Քիչ առաջ Ստրասբուրգում ընթացող Եվրոպական խորհրդարանի լիագումար նիստի շրջանակում ավարտվեց Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների վերաբերյալ «Ադրբեջանի կողմից հայ պատանդների, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի բարձրագույն քաղաքական ներկայացուցիչների անօրինական ձերբակալություններն ու կեղծ դատավարությունները» խորագրով բանաձևի քննարկումը
Հարցը՝ Նիկոլ Փաշինյանի հոգեբանական բարդությունները կվերացնեն ադրբեջանցի՞, թե՞ թուրք վարորդները, վաղաժամ է․ մինչ այդ պետք է համոզվել հոգու առկայության հարցում։
Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության ժողովրդի դեմ 2020 թվականի սեպտեմբերի 27-ից մինչև 2023 թվականի հոկտեմբերի 4-ը իրականացված լայնածավալ ռազմական ագրեսիայի հետևանքով ամբողջ արցախահայությունը ֆիզիկական ոչնչացման սպառնալիքի տակ ստիպված եղավ լքել իր պատմական հայրենիքը, որտեղ հայկական քաղաքակրթական ժառանգությունը ունի հազարամյակների պատմություն:
Այսօր Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը հարց ուղղեց Նիկոլ Փաշինյանին՝ հետաքրքրվելով՝ արդյոք COP-29-ին ընդառաջ Նիկոլ Փաշինյանը պատրաստվո՞ւմ է պաշտոնական դիրքորոշում հայտնել և հանդես գալ հայտարարությամբ՝ պահանջ ներկայացնելով Բաքվին բոլոր հայ բանտարկյալներին վերադարձնելու հարցով։
Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի նախագահ, իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանի խոսքով՝ մեկ տարուց ավելի է՝ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը, որոնք քաղբանտարկյալ են և պատանդներ՝ գտնվում են ապօրինի ազատազրկման կարգավիճակում։ Թեպետ ներպետական իրավական համակարգի տեսանկյունից կալանքը կիրառվում է որպես խափանման միջոց, սակայն միջազգային ստանդարտներով ներկայացված պահանջները խախտված են։
2020 թվականի 44-օրյա պատերազմի ընթացքում և նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ընդունումից հետո ադրբեջանական կողմը շարունակում էր գերեվարել հայ զինվորների, քաղաքացիական անձանց։
Երեք ամիս ուշացումից հետո սեպտեմբերի 3-ին ՀՀ կառավարությունը հրապարակեցՀայաստանի և Ադրբեջանի միջև սահմանագծման և սահմանազատման կանոնակարգը, որը ներառված է սեպտեմբերի 5-ի Կառավարության նիստի օրակարգում։
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները հուլիսի վերջին հերթական անգամ այցելել են Բաքվում պահվող հայ գերեվարված անձանց։ 168.am-ի հետ զրույցում փոխանցեց Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի հաղորդակցության ծրագրերի պատասխանատու Զառա Ամատունին։
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ՝ կոչ անելով ազատ արձակել բոլոր հայ գերիներին: Այս մասին հայտնում է ԱՄՆ պետքարտուղարի խոսնակի գրասենյակը: