Մոսկվայի ԲԿՄԱ հոկեյի ակումբի կանադացի պաշտպան Ջերեմի Ռոյը կիսվել է ռուսական խոհանոցի մասին իր տպավորություններով՝ նշելով իր ամենասիրելի և ամենաքիչ սիրելի ուտեստները:
Թարմացնող այս կոմպոտը հեշտությամբ կարող է փոխարինել գազավորված ըմպելիքը:
«Խաղաղութիւն կը թողում ձեզի. Իմ խաղաղութիւնս է որ կու տամ ձեզի, որ այս աշխարհի տուած խաղաղութենէն տարբեր է։ Մի՛ խռովիք ու մի՛ վախնաք» (Յհ 14.27)։
Ոճաբան Ներիսը, ով սոցիալական ցանցերում ավելի հայտնի է @style_by_nerys1 մականունով, կոչ է արել 50-ն անց կանանց ազատվել իրենց զգեստապահարանի այս երեք իրերից:
ՄԵԿ ՇԱԲԱԹ ԱՌԱՆՑ ՓԱՇԻՆՅԱՆԻ. ԷԴԳԱՐ ՂԱԶԱՐՅԱՆՆ ԱՄՓՈՓՈՒՄ Է ՇԱԲԱԹԸ
Գիտնականները պարզել են, որ կանաչ թեյի գլխավոր բաղադրիչը՝ էպիգալոկատեխին գալատը (EGCG), կարող է վերականգնել նեյրոնների էներգետիկ հավասարակշռությունը և օգնել ուղեղին ազատվել թունավոր սպիտակուցային կուտակումներից:
«Ըստ իս, հայկական կողմի ձեռքբերումը Վաշինգտոնում այն էր, որ երթուղին կկոչվի Թրամփի ուղի և ոչ՝ միջանցք կամ մեկ այլ նմանատիպ անվանում, ուստի եթե զանգահարեն Թրամփին, Թրամփը պետք է անվանումների հա՞րցը լուծի, կամ հորդորի չօգտագործե՞լ այս կամ այն տերմինը, հետո էլի կօգտագործվի, ամեն անգամ այս հարցով հնարավո՞ր է զանգահարել Սպիտակ տուն։ Սա պարզապես ցույց է տալիս, որ այս պայմանավորվածություններն իրականում այնքան էլ ամուր չեն, և նման զանգերի առիթներ դեռ շատ կարող են լինել։ Բայց այդ տերմինի կիրառումը, կրկնեմ, շղթայական ձևով խախտում է այն տրամաբանությունը, որը դրված էր և փորձ էր արվում ներկայացնել։
Դեպքի հանգամանքները պարզվում են:
Սեպտեմբերի 7-ին, ժամը 19։56-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նոր Արեշ 11-րդ փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել։
Եվրոպական վիճակագրական վարչության (Եվրոստատ) տվյալներով՝ Եվրամիության բարձրագույն ուսումնական հաստատություններում բակալավրի, մագիստրոսի և դոկտորանտի մակարդակով սովորել է ընդհանուր առմամբ 4179 Վրաստանի քաղաքացի, որոնցից 2114-ը՝ բակալավրի, 1727-ը՝ մագիստրոսի և 338-ը՝ դոկտորական ծրագրերով։
«Հաղորդվում է, որ ԱՄՆ զգալիորեն դուրս է բերում Արևմտյան Ասիայի ռեգիոնում տեղակայված իր զինուժը, մասնավորապես հարվածային օդուժն ու լիցքավորող օդանավերը: Դրանք, ըստ տարածվող տեղեկությունների, տեղափոխվում են ԱՄՆ:
Նորաձևության դիզայներ Ջորջիո Արմանին կհուղարկավորվի Պյաչենցա քաղաքի մերձակայքում գտնվող Ռիվալտա քաղաքի (որը նրա ծննդավայրն է) ընտանեկան դամբարանում: Այս մասին գրում են տեղի ԶԼՄ-ները։
Անգլիական «Լիդս» ակումբը փորձ է կատարել պայմանագիր կնքել «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի հետ 2025 թվականի ամառային տրանսֆերային պատուհանի վերջին ժամերին, հայտնում է «Чемпионат»-ը՝ հղում անելով գործարքին ծանոթ աղբյուրին։
«Դասեր» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրերը Լեհաստանում Հայաստանի Հանրապետության նախկին դեսպան, հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանն ու քաղաքագետ, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցն են։
Լուսինը այս պահին, խավարումը մոտենում է գագաթնակետին: Այդ մասին սոցցանցերի իր էջում գրել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը՝ հրապարակելով լուսանկար:
Ռուսների հարվածները գնալով ավելի կոպիտ են դառնում։ Սա հստակ նշան է, որ Պուտինը փորձարկում է աշխարհը՝ արդյոք նրանք կընդունեն դա, կհաշտվեն դրա հետ, ասել է Զելենսկին
Դեպքի փաստով ոստիկանության կենտրոնական բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժին, որտեղ էլ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։
«Դա այդքան չեմ համարում միջադեպ ԴԱՀԿ-ի հետ, ինչքան համարում եմ միջադեպ ՔՊ-ի հետ, մանավանդ, որ ճշտեցինք, որ անձամբ այն մարդը, ով տարել էր այդ սադրանքին, այսինքն՝ ԴԱՀԿ Շիրակի մարզային պետը, կարկառուն ՔՊ-ական է, ինչ-որ ՔՊ-ական Խուդաթյանի սանիկն է: Ես դա համարում եմ սադրանք, որովհետև մասնավորապես զանգ եմ ստացել, ինձ հրավիրել են ԴԱՀԿ, գնացել եմ և դեռ աշխատասենյակ չմտած՝ այդ անձնավորությունը սադրիչ արտահայտություններ թույլ տվեց»:
Դոնալդ Թրամփը չի բացառել Ղազախստան այցելելու հնարավորությունը և ասել, որ «հիանալի զրույց» է ունեցել երկրի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ։
2026 թվականի Աշխարհի առաջնության եվրոպական գոտու որակավորման փուլի F խմբի երկրորդ տուրի Հայաստան-Իռլանդիա հանդիպումը կսպասարկի վրացական մրցավարական անձնակազմը։ Այս մասին հայտնում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը։
«Խոր կսկիծով տեղեկացա Պոլսո «Մարմարա» թերթի երկարամյա խմբագիր Ռոպեր Հատտեճյանի մահվան լուրին»: Այս մասին սոցցանցում գրառում է կատարել ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը։
«Վաշինգտոնում ստորագրված փաստաթուղթը մտադրությունների արձանագրություն է ուղղակի, ոչ ավելին։ Այն ոչինչ չի պարտադրում։ Ամենակարևոր հարցը՝ իսկ ի՞նչ երաշխիքներ է տալիս վաշինգտոնյան այդ Հռչակագիրը, ԱՄՆ-ը որևէ երաշխիք չի տալիս։ Իմ լսածը երաշխիք չէր։ ԱՄՆ նախագահն ասաց՝ խնդիր ունենաք, ինձ կզանգեք։ Դա երաշխի՞ք է։ Ի՞նչ է նշանակում՝ զանգե՛ք ինձ, ես հարցը կլուծեմ… Թե այս փաստաթղթի տակ ի՞նչ բանակցային գործընթաց է տեղի ունենում, ես չեմ կարող ասել»։
Ռուսաստանի մարզերի մեծ մասն օգտվել է «նալիվայկաների» դեմ պայքարի մասին օրենքի իրավունքից և խստացրել է ալկոհոլի վաճառքի պահանջներն իրենց տարածքում։ Շատ մարզեր նպատակ ունեն ուժեղացնել սահմանափակումները, ՏԱՍՍ-ին հայտնել են տարածաշրջաններից։
Թրամփը դրական է պատասխանել հարցին, թե արդյոք նա պատրաստ է անցնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների երկրորդ փուլին։ Այնուամենայնիվ, ԱՄՆ նախագահը որևէ ժամկետ չի նշել և որևէ դետալ չի հայտնել:
«ՔՊ-ականների շրջանում կոռուպցիոն ռիսկեր կան։ Օրինակ, Արմեն Փամբուխչյանի՝ 70-ն անց հայրը բանկից 4 միլիոն դոլարի վարկ է վերցրել, «Սպայկան» երաշխավոր է կանգնել։ Վաղարշակ Հակոբյանն ու Խաչատուր Սուքիասյանը Ծաղկաձորում 20 մլն դոլարի շինարարություն են անում։ ԱՆԻՖ-ի սկանդալը հիշենք։ Փաշինյանն այնպես է ասում՝ սխալվել ենք, կարծես ոչ մի խնդիր չկա։ Եթե իմպիչմենտը չհաջողվի, ընդդիմադիր դաշտը պետք է կոնսոլիդացվի մեկ ընդհանուր գաղափարի՝ երկիրը փրկելու շուրջ»,- ասաց Հովիկ Աղազարյանը:
Ըստ արդյունքների՝ Իմամօղլուն առաջատարն էր ձայների 45.1%-ով, մինչդեռ Էրդողանը զիջում է նրան՝ 37.5%-ով։ Ընտրողների 14.4 տոկոսը նշել է, որ չի մասնակցելու ընտրություններին։
«Ադրբեջանը պետական սահմանի մասին համաձայնագիր ունի միայն ՌԴ հետ։ Մյուս երեք ցամաքային հարևանների հետ՝ Վրաստանի, Հայաստանի Հանրապետության ու Իրանի հետ նման համաձայնագրեր չունի, այսինքն այդ սահմանները փաստացի կամ պայմանական առկա են, բայց դրանք «միջազգայնորեն ճանաչված» չեն, քանի դեռ չկա «պետական հասմանի մասին» միջպետական համապատասխան համաձայնագիր։
«ԿԱՊԻՏԱԼԻ ՈՒԺԸ» հաղորդաշարի հյուրերը «UHI» բրենդի հիմնադիրներ Արմեն Շահինյանը և Նարինե Հարությունյանն են։
Սեուլը կիրակի օրը հայտարարել է, որ Միացյալ Նահանգների հետ բանակցությունները՝ ԱՄՆ ներգաղթի ծառայությունների արշավի ժամանակ ձերբակալված հարավկորեացի աշխատողներին ազատ արձակելու վերաբերյալ, «ավարտվել են», և շուտով նրանք կազատվեն և տուն կտեղափոխվեն, փոխանցում է AFP-ն։
ԵՄ-ն գտնվում է քայքայման վիճակում, և եթե արմատական փոփոխություններ չլինեն, հաջորդ յոթամյա բյուջեն վերջինը կլինի։