Բաժիններ՝

Sputnik Ադրբեջանի համար այդ երկրում գործունեությունը շարունակելու պայմաններ չկան. Դմիտրի Կիսելև

Sputnik Ադրբեջանի համար այդ երկրում գործունեությունը շարունակելու պայմաններ չկան հայտարարել է «Ռոսիա սեգոդնյա» մեդիա խմբի գործադիր տնօրեն Դմիտրի Կիսելևը։

«Ռոսիա սեգոդնյան» խորապես մտահոգված է Բաքվում Sputnik Ադրբեջանի ղեկավարներ երկու Ռուսաստանի քաղաքացիների կալանավորմամբ։ Նրանց հետ ձերբակալվել են նաև խմբագրության մի քանի աշխատակիցներ՝ Ադրբեջանի քաղաքացիներ։ Այս բոլոր գործողությունները որևէ հիմք չունեն։

Մեր աշխատակիցներին առաջադրվել են անհիմն մեղադրանքներ, նրանք ձերբակալվել են անհեթեթ պատրվակով։ Մենք բոլոր հասանելի միջոցներով կապահովենք մեր լրագրողների իրավական պաշտպանությունը, ասել է Կիսելևը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031