՝ դիմակավորված մարդ է շրջում գյուղում, ով գիշերային ժամերին քարեր է նետում բնակելի տների ուղղությամբ, վնասում պատուհաններն ու դռները, քարերով հարվածում տնակներին։
Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել է, որ ՀԱՄԱՍ-ի առաջնորդները, որոնք գտնվում են Գազայի հատվածից դուրս, նույնպես Իսրայելի թիրախներն են, հաղորդում է The Times of Israel-ը:
Վահրամ Սահակյանի նկատմամբ կիրառվեց վարչական հսկողություն, արգելվեց գրառումներ անել. Ռուբեն Մելիքյան
Նախատեսվում է, որ այն վաճառքի կհանվի 2027-ի առաջին կեսին։ «Aselsan»-ը կզբաղվի սարքավորումների ու արտադրության հարցերով, իսկ «Türk Telekom»-ը՝ ծրագրային ապահովմամբ, բովանդակությամբ, մարքեթինգով և բրենդինգով:
Սեպտեմբերի 29-ին ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը ՊՆ վարչական համալիրում ընդունել է ՄԱԿ-ի կանանց հարցերով կազմակերպության Վրաստանի ներկայացուցիչ և Հարավային Կովկասի հետ կապերի գծով պատասխանատու Կաորի Իշիկավային ու Վրաստանի և Հայաստանի՝ ՄԱԿ-ի կանանց հարցերով կազմակերպության ներկայացուցիչներին:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն աջակցել է նախաձեռնությանը, որը նախատեսում է Ռուսաստանն ազատ կարձակի քաղաքական բանտարկյալների մի մասին՝ ամերիկյան պատժամիջոցների մեղմացման դիմաց, գրում է The Atlantic-ը՝ նշելով, որ գաղափարը վաղ փուլում է և նախկինում հրապարակայնորեն չի բացահայտվել։
«Աէրոֆլոտ» ավիաընկերության Boeing 777 ինքնաթիռը, որը չվերթ էր իրականացնում Բանգկոկից Մոսկվա, երեքշաբթի հարկադիր վայրէջք է կատարել Տաշքենդի օդանավակայանում՝ ուղևորներից մեկի վատ ինքնազգացողության պատճառով։
Եթե չլիներ Մայր Աթոռի, Կիլիկիո կաթողիկոսության, հասարակական տարբեր նախաձեռնությունների, անկախ ակադեմիական հարթակների և Սփյուռքի հայկական կազմակերպությունների գործունեությունը, մենք տեղեկատվական դաշտում ավելի վակուումային իրավիճակում կարող էինք հայտնվել։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ ԱՄՆ-ի պատերազմը Իրանի դեմ կավարտվի շատ շուտով։
Օգոստոսին այն 4․5 տոկոսով բարձր է եղել հուլիսի և 5․2 տոկոսով՝ 2025 թվականի ամռան վերջին ամսվա ցուցանիշից:
Երևանի նախկին քաղաքապետ, ՀՀ տրանսպորտի և կապի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանը հայցադիմում է ներկայացրել Վարչական դատարան ընդդեմ Ներքին գործերի նախարարության։
Նախաքննության ընթացքում 3 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու համար:
Գրող, բանաստեղծ, թատերագիր, դերասան Վահրամ Սահակյանի գործը մակագրվել է դատավոր Վահագն Մելիքյանին։ Նիստը նշանակվել է ժամը 20:30-ին Շենգավիթի դատարանում (Պանթեոնի հարևանությամբ)։ Այդ մասին տեղեկանում ենք փաստաբան Ռուբեն Մելիքյանից։
Իլհամ Ալիևն այսօր զանգահարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանին: Ալիևը շնորհավորել է Փեզեշքիանին ծննդյան օրվա կապակցությամբ, մաղթել նրան քաջ առողջություն, արևշատություն և հաջողություններ գործունեության մեջ: Իրանի նախագահը շնորհակալություն է հայտնել Իլհամ Ալիևին ուշադրության և շնորհավորանքների համար:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝ Սարգիս Հայոցյանին ազատել բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի պաշտոնից»։
Սեպտեմբերի 16-ին վիճաբանություն է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 10։55-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Վեդիի բաժնում տեղեկություն է ստացվել, որ սեպտեմբերի 15-ին Փոքր Վեդի գյուղի միջնակարգ դպրոցի տարբեր դասարանների աշակերտներ վիճաբանել են միմյանց հետ, որի արդյունքում հնարավոր է՝ երեխաներից մեկը մարմնական վնասվածք ստացած լինի։
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը մեկնել է Միացյալ Արաբական Էմիրություններ (ԱՄԷ): Միջանկյալ նշենք, որ Ֆիդանը վերջին անգամ ԱՄԷ էր այցելել ընթացիկ տարվա մարտի 20-ին։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի(ԵՏՀ) աշխատանքի միգրացիայի և սոցիալական պաշտպանության վարչության տնօրեն Այգուլ Ռիսկուլովան մասնակցել է ԱՊՀ միգրացիոն մարմինների ղեկավարների խորհրդի նիստին։