Եթե պետական տեսանկյունից ենք դիտարկում, այն, ինչ կատարվում է Եկեղեցու շուրջ, մեղմ ասած՝ չի կարող նորմալ համարվել։ Բայց եթե նախընտրական տեսանկյունից ենք նայում, Փաշինյանը, քանի որ նվազագույն խնդիր ունի վերարտադրվելու, գիտի, որ իր էլեկտորատը սպասում է ընդդիմադիր Փաշինյանին, ու նա իր տարերքի մեջ է։
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը քաղտեխնոլոգ, քաղաքական վերլուծաբան Կարեն Քոչարյանն է։
Փաշինյանի հերթական «պռոխոդը» եհովայի վկաներին՝ հայաստանյան իշխանությունների կողմից Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու դեմ ուղղված դեմարշը, որին ականատես ենք դառնում վերջին 6 տարիների ընթացքում, աստիճանաբար նոր ալիք է ստանում։
«Հայտարարում են դպրոց և մանկապարտեզ կառուցելու մասին. սա ապագա ընտրություններին ձայներ հավաքելու համար արված քայլ է՝ նրանք էլեկտորատ են հավաքում։ Ընտրություններին ձայներ հավաքելու համար է նաև, որ մարզերում չեն հարկում առևտրականներին»,- ասաց Սարգսյանը։