«Հայաստանում, թե սփյուռքում այսօր ամեն մարդ հրաժարվեց. պասիվություն են ցուցաբերում, հոգնեցին, անտարբերություն են ցույց տալիս Արցախի իրավունքի վերաբերյալ։ Անհասկանալի է, որովհետև այդ ժողովուրդն իր հողից դուրս է դրվել, և այդ ժողովրդի իրավունքները դեռ մնում են»,- «Արցախահայերի վերադարձի իրավական հեռանկարները և հայ-ադրբեջանական իրավական վեճերը միջազգային դատարաններում» թեմայով քննարկման ժամանակ հայտարարեց իրավաբան և միջազգային իրավունքի փորձագետ Րաֆֆի-Ֆիլիպ Կալֆայանը։
Հոկտեմբերի 22-ին Եվրոպական խորհրդարանի (ԵԽ) լիագումար նիստում քննարկվել է «Ադրբեջանում քաղաքական իրավիճակը և մարդու իրավունքների խնդիրները» բանաձևը, որի քվեարկությունը կայանալու է հոկտեմբերի 24-ին։
Վերադարձի իրավունքը առանց ինքնորոշման իրավունքի ճանաչման անհնար է. այլապես չէինք ունենա 5-6 օրում դատարկված Արցախ. Գեղամ Ստեփանյան
168․am-ի հետ զրույցում «Միջազգային և համեմատական իրավունքի հայկական կենտրոնի» նախագահ, իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը, անդրադառնալով տարածվող ոչ պաշտոնական լուրերին, թե գուցե Արցախի նախկին պետնախարարն ազատ արձակվի, ասաց, որ որևէ պաշտոնական տեղեկատվություն չի ստացվել թե՛ Ռուբեն Վարդանյանի, և թե՛ անազատության մեջ պահվող մյուս անձանց մասով։
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Ավան նստավայրում` նախագահությամբ դատավոր Մանվել Շահվերդյանի, այսօր շարունակվեց «Միասին» շարժման անդամ, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի գործով վկաների հարցաքննությունը։ Գործով անցնող երկրորդ վկա ոստիկանը ոստիկանության ավագ տեսուչ Արթուր Սակունցն էր, որը, սակայն, իրեն ուղղված բոլոր հարցերին մեկ ընդհանրական պատասխան էր տալիս՝ «չեմ հիշում»:
«Ավելացումը հարկային բեռ է ոչ միայն փաստաբանների համար, այլև քաղաքացիների, որովհետև շրջանառության հարկի ավելացումը, իսկ դրանից հետո՝ նոր հարկային դաշտում գործունեություն ծավալելը հանգեցնելու է փաստաբանական ծառայությունների թանկացման»,- 168.am-ի հետ զրույցում Ֆինանսների նախարարության նոր նախաձեռնությանն այսպես է արձագանքում փաստաբան Արամազդ Կիվիրյանը:
«Ես լիբերալ անձնավորություն եմ, բայց եթե Երկրի Մայր օրենքով ինչ-որ արտոնություններ են սահմանվելու որևէ սոցիալական խմբի հանդեպ, ինձ համար անընդունելի է,- նկատեց նա, ապա հավելեց,- Մենք կունենանք Ալիևի անվան ՀՀ Սահմանադրություն»:
«Շատ խնդրահարույց պայմաններում ենք այսօր գտնվում, որովհետև մարդու իրավունքների պաշտապանությունն այն հերթական բնագավառներից է, որի շուրջ հանրության մեջ ծայրահեղ երկբևեռ մոտեցում է ձևավորված,- «Հայաստանը՝ ապօրինությունների խաչմերուկ» թեմայով քննարկման ժամանակ նշեց սահմանադրագետ Գոհար Մելոյանը՝ մանրամասնելով,- Մի կողմից՝ օրվա իշխանությունն իրեն դրոշակ է դարձրել և անհամեստորեն գովերգում է մարդու իրավունքների պաշտպանության մակարդակը դրական ուղեծրում պահելու առումով, մյուս կողմից՝ կա փաստացի իրավիճակ, երբ մարդու հիմնարար իրավունքները պարբերաբար ոտնահարվում են»:
«Այս փաստաթղթի՝ Հռոմի ստատուտի ընդունումն ուղղակիորեն ուղղված է Ռուսաստանի, և ավելի կոնկրետ՝ ՌԴ նախագահ Պուտինի դեմ: Իրենց բոլոր կռուտիտները, թե Հռոմի ստատուտն առանց որևէ վերապահումի ընդունում ենք, որպեսզի իրավունք ունենանք Ադրբեջանի դեմ ռազմական հանցագործությունների համար դիմել ՄՔԴ, անամոթ և լկտի սուտ են,- 168.am-ի հետ զրույցում շեշտեց ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախկին նախագահ Նաիրա Զոհրաբյանը, ապա պարզաբանեց, թե ինչու,- Ադրբեջանը չի վավերացրել, և Ադրբեջանի Միլի-մեջլիսը հայտարարեց, որ առաջիկայում չի էլ պատրաստվում վավերացնել Հռոմի ստատուտը: Իսկ դա նշանակում է, որ դու չես կարող Միջազգային քրեական դատարան դիմել մի երկրի հանդեպ, որը ստատուտի անդամ չէ»:
Երբ Հայաստանը, Արցախը հայտնվում են գոյաբանական սպառնալիքի առջև, իսկ վերջին տարիներին այդ սպառնալիքը գրեթե մշտական է, մեր հանրային-քաղաքական դիսկուրսում ակտիվանում է «ուժն է ծնում իրավունք» դատողությունը, որի վրա կառուցվում են ծավալուն վերլուծություններ, հայեցակարգեր ու տեսություններ։