«Մեզ բերովի մարդիկ պետք չեն: Առանց իմ գիտության ոչ ոք չի կարող մարդ տանել: Հիմա մեր ստորաբաժանումների ղեկավարներին կանչում են ոստիկանություն, ասում են՝ մարդ չտանեք: Ժողովրդավարության բաստիոնում է սա տեղի ունենում: Ես ինքս անձամբ կպատժեմ այն ղեկավարին, ով ստիպողաբար մարդ կտանի վաղվա հավաքին»,- ասաց Դավիթ Ղազինյանը:
Թուրքական «ThorAtom» և ֆրանսիական «NAAREA» ընկերությունները սկսել են համատեղ նախագիծ՝ հալված աղի տեխնոլոգիայի հիման վրա փոքր մոդուլային միջուկային ռեակտորներ մշակելու համար:
Եթե ճանապարհի վրա Հայաստանի օրենքը չի գործում՝ դա արդեն միջանցք է։ Եթե Հայաստանի սահմանը դառնում է այլ պետությունների վերահսկողության տարածք, դա արդեն անընդունելի է ու լի բազմաթիվ ռիսկերով:
Ներքին գործերի նախարարության տվյալներով՝ վերջին օրերին Վրաստանի ՆԳ նախարարության միգրացիայի դեպարտամենտի և նախարարության համապատասխան ստորաբաժանումների հետ համագործակցությամբ իրականացված համալիր միջոցառումների շրջանակներում Վրաստանից արտաքսվել է 41 օտարերկրյա քաղաքացի։
Դիտեցի «Իմնեմնիմիի» ուղիղ եթերում Գեղամ Մանուկյանի հստակ խոսքը՝ հենց վաղը(այսօր) Նիկոլին անվստահություն հայտնելու հարցին ստորագրելու պնդումը:
«Sputnik Азербайджан»-ի հինգ աշխատակիցներ, որոնք այդ երկրի քաղաքացիներ են, քաղաքից չհեռանալու ստորագրության դիմաց ազատ են արձակվել։ Դրա մասին հաղորդում է « Sputnik Ближнее Зарубежье»-ն։
Ստամբուլում հանրահավաքի ժամանակ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին վիրավորելու մեղադրանքով ձերբակալված 34 քաղաքացուց 15-ը կկանգնեն դատարանի առաջ։
Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է դեսպանին ազգային տոնի կապակցությամբ և խնդրել է իր ջերմ բարեմաղթանքները փոխանցել Կանադայի ղեկավարությանը և բարեկամ ժողովրդին:
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի Չինաստան կատարած պաշտոնական այցից մեկ շաբաթ անց ՀՀ ԱԳ նախարարությունը հայտարարեց ՇՀԿ-ին անդամակցելու ցանկության մասին։ Պաշտոնական հաղորդագրության համաձայն` «Կիսելով Շանհայի համագործակցության կազմակերպության հիմնարար սկզբունքները, մասնավորապես՝ տարածքային ամբողջականությունը, ուժի չկիրառումը և սահմանների անձեռնմխելիությունը՝ Հայաստանի Հանրապետությունը հայտնել է ՇՀԿ անդամ դառնալու ցանկություն»:
Ազգային ժողովն այսօր 65 կողմ, 27 դեմ, 0 ձեռնպահ ձայներով երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» և «Էներգետիկայի մասին» օրենքներում նախատեսված փոփոխությունների և լրացումների փաթեթը՝ իշխանությունների բառերով ասած՝ ՀԷՑ-ի պետականացման նախագիծը։
xՓաշինյանը իր գործողություններով նպաստում է ընդդիմադիր ուժերի միաբանմանը։ Մեր քաղաքական գիտակցության մեջ միտումնավոր արմատավորել են դոգմա, թե ամեն ինչ կախված է մեկ խարիզմատիկ կերպարից. շուտով կտեսնեք հավաքական լիդերությամբ միավոր։ Եթե մենք ընտրենք անպայման ինչ-որ մի լիդերի շուրջը համախմբվելու գաղափարը, ապա դա ձախողելու ամենակարճ ճանապարհն է դառնալու։ Շարժումը պետք է ղեկավարի կոլեկտիվ առաջնորդը, իսկ թե հետագայում ով կստանձնի, օրինակ, վարչապետի դերը, ցույց կտա կյանքը, պայքարը, aysor.am-ի՝ «Հարցեր կան» հաղորդմանն ասել է ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը։
Թուրքիայում պետական ծառայողների աշխատավարձի բարձրացման հետ մեկտեղ բարձրացել է նաև պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից ազատման վճարը։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Կուրսկի մարզում զոհվել է Ռուսաստանի ռազմածովային ուժերի գլխավոր հրամանատարի տեղակալ, գեներալ-մայոր Միխայիլ Գուդկովը։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։
Ստամբուլում կայացած ատոմային էներգետիկայի գագաթնաժողովում, Ռուսաստանի պետական «Ռոսատոմ» կորպորացիան նախագահը տեղեկացել է, որ կորպորացիայի դուստր ընկերությունը՝ «Akkuyu Nuclear Inc», դիտարկում է իր բաժնեմասի վաճառքը։
«Այսօր՝ 03.07.2025թ., Գերաշնորհ Տ. Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանի պաշտպանները հատուկ վերանայման բողոք են ներկայացրել ՀՀ վերաքննիչ քրեական դատարան` կալանք կիրառելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի դատավոր Մասիս Մելքոնյանի 28.06.2025թ. որոշման դեմ»: Այս մասին հայտարարություն է տարածել Միքայել Սրբազանի պաշտպանների թիմը։
Էս «մտահոգ» շրջանակները նույնիսկ հասցրել են պրոբացիոն ծառայության ուշադրությունը հրավիրել՝ իբր Աշոտյանը տնային կալանքի տակ լինելու պայմաններում անթույլատրելի գրառումներ է անում։ Իրականում, սակայն, ոչ մի խախտում չկա։ Արմենն իր գրությունները փոխանցում է փաստաբանի միջոցով, որոնք հետո ընկերներն են հրապարակում։ Սա ամբողջովին համապատասխանում է օրենքին։
Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է ՆԳ նախարարության մի շարք օրենսդրական նախաձեռնություններ։
«Հասկանալի է, որ սա անիրատեսական է, ոչ թե այն պատճառով, որ տերությունները չեն թողնում, այլ՝ ՀՀ իշխանությունները չեն անի։ Հայկական կողմը կարող է նաև օգտվել այս իրավիճակից և մեկընդմիշտ ջարդել Ռուսաստանում ադրբեջանական մաֆիայի ողնաշարը և հասնել նրան, որ գյուղատնտեսական ոլորտից նրանք դուրս մղվեն՝ ճանապարհ բացելով հայ արտադրողների համար։ Սա ստրատեգիական նշանակություն ունեցող ուղղություն է»։
ՄԱԿ-ում Կիպրոսի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Մարիլա Միխայիլը Թուրքիայի դեմ բողոք է ներկայացրել ՄԱԿ-ին։ Պատճառը 2024 թվականի 2-րդ կիսամյակում Թուրքիայի ձեռնարկած գործողությունն են, այդ թվում՝ զորավարժությունները։ Միխայիլն իր բողոք-նամակում Թուրքիային մեղադրել է միջազգային իրավունքի խախտման մեջ:
#ՀԻՄԱ. ՔՊ-ԱԿԱՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԸ ՇՈՈՒ ԵՆ ԲԵՄԱԴՐՈՒՄ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴԵՐԱԿԱՏԱՐՆԵՐԻ ՀԱՄԱՐ.#ՈՒՂԻՂ
«Ինչքան «գեղեցիկ» կդառնա այդ անձնական հաջողության պատմությունը, երբ ավարտին հասցնի Հայոց պետականության ոչնչացնումը և դրա համար ստանա Նոբելյան մրցանակ»
Պուտինն այսօր հեռախոսազրույց կունենա Թրամփի հետ: Այս մասին հայտնել է անձամբ ՌԴ նախագահը:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը դադարեցրել է դաշնային բյուջեից ավելի քան 6 միլիարդ դոլարի հատկացումը լրացուցիչ կրթական ծրագրերի համար: Այս մասին հաղորդել է ABC News հեռուստաալիքը՝ վկայակոչելով ԱՄՆ կրթության նախարարության պարզաբանող գրությունը:
«Լիվերպուլ» ֆուտբոլային ակումբը հայտարարություն է տարածել ֆուտբոլիստ Դիոգու Ժոտայի մահվան կապակցությամբ։
ՀՀ Ազգային ժողովը Նիկոլ Փաշինյանի հրահանգով ժամեր առաջ 65 «կողմ», 27 «դեմ», 0 «ձեռնպահ» ձայների հարաբերակցությամբ ընդունեց «Հայաստանի էլեկտրական ցանցերը» (ՀԷՑ) պետականացնելու, իսկ ավելի ճիշտ՝ խլելու մասին օրենքը։
Պեկին պաշտոնական այցի շրջանակներում նախարար Միրզոյանը հարցազրույց է տվել South China Morning Post-ին։ Հրապարակված հոդվածում նախարար Միրզոյանից մեջբերումները ներկայացված են ստորև։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:
Երևանում տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի Հանրապետության և Բելգիայի Թագավորության արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև։ Խորհրդակցությունները վարել են ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը և Բելգիայի ԱԳ նախարարության երկկողմ հարաբերությունների գլխավոր տնօրեն Բիրգիտ Սթիվենսը։
Մեր աշխատակիցներին առաջադրվել են անհիմն մեղադրանքներ, նրանք ձերբակալվել են անհեթեթ պատրվակով։ Մենք բոլոր հասանելի միջոցներով կապահովենք մեր լրագրողների իրավական պաշտպանությունը, ասել է Կիսելևը։
Հնագիտական ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ մարդն Արցախում բնակվում է ամենահին ժամանակներից ի վեր: Հայտնի է՝ երբ առաջին մարդիկ Աֆրիկայից դուրս են եկել, բնակություն են հաստատել Մերձավոր Արևելքում և հարակից տարածաշրջաններում, այդ թվում՝ Հայկական լեռնաշխարհում: Այս առումով Արցախը մարդկության պատմության համար եզակի նշանակություն ունի:
«Տաշիր գրուպ» ընկերության գլխավոր գրասենյակում իրականացված խուղարկությունների հետևանքով կա 2 կալանավորված: Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից: