
Չեմ հասկանում «Հայաստան» խմբակցության համառ դիրքորոշումն այս օրհասական պահին, ի՞նչն է խանգարում Նիկոլից ազատվելուն. Նաիրա Կարապետյան

Նաիրա Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Ես չեմ հասկանում «Հայաստան» խմբակցության համառ դիրքորոշումն այս օրհասական պահին:
Դիտեցի «Իմնեմնիմիի» ուղիղ եթերում Գեղամ Մանուկյանի հստակ խոսքը՝ հենց վաղը(այսօր) Նիկոլին անվստահություն հայտնելու հարցին ստորագրելու պնդումը:
Ես հավատում եմ Գեղամ Մանուկյանի անկեղծությանը՝ իմպիչմենտի տակ ստորագրելու իր պատրաստակամության հարցում: Նաև հասկանում եմ խմբակցությանը ենթարկվելու խնդիրը:
Բայց ես չեմ հասկանում «Հայաստան» խմբակցության համառ դիրքորոշումը այս օրհասական պահին, երբ կալանավորված են Սրբազանները, երբ ՀԷՑ-ի և ոչ միայն ՀԷՑ-ի փնթի խլոցի է գնում կալանավորված խոշոր գործարարից՝ Սամվել Կարապետյանից, երբ բանտում են զոհվածի ծնող ու երիտասարդ աղջիկ, Արցախի ԱԺ պատգամավոր և սարկավագ, բլոգեր ու գնդապետ, երբ անասելի հարձակման է ենթարկվում համայն հայության հոգևոր առաջնորդը՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսը, երբ արդեն մաքրված են բոլոր կարմիր գծերը…
Ես գիտեմ, որ շատ պարկեշտ ու ազնիվ մարդիկ են «Հայաստան» խմբակցության իմ ընկերները: Խնդրում եմ, հարց տվեք խմբակցության նիստին – եթե ոչ հիմա, ապա ե՞րբ:
Ի՞նչն է խանգարում Նիկոլից ազատվելու գործընթացին լծվելուն:
Ի՞նչն է հայրենիքից ավելի կարևոր…»։