Ըստ Նիկոլ Փաշինյանի տրամաբանության՝ «մեր բախտը բերել է, որ մենք պարտվել ենք»։ Ի՞նչ է ստացվում։ Եկեք մի պահ վերադառնանք 2020 թվական։ Եթե պատերազմի օրերին Նիկոլ Փաշինյանն ասում էր՝ «ով տունը «կասկա», «բրոնեժիլետ» ունի՝ մեջներիցդ էլ թաղի տղաներով ընտրեք հրամանատար ու գնացեք ֆրոնտ», ստացվում է, որ ինքը մտածված մեզ բոլորիս ուղարկում էր ֆրոնտ, որպեսզի զոհերի թիվը մեծ լիներ, ինքն էլ կարողանար զոհերի թվի մեծության հաշվին ահաբեկել մեր հասարակությանը, որպեսզի հեշտ կարողանար էդ «թոկից» ազատվե՞լ։ Այդ տրամաբանությունն է ստացվում։
«Չեմ ուզում զայրանամ, անթույլատրելի բառեր կիրառեմ։ Բառերը կան, մեր բառարաններում համապատասխան բառերը կան, միկրոֆոններն անջատենք՝ կասեմ, բայց եթերի համար դրանք կիրառելի չեն։ Սա աննորմալություն է, և սա ցուցմունք է Հայաստանի դեմ։ Սա ոչ թե Լևոն Տեր-Պետրոսյանի դեմ է, ոչ թե Կոնգրեսի դեմ է, այլ ցուցմունք է՝ Ադրբեջանի պահանջով»։
Այսօր «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանն ասուլիս էր հրավիրել, որի ժամանակ 168.am-ը նրանից հետաքրքրվեց՝ երբ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ եթե առաջիկա ընտրություններում ՔՊ-ին մեծ թվով ձայներ չտան, պատերազմ է լինելու, այդտեղ արդյո՞ք իրավապահ համակարգն անելիք չունի։
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանն այսօր ԱԺ ամբիոնից կրկին դիմեց քաղաքացիներին, ասելով՝ ամիսներ շարունակ պնդում է, որ թուրքերն «իշխանազավթների» համար նոր հանձնարարական ունեն՝ վերացնել հայկական Սահմանադրությունը։
Արցախցի աղջկան երեսով ես տալիս ու ասում ես՝ ՀՀ քաղաքացին միլիարդներ է ծախսել Արցախի վրա:
Մարտի 19-ին վարչապետի աթոռը զբաղեցնողն իր ճեպազրույցի ժամանակ իրեն թույլ տվեց արտահայտություն՝ մեզ անվանելով «նորաբնակ», ինչը դուրս մնաց հանրության ուշադրությունից։
Այսօր Կառավարության հերթական նիստից հետո, Նիկոլ Փաշինյանը կրկին ճեպազրույց ունեցավ լրագրողների հետ, որի ժամանակ երկար բացատրում էր, թե ՀՀ անկախության հռչակագիրն ինչ «վտանգավոր հռչակագիր է» ու ինչ «կոնֆլիկտներ կարող է բերել երկրին»։
Ցավալի է նշելը, որ ՍԴ-ն հակադրել է Անկախության հռչակագիրն ու Սահմանադրությունը։
Մինչև նախորդ շաբաթ Նիկոլ Փաշինյանը, Արդարադատության նախարարը և առհասարակ ՔՊ-ականները հստակ չէին ասում, որ նոր Սահմանադրությունում Անկախության հռչակագրին հղում չի լինելու։ Անցնող հինգշաբթի Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում Նիկոլ Փաշինյանը հաստատեց.
Հայաստանը թուրք-ադրբեջանական նահանգի վերածվելու նախաշեմին է։ Վերջին տարիների «սողացող» գործընթացները բերել են նրան, որ Հայաստանի Հանրապետությունն արդեն գրեթե գոյություն չունի՝ որպես ինքնիշխան սուբյեկտ։
Անկախության հռչակագիրը երբևէ չի կարող քննարկման առարկա լինել, որպես իրավական փաստաթուղթ՝ այն իր իրավական տեղն ու դերն ունի, անփոփոխելի է, ինչպես նախատեսված է Սահմանադրության նախաբանում։
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը քաղաքագետ, սահմանադրագետ Վարդան Պողոսյանն է։
Մինչ Նիկոլ Փաշինյանը և իր թիմը փորձում է հանրությանը «վաճառել» խաղաղության չհաստատված, փխրուն և խոցելի օրակարգը, ավելին՝ քննադատել ընդդիմախոսների՝ Սահմանադրության այս կամ այն կետն իրենց «հարմարեցնելու» մտադրությունը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Մյունխենում ադրբեջանական լրատվամիջոցների հետ զրույցում, նաև առանձին՝ France 24-ին տված հարցազրույցում ոչ կառուցողական քաղաքական պահվածք է դրսևորել և շարունակել առաջ տանել իրենց՝ ՀՀ սահմանադրության և «արևմտյան Ադրբեջանի» տրամաբանության մեջ նախապայմանները:
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը քաղաքագիտության դոկտոր, ՀՀ Ազգային ժողովի նախկին նախագահ Տիգրան Թորոսյանն է։
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը «Հայ ազգային կոնգրես» (ՀԱԿ) կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանն է։
Եթե ժողովուրդը չլիներ, դրսի խառնակիչ ամբոխը կգրավեր Մայր Տաճարը, և կարող է՝ Կաթողիկոսին տանեին կամ ձերբակալեին, բայց Վեհափառ Հայրապետի պաշտպանների ավելի մեծ քանակը զսպեց նրանց որևէ քայլ անելու, և նրանք գլխիկոր հեռացան։
Ինչ-որ մեկին կարող է և պետք է նոր Սահմանադրություն, և կախված նրանից, թե ովքեր են ներառված ենթադրյալ շահառուների ցանկում, նրանք կարող են փորձել այն փոխել։
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրն «Ապրի Արմենիա» (APRI Armenia) վերլուծական կենտրոնի ավագ գիտաշխատող, պատմական գիտությունների թեկնածու Բենիամին Պողոսյանն է։
Զինվորական և քրեական գործերով փաստաբանը համաձայն է այն դիտարկումների հետ, որ օրենսդրությունը կամ դրանում առկա անհստակությունը պատերազմի ժամանակ որոշակի խնդիրներ է առաջացրել, և, որ լիարժեք նախագահական կառավարման համակարգը թույլ կտար խուսափել դրանցից:
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) Գործադիր մարմնի (ԳՄ) անդամ, ՀՀ Ազգային ժողովի (ԱԺ) փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովն է։
168TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի հյուրը պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանն է։
«Սահմանադրական հանրաքվեն 640 000 ձայնի մասին է։ Ալիևը վստահություն ունի, որ այդ ձայներն ապահովվելո՞ւ են։ Իսկ եթե չապահովվե՞ն։ Դա շանտաժ է։ Սա այն դեպքը չէ, որ կառավարության ղեկավար կոչվածը կարող է միանձնյա որոշել։ Եթե կա փաստացի կախվածություն 640.000 ձայներից, ու եթե չստացվեց հանրաքվեն, ի՞նչ են անելու»։
«Նրա համար կարմիր գծեր չկան։ Էս ինչքան ժամանակ ասում էր՝ «միջանցքը Հայաստանի համար կարմիր գիծ է», բայց մեկ էլ, պարզվում է՝ դա երջանկություն է, կանաչում է այդ գիծը։ Մինչև օրս չի հրապարակվում էդ «Զանգեզուրյան միջանցքի» կնքված փաստաթղթերը․ եթե դրա մտադրությունները կեղտոտ չի, եթե բան չկա, ինչի՞ չի հրապարակվում»։
«Սա խորհրդանշական օր է ցանկացած հայի համար, որովհետև 35 տարի առաջ այս օրը՝ օգոստոսի 23-ին, մեր նախահայրերի պատգամով և կուռ կամքով հնարավորություն ստեղծվեց սերունդներին թողնելու Հայաստանի անկախ պետականությունը։ Ու այդքան երկար բացակայությունից հետո այդքան տենչալի անկախությանը մեր նախահայրերը կարողացան հասնել մեծագույն ջանքերի ու արյան գնով»,- Անկախության հռչակագրի 35-ամյա հոբելյանական տարեդարձի մասին իր արձանագրումներում այս մասին 168․am-ի հետ զրույցում նշեց սահմանադրագետ, իրավապաշտպան Գոհար Մելոյանը։
Անկախության հռչակագրի ընդունման 35-ամյա տարեդարձի առթիվ ԱԺ դարպասների մոտ հրավիրած ասուլիս-հավաքի ժամանակ հանրային, քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանն ուշադրություն հրավիրեց Անկախության հռչակագրի հիմնարար ուղենիշների, այդ փաստաթղթի՝ պետականաստեղծ բովանդակության և այն պաշտպանելու այսօրեական անհրաժեշտության հարցերի վրա։
«Մակերես է։ Նիկոլ, դու ղժժացող դեպուտատի մակարդակից չբարձրացար, պետական գործիչ չդարձար։ Տո ստի հերը, թե դու խաղաղություն ես բերել, ընդհակառակը՝ Հայաստանը մտցրել ես մեծ ռիսկերի դաշտ՝ դարձնելով արևելք-արևմուտք բախման պոլիգոնը»,- շեշտեց ՀԱԿ փոխնախագահը։
«Դասեր» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը ՀՀ արդարադատության նախարարի նախկին առաջին տեղակալ, ՍԴ նախագահի նախկին խորհրդական Գրիգոր Մուրադյանն է։
Բոլորս հիշում ենք Ալիևի կրկնվող հայտարարությունները Հայաստանի Սահմանադրությունն ու Անկախության հռչակագիրը փոխելու մասին։
ՀՀ Սահմանադրության 30-ամյա հոբելյանի առթիվ երեկ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի է ունեցել տոնական միջոցառում, որի ժամանակ Մայր օրենքի պահանջները տարբեր առիթներով ոտնահարած Նիկոլ Փաշինյանը կրկնել է Նոր սահմանադրություն ունենալու իր մանիպուլյատիվ հիմնավորումը, թե «անհրաժեշտ է նոր՝ ժողովրդի քվեով հաստատված Սահմանադրություն, որպեսզի ժողովուրդը Սահմանադրությունը համարի իրենը»՝ կասկածի տակ դնելով նաև 1995 թվականի Սահմանադրության՝ ժողովրդի կամարտահայտությամբ հանրաքվեով անցնելու փաստը՝ «մեր գործող Սահմանադրությունները՝ սկսած 1995 թվականից, առնվազն հարց են թողել, որ դրանք ընդունվել են ժողովրդի ազատ կամարտահայտմամբ և ազատ քվեարկությամբ»: