Խոսնակը նշել է, որ վերջին սահմանափակումների լույսի ներքո ավիացիոն իշխանությունները խորհրդակցություններ են անցկացնում և ծրագրեր մշակում՝ ապահովելու թռիչքների անխափան շարունակականությունը։
Ռուբիոն նշել է, որ ստեղծված իրավիճակում սա առավել նախընտրելի արդյունքն է Վաշինգտոնի համար, սակայն դրա համար անհրաժեշտ է երկու կողմի համաձայնությունը։
Խնդրում ենք ներկայացնել Ձեր քաղաքական գնահատականը 2018 թվականի ապրիլ-մայիս ամիսներին Հայաստանում տեղի ունեցած հասարակական-քաղաքական շարժումների վերաբերյալ։
Ֆրանսիայի կառավարությունը երեքշաբթի օրը կներկայացնի վառելիքի գնաճից տուժած քաղաքացիների աջակցության նոր ծրագիրը, հայտնում է «Le Figaro»-ն։
Նա «խաբեբաներ և դավաճաններ» է անվանել բոլոր նրանց, ովքեր ասում են, թե Միացյալ Նահանգներում զինամթերքի պակաս կա։
Հայաստանի բռնցքամարտի կանանց հավաքականի անդամ Էլիդա Քոչարյանը դուրս եկավ Եվրոպայի առաջնության կիսաեզրափակիչ` ապահովելով առնվազն բրոնզե մեդալ ընթացիկ առաջնությունում:
Թուրքիայի նախագահի աշխատակազմի հաղորդակցության վարչության տվյալներով՝ Էրդողանը գոհունակություն է հայտնել, որ Թուրքիան արդեն 18 տարի Վրաստանի խոշորագույն առևտրային գործընկերն է։
Նշվում է, որ համապատասխան տեղեկատվությունը Վաշինգտոնին է փոխանցվել միջնորդների միջոցով։ Իր ուղերձում Թեհրանը կոչ է արել վերսկսել բանակցությունները՝ երկու երկրների միջև հակամարտությունը մշտապես դադարեցնելու նպատակով։
Հանդիպմանն Ամենայն Հայոց Հայրապետն իր ուրախությունն արտահայտեց ասորի ուխտավորների՝ Հայաստան և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին այցելության առիթով։ Նորին Սրբությունն անդրադարձավ Հայ Առաքելական և Ասորի Ուղղափառ Քույր Եկեղեցիների սերտ ու ջերմ հարաբերություններին, որոնք մշտապես ամրապնդվել են փոխադարձ սիրով և աղոթական զորակցությամբ։
Ադրբեջանը, որը տասնամյակներ շարունակ իրականացնում է հայկական պատմամշակութային հետքի նպատակաուղղված վերացում, հերթական տեղեկատվական արշավն է սկսել միջազգային հարթակներում․ Բաքուն պաշտոնական մակարդակով հայկական կողմին մեղադրում է Դադիվանք վանական համալիրից մշակութային արժեքներ «գողանալու» մեջ։
Երևանում սեպտեմբերի 22-ի ցերեկը, 23-27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Հայաստանում Toyota ավտոմեքենաների սեփականատերերն այժմ ունեն պրոֆեսիոնալ տեխսպասարկման և հետվաճառքային ծառայությունների համար նախատեսված ևս մեկ պաշտոնական վայր։
ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը (ԱԴԾ) պարետային ժամ է սահմանել Էստոնիայի հետ սահմանամերձ Լենինգրադի մարզի Կինգիսեպի և Սլանցիի շրջաններում։ Տեղաշարժի տարբեր արգելքներ նախատեսող սահմանափակումները գործելու են մինչև սեպտեմբերի 26-ը։ ԱԴԾ-ից հայտնել են, որ այս միջոցառումներն անհրաժեշտ են սահմանախախտումներն ու ապօրինի միգրացիան կանխելու, ինչպես նաև Չուդ լճի «ջրային կենսաբանական ռեսուրսները» պաշտպանելու համար։
Հունգարիայի վարչապետ Պետեր Մադյարը խորհրդարանում ունեցած ելույթի ժամանակ հայտարարել է, որ երկիրը չի կառուցի նավթի պահեստարան Ուկրաինայի համար, քանի դեռ իշխում է իր գլխավորած «Տիսա» կուսակցությունը։ Այս մասին հաղորդում է հունգարական Népszava պարբերականը։
Նիցցայի բժշկական կենտրոններում մասնագիտական վերապատրաստում անցած 12 բժիշկներ վերադարձել են Հայաստան: Այս մասին տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:
ՀՀ նախագահի խորհրդականի գործակիցը 9.50-ից կդառնա 16։ Նրա աշխատավարձը գործող 790 հազար 400 դրամից կդառնա 1 միլիոն 331 հազար 200 դրամ՝ 540 հազար 800 դրամով ավելի։
#ՀԻՄԱ․ ԱՆԴՐԱՆԻԿ ԹԵՎԱՆՅԱՆԻ Եւ ԱՐԵԳՆԱԶ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ԳՈՐԾՈՎ ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է․ #ՈՒՂԻՂ
Այս աննախադեպ բոյկոտի պատճառը սեպտեմբերի 18-ին Թրամփի կայացրած որոշումն է՝ արգելել CNN-ին, MS NOW-ին և POLITICO-ին աշխատել Սպիտակ տանը՝ պատճառաբանելով, որ նրանք բացասական են լուսաբանում իր վարչակազմի գործունեությունը։
Եմենում Իրանի կողմից աջակցվող «Անսար Ալլահ» շարժման հութիների և Սաուդյան Արաբիայի աջակցությամբ գործող կառավարական ուժերի միջև վերջին երկու օրվա ընթացքում տեղի ունեցած մարտերի հետևանքով 154 մարդ է զոհվել։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է France 24-ից, այս մասին հայտնել են երկու կողմերի ռազմական աղբյուրները։
Իսրայելի պաշտպանության բանակը (ԻՊԲ) այս տարվա սկզբից երեք նոր ամրացված ռազմակայան է ստեղծել Լիբանանի հարավում՝ երկու պետությունների միջև սահմանազատման գծից («կապույտ գծից») դեպի հյուսիս։ Այդ մասին հայտնել է The National թերթը՝ վկայակոչելով Լիբանանում ՄԱԿ-ի Ժամանակավոր ուժերի (UNIFIL) մամուլի քարտուղար Քենդի Արդելին։
Թուրքիայի ազգային ավիափոխադրող «Թուրքական ավիաուղիները» (THY), «Pegasus» և «AJet» ավիաընկերությունները մինչև 2027-ի մարտ իրենց չվացուցակներում չեն ներառի չվերթներ դեպի Իրանի Իսլամական Հանրապետություն։ Այս մասին գրում է ermenihaber.am-ը։
Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում սեպտեմբերի 16-18-ին կայացել է Սևծովյան կարգավորող մարմինների (Black Sea Regulatory Authorities Forum) 13-րդ տարեկան համաժողովը, որը միավորում է 12 երկրների կարգավորող մարմիններին։ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի պատվիրակությունը մասնակցել է Համաժողովին՝ ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանի գլխավորությամբ։
Նյու Յորքում, վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակության կազմում շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը կմասնակցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի աշխատանքներին և բարձրաստիճան հատվածի միջոցառումներին։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից:
Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ Շեյխ Մոհամեդ բին Զայեդ Ալ Նահյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին՝ Հայաստանի Անկախության օրվա առթիվ։
Սեպտեմբերի 22-25-ը Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը կլինի Նյու Յորքում՝ մասնակցելու ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի բարձր մակարդակի քննարկումներին: Այս մասին տեղեկացնում են ԱԳՄԱ նախարարությունից:
Իտալիայի արտգործնախարար, փոխվարչապետ Անտոնիո Տայանին ներողություն է խնդրել այն հայտարարության համար, որ կիսաշրջազգեստի երկարությունից կարելի է դատել, թե կինը որքան հուսալի կլինի ամուսնության ընթացքում։
ԱԺ 9-րդ գումարման առաջին քառօրյա նիստից անմիջապես հետո ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը կարգադրություն է ստորագրել՝ պատգամավորներին ու խորհրդարանի պետական աշխատողներին հերթական պարգևավճարը տալու վերաբերյալ։
Բըրնհեմը նշել է, որ այս որոշումից առաջ Սաուդյան Արաբիան ռազմական աջակցություն էր խնդրել, որին ինքը համաձայնել է պաշտպանության նախարար Ուես Սթրիթինգի և արտաքին գործերի նախարար Էդ Միլիբենդի խորհրդով։
Ս. Փեփրոնեն Մծբին քաղաքից էր և մանուկ հասակից կրոնավորության ուխտ անելով` վանք էր մտել: Ս. Հռիփսիմեի նման ենթարկվել է Դիոկղետիանոս կայսեր հալածանքներին: Երբ կայսեր հավատաքննիչները 305 թվականին Մծբին են հասնում, վանքի միաբանությունը ստիպված հեռանում է, իսկ հիվանդ Փեփրոնեն մնում է վանքում իր ուսուցչուհու՝ Վրենի և քույր Թումայիսի հետ:
Ակբա բանկի և «Հայկական Ծրագրեր» ընկերության համագործակցության շրջանակում բանկային գործարքներն ու հաշվապահությունը միավորվել են մեկ ամբողջական համակարգում։