Եվրոպական միությունը բավարար արագությամբ և արդյունավետությամբ չի մեծացնում իր պաշտպանական ներուժը, որպեսզի հասնի սահմանված նպատակին՝ մինչև 2030 թվականը պատրաստ լինել պաշտպանվելու Ռուսաստանից, ասվում է ԵՄ զեկույցի ամփոփագրում, որը պատրաստվել է միության ղեկավարների համար, և որին ծանոթացել է Reuters գործակալությունը։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, թե ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին զգուշացրել է, որ ամերիկյան նավթի արտահանման դադարեցումը սխալ կլինի։ Դրա մասին Ֆրանսիայի նախագահը պատմել է շաբաթվա սկզբին ՄԱԿ-ում Թրամփի հետ հանդիպումից հետո։
Եվրահանձնակատար ընդլայնման հարցերով Մարտա Կոսը հայտնել է, որ Եվրոպական միությունը որոշում է ընդունել իր շուկան բացելու հայկական ապրանքների գրեթե 80%-ի համար։
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հինգշաբթի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ամբիոնից հայտարարել է, թե Իրանի կառավարության անկումը «միայն ժամանակի հարց է»՝ վստահություն հայտնելով, որ մի օր իրանցի ժողովուրդը «ազատ կլինի»։
Նյու Յորքում տեղի է ունեցել Հայաստանի և Վրաստանի վարչապետներ Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Կոբախիձեի հանդիպումը:
Եբրայեցիներին ուղղված նամակի հեղինակը, մովսիսական և քրիստոնեական Եկեղեցիների քահանայությունների համեմատականը տանելով, ցույց է տալիս, որ Հին Ուխտի՝ քահանայության հետ կապված բոլոր օրենքներն էլ փոխված են Քրիստոսով ստեղծված նոր քահանայության մեջ:
Թուրքիայի արդյունաբերության և տեխնոլոգիաների նախարար Մեհմեթ Ֆաթիհ Քաջըրը մասնակցել է Նյու Յորքում կայացած «ASKON» թուրք-ամերիկյան 4-րդ գործարար նիստին։ Նա նշել է, որ Թուրքիան անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) արտադրության և արտահանման մեծ կարողություններ ունի։
Ընդդիմությունը, հետևաբար, այդ ընտրություններին պետք է մասնակցի իշխանական մոնոլիտ համակարգն առնվազն թուլացնելու նպատակադրմամբ։ Դա կրկին չի նշանակում տեղական, համայնքային խնդիրների անտեսում։ Բայց հակառակն էլ չպետք է նշանակի քաղաքականության անտեսում ու ընտրություններին մասնակցություն պայմանական «գյուղի ակումբի» մակարդակով։