Գերմանացի պահպանողականների բարձրաստիճան ներկայացուցիչը կոչ է արել իշխող կոալիցիային առաջիկա չորս շաբաթվա ընթացքում համաձայնության գալ Գերմանիայի նախագահի պաշտոնի միասնական թեկնածուի շուրջ։ Բավարիայի Քրիստոնեասոցիալական միության (CSU) նախագահի տեղակալ Մանֆրեդ Վեբերը առաջարկել է ավարտել բանակցությունները մինչև կուսակցության համագումարը Մյունխենում, որը կանցկացվի հոկտեմբերի 23–24-ին։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը «շուտով» կավարտվի, ինչից հետո նավթի համաշխարհային գները կտրուկ կնվազեն։ Այս հայտարարությունը ամերիկացի առաջնորդն արել է կիրակի՝ սեպտեմբերի 27-ին, Վաշինգտոնից մեկնելուց առաջ, հաղորդում է Fox News-ը։
Ժամը 22:30-ի դրությամբ՝ հրդեհի հետևանքով հոսանքազրկված բոլոր հասցեներում էլեկտրամատակարարումը վերականգնվել է, բացառությամբ մի քանի բազմաբնակարան շենքերի (մի քանի հարյուր բաժանորդ), որտեղ էլեկտրաէներգիայի մատակարարումը կվերականգնվի առաջիկա 2-3 ժամերի ընթացքում։
Պատերազմի տարելիցի և ՄԱԿ-ում Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի վտանգավոր ելույթի մասին. Ղազարյան
Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտարարել է նախագահի պաշտոնից հրաժարվելու մասին։
«Դասեր» հաղորդաշարի հյուրը Հանրային ֆինանսների կառավարման միջազգային փորձագետ, ՀՀ ֆինանսների նախկին նախարար, ԱՄՆ Իլինոյսի համալսարանի բիզնես-մագիստրոս Վարդան Արամյանն է:
Հայաստանի և՛ տղամարդկանց, և՛ կանանց հավաքականները Շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայի «Ա» խմբում զբաղեցրել են երրորդ հորիզոնականը։
«Բարսելոնայի» և Իսպանիայի հավաքականի վինգեր Լամին Յամալը կարճ գրառում է կատարել ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի (A Լիգա) խմբային փուլի 1-ին տուրում Անգլիայի նկատմամբ տարած հաղթանակից հետո։ Լուիս դե լա Ֆուենտեի սաները անգլիացիներին հաղթել են 3:2 հաշվով՝ այդ թվում Յամալի խփած գոլի շնորհիվ։
Իրանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ պատերազմի վերսկսմանը, սակայն միաժամանակ չի հրաժարվում դիվանագիտական ճանապարհով խնդիրները լուծելու հնարավորությունից։ Այս մասին հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։
168TV-ի «Ռանդևու» հաղորդման հյուրը դերասան, երգիչ և նմանակող արտիստ Արթուր Մուսայելյանն է։
Շատ անգամ հիշում եմ նրանց դեմքերը, խոսքերը, վերջին հանդիպումները… Եվ հասկանում եմ, որ որոշ վերքեր ժամանակը չի բուժում։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Axios-ի հետ հեռախոսազրույցում հայտնել է, որ ամերիկացի ներկայացուցիչները հաջորդ շաբաթ Իրանի հետ նոր բանակցություններ կանցկացնեն, չնայած դրան նախորդող օրը նա մերժել էր հակամարտության կարգավորման վերաբերյալ Թեհրանի առաջարկը։
Հայաստանի ազգային հավաքականի նախախաղային մամուլի ասուլիսը մեկնարկել է մեկ րոպե լռությամբ
Սեպտեմբերի 27-ին՝ ժամը 17։07-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ծիծեռնակաբերդի խճուղում այրվում է էլեկտրական ենթակայան։
ՈւԵՖԱ Ազգերի լիգայի C2 խմբի շրջանակում Հայաստանի հավաքականը վաղը՝ սեպտեմբերի 28-ին, Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կընդունի Չեռնոգորիայի ընտրանուն։
Բելառուսը պատրաստ է նաև հետագայում Մինսկը տրամադրել որպես Ուկրաինայի շուրջ բանակցությունների հարթակ, հայտարարել է երկրի արտաքին գործերի նախարար Մաքսիմ Ռիժենկովը՝ ելույթ ունենալով Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանում, հայտնում է «Интерфакс»-ը։
«2018-ին Հայաստանում տեղի ունեցածը նոր սերնդի գունավոր հեղափոխություն էր։ Սա այն Վրաստանի ու Ուկրաինայի գունավոր հեղափոխություններից չէր։ Ռուսական ուժային շրջանակներ կային, որոնք 2018-ի մեջ փայ ունեն։ Փաստ է, որ 2020թ. պատերազմից հետո ռուսները շահագրգիռ էին, որ Նիկոլ Փաշինյանը մնա իշխանության։ Դրա մեջ տեղավորվում էին և՛ Գլխավոր շտաբի հայտարարությունը, և՛ 2021թ. արտահերթ ընտրությունները, և՛ Պուտինի «Он не предатель»-ը։ Չէր կարող լինել 2018-ը, եթե իշխանության ներսում չլինեին ճաքեր։ 2008-ին փողոցային շարժումը հաջողություն չունեցավ, որովհետև իշխանական պետական էլիտան իրեն պահեց միասնական, խաղեր չտվեց։ ՀՀԿ-ն, այդ ժամանակ լինելով իշխանության կմախքը, խաղեր չտվեց, ու ոչ ոք խաղեր չտվեց»։
««Ծիծեռնակաբերդ» 110/6 կՎ ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով հոսանքազրկումներ են տեղի ունեցել ստորև նշված հասցեներում, որտեղ էլեկտրաէներգիայի մատակարարումն առաջիկա ժամերի ընթացքում կվերականգնվի՝ այլընտրանքային սնուցման միջոցով։
Նախ, Էրդողանը «մեր հերոսներ», «մեր վետերաններ» ասելով փաստացի ևս մեկ անգամ խոստովանում է, որ Թուրքիան մասնակցել է Արցախի դեմ ագրեսիային անմիջականորեն։ Կրկնեմ, սա նոր խոստովանություն չէ, որովհետւ նախկինում էլ Էրդողանը շատ թափանցիկ կամ ուղիղ հայտարարություններ է արել այդ մասին, օրինակ երբեմն նաեւ Ալիեւին հիշեցնելով իր մասնակցության, հետևաբար՝ Թուրքիայի հանդեպ Բաքվի «պարտքի» մասին։ Այդուհանդերձ, Էրդողանը խոստովանում ու փաստորեն հիշեցնում է հերթական անգամ, ինչը թերևս մատնում է «երկու եղբայրների»՝ «ավագի» ու «կրտսերի» միջեւ այսպես ասած «քիմիայի» բացակայությունը։
Մադրիդի «Ռեալում» խիստ դժգոհ են Ֆրանսիայի հավաքականի մարզչական և բժշկական շտաբի գործողություններից՝ կապված Կիլիան Մբապեի առողջական վիճակի հետ:
Հ1, եթե վերջնականապես չեք վերածվել AzTV-ի, և եթե այդ շենքում դեռ կա գոնե մեկ մարդ, որը տարբերում է հանրային հեռարձակումը քաղաքական սպասարկումից, այսօր եթեր մի՛ տվեք այդ հաղորդումը։
Իրանի բանակի գլխավոր հրամանատար, գեներալ-մայոր Ամիր Խաթամին հայտարարել է, որ պատերազմը, որը ԱՄՆ-ն և Իսրայելը պարտադրել են Իրանին, դեռ չի ավարտվել, տեղեկացնում է Mehr-ը։
Այսօր ընտրություններ էին անցկացվում Լոռու մարզի Թումանյան և Լերմոնտովո, Արմավիրի մարզի Ֆերիկ և Կոտայքի մարզի Արզնի համայնքներում։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ակնկալում է Իրանի հետ բանակցությունների անցկացում արդեն հաջորդ շաբաթ։
Կիսամուննաթ տոնով հարցրի՝ ի՞նչ է եղել, Գեղա՛մ, այս ժամին, ասաց՝ Արցախում պատերազմ է, հարցրի՝ լո՞ւրջ, ասաց՝ այո՛, տարբեր ուղղություններով հարձակվել են։ Հարցրի՝ տղերքին ասե՞լ ես, ասաց՝ դեռ չէ, քեզ եմ առաջինը զանգում։ «Լավ, իջնում եմ ԳՄ»,- ասացի ես և հագնվելու ընթացքում սկսեցի զանգել ԳՄ ընկերներին, բայց նախ զանգեցի ընկեր Հրանտ Մարգարյանին, որն ասաց՝ տեղյակ եմ, տղերքին արդեն հանձնարարել եմ, թե ինչ անեն, գալիս եմ գրասենյակ։
Վեց տարի առաջ այս օրը՝ դարձյալ Վարագա Սուրբ Խաչի տոնին, սկսվեց Արցախյան 44-օրյա պատերազմը՝ իր աղետալի հետևանքներով և հազարավոր հայորդիների նահատակությամբ։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ նախորդ գիշեր Հորմուզի նեղուցով տեղափոխվել է ռեկորդային ծավալի նավթ՝ ավելի մեծ, քան ԱՄՆ-Իրան պատերազմից առաջ նեղուցով տեղափոխվող ծավալները։
Ռազմական փորձագետ, ազատամարտիկ Մարտին Եսայանը խոսելով 6 տարի առաջ տեղի ունեցած պատերազմական գործողությունների մասին, ասաց, որ դեռևս 2020 թվականի հուլիսից հետո գիտեին, որ Ադրբեջանը պատերազմի է պատրաստվում։ Ըստ փորձագետի, երբ Ադրբեջանը հարձակում գործեց Հայաստանի վրա՝ Տավուշի մարզի ուղղությամբ, դրանից օրեր անց Արցախի ուղղությամբ արդեն նախապատրաստական աշխատանքներ էր տանում։
Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը ոսկե մեդալ է նվաճել Ֆրանսիայի Փարիզ քաղաքում անցկացվող «World challenge cup» մրցաշարում:
Երեկ՝ սեպտեմբերի 26-ին, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Նոր Նորքի նստավայր է դիմել ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի պետ Էդգար Բալոյանի որոշմամբ քննչական խմբի ղեկավար նշանակված հատկապես կարևոր գործերով ավագ քննիչը, որպեսզի դատարանը որպես խափանման միջոց երկամսյա կալանքի որոշում կայացնի Երևանի բնակիչ 38-ամյա Համբարձում Հովհաննիսյանի նկատմամբ, ով կասկածվում է սեպտեմբերի 22-ին Երևանի Նազարբեկյան 26 շենքի բակում իր փեսային՝ Երևանի բնակիչ 52-ամյա Գևորգ Սարգսյանին, սպանելու նպատակով «Lexus»-ով վրարեթի ենթարկեկու մեջ։