Ներկա իրավիճակն ըստ էության գնահատելու դեպքում ակնհայտ է, որ Հայաստանի համար կենսական անհրաժեշտություն է դարձել իշխանության փոփոխությունը։ 168TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում նման համոզմունք հայտնեց քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը՝ խոսելով Նիկոլ Փաշինյանի վերջին օրերի հայտարարությունների թեմայի շուրջ։
Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները «նոր պատերազմի» հնարավորության մասին ցույց են տալիս, որ իրականում գործ ունենք ոչ թե խաղաղության, այլ պատերազմի ու մահվան սպառնալիքի ներքո թուրք-ադրբեջանական պահանջների կատարման գործընթացի հետ։
Նիկոլ Փաշինյանը «նոր սեպտեմբերյան պատերազմի» և Ազգային ժողովում սահմանադրական մեծամասնություն ստանալու անհրաժեշտության մասին իր այս վերջին օրերի հայտարարություններով «բացահայտում է իր իշխանության վերարտադրման դիվային մոտիվը»։ 168TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում նման կարծիք հայտնեց «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ, քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը։