«Ի տարբերություն մեզ, Իսրայելն իր ազգային շահերով առաջնորդվող պրագմատիկ քաղաքականության պետություն է, կարող է մեկ օրվա մեջ բարեկամություն սկսել, կես ժամվա մեջ՝ թշնամանալ։ Կան պետություններ, որոնց համար թիվ մեկ խնդիրն իրենց պետության անվտանգությունն է, ու խաղաղության մասին հեքիաթներին չեն հավատում, հստակ գիտեն՝ որտեղ են իրենց կարմիր գծերը։ Իսրայելում ապրելու բանաձև հետևյալն է՝ եթե ուզում ես ապրել խաղաղ, միշտ պատրաստ եղիր պատերազմի»։
Հարկային օրենսգրքում կատարված փոփոխություններով, 2021թ.-ից մայրաքաղաքի բնակարանների գույքահարկն աստիճանաբար բարձրանում է և արդեն այս տարվանից, օրինակ, Երևանի կենտրոնում գտնվող անգամ մի քանի տասնամյակ առաջ կառուցված շենքի բնակիչը ստիպված է լինելու վճարել մինչև 300-350 հազար դրամ գույքահարկ։
Երեկ պետք է տեղի ունենար Երևանի ավագանու արտահերթ նիստը, որի օրակարգային գլխավոր հարցը տրանսպորտի ու կարմիր գծերի սակագների թանկացումը չեղարկելն էր: Նիստը, իհարկե, չկայացավ՝ քվորում չապահովվելու պատճառով: