
Վրաստանից արտաքսվել է 41 օտարերկրյա քաղաքացի. ՆԳՆ

Ներքին գործերի նախարարության տվյալներով՝ վերջին օրերին Վրաստանի ՆԳ նախարարության միգրացիայի դեպարտամենտի և նախարարության համապատասխան ստորաբաժանումների հետ համագործակցությամբ իրականացված համալիր միջոցառումների շրջանակներում Վրաստանից արտաքսվել է 41 օտարերկրյա քաղաքացի։ Այս մասին գրում է aliq.ge-ն։
«Վրաստանից արտաքսվել են Ադրբեջանի, Թուրքիայի, Թուրքմենստանի, Հնդկաստանի, Հորդանանի, Իրանի, Նեպալի, Պակիստանի, Ռուսաստանի, Հարավային Աֆրիկայի, Հայաստանի և Զիմբաբվեի ընդհանուր 41 քաղաքացիներ։ Գործող օրենսդրության համաձայն՝ արտաքսված անձանց արգելվել է մուտք գործել երկիր»,- ասված է հայտարարության մեջ։
Նախարարության տվյալներով՝ այս տարվա հունիսին Վրաստանից արտաքսվել է 124 օտարերկրյա քաղաքացի, իսկ 2025 թվականի առաջին վեց ամիսների տվյալներով՝ 525 օտարերկրյա քաղաքացի։