Ըստ shamshyan.com-ի՝ վթարի հետևանքով «Nissan»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վանաձոր» բժշկական կենտրոն
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին արտակարգ հանդիպում է նշանակել դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների հետ այն բանից հետո, երբ երկրի վարչապետը հայտարարել է ԵՄ-ի հետ բանակցությունները մինչև 2028 թվականը դադարեցնելու մասին։
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Աբովյանի քննչական բաժին
Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության դեսպաններ Գուրգեն Արսենյանն ու Քազեմ Ջալալին քննարկել են Երևանի և Թեհրանի միջև հարաբերությունները։
Նիկոլ Փաշինյանի որոշմամբ արդարադատության նորանշանակ նախարար Սրբուհի Գալյանը դեկտեմբերի 7-12-ը կգործուղվի Ամերիկայի Միացյալ Նահանգներ (Ֆլորիդա նահանգի Տամպա, Սանկտ Պետերբուրգ քաղաքներ և մայրաքաղաք Վաշինգտոն)՝ Միջազգային այցելուների առաջնորդության ծրագրին (ՄԱԱԾ) մասնակցելու նպատակով։
168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի հյուրն ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանն է։
Արգենտինայի ընտրանին պահպանել է առաջատարի դիրքը։ Լավագույն եռյակում են նաև Ֆրանսիայի և Իսպանիայի հավաքականները։
«ՔՊ-ի սրտի ԲԴԽ-ացու Ալեքսանդր Սիրունյանը Փաստաբանների պալատի խորհրդի կողմից ենթարկվել է կարգապահական պատասխանատվության սոցիալական ցանցերում կատարած, մեղմ ասած, ոչ կոռեկտ գրառումների համար:
«Ճանապարհային դեպարտամենտը» տեղեկացնում է, որ ժամը 19։50-ի դրությամբ, Աշոցքի, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Արարատի, Վայքի տարածաշրջաններում ձյուն է տեղում։
55-ամյա տղամարդը կալանավորվել է: Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են:
Մոլդովայի Սահմանադրական դատարանը հաստատել է նախագահական ընտրությունների արդյունքները և ճանաչել ընտրված նախագահ Մայա Սանդուի մանդատը։
Կառավարության այսօրվա նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանը, ըստ էության, «թիրախավորել» էր ՀՀ պաշտպանության նախարարությունն ու նախարար Սուրեն Պապիկյանին: Օրակարգում այս առումով երկու հարց էր, երկուսին էլ 168.am-ն անդրադարձել էր:
Թուրքիայի տեղեկատվական տեխնոլոգիաների և հաղորդակցության խորհրդի և ընտանիքի ու սոցիալական ծառայությունների նախարարությունը համատեղ աշխատանք են տանում՝ սահմանափակելու սոցիալական մեդիայից օգտվելու հնարավորությունները փոքր տարիքային խմբերի համար
Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը Դոնբասի վերամիավորումը Ռուսաստանին անվանել է պատմական իրադարձություն՝ հույս հայտնելով, որ ապագայում ամբողջ Ուկրաինան «կվերամիավորվի Ռուսաստանի Դաշնությանը»։
Իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը որոշում է կայացրել մինչև 2028 թվականը դադարեցնել ԵՄ-ին անդամակցության շուրջ բանակցություններ սկսելու հարցի քննարկումը: Այս մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է երկրի վարչապետ Իրակլի Կոբախիձեն:
Եվ որպեսզի այս ամենը չնկատվի ու չբերի հանրային բողոքի, «այսօր» բեմականացնում են հերթական անդեմ պատգամավորի ոչինչ չնշանակող հրաժարականը:
Եվրախորհրդարանի պատգամավորներըՎրաստանում վերջին խորհրդարանական ընտրությունների արդյունքները Էական խախտումների պատճառով մերժում են և կոչ անում մեկ տարվա ընթացքում խորհրդարանական նոր ընտրություններ անկացնել։ Դրա մասին ասված է Եվրախորհրդարանի հայտարարության մեջ։
Նոյեմբերի 28-ին Հելսինկիում կայացել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Ֆինլանդիայի ԱԳ նախարար Էլինա Վալտոնենի առանձնազրույցը, որին հաջորդել է ընդլայնված կազմով հանդիպում։ Հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:
Այպիսով՝ «Աբովյանի ծննդատուն» ՊՓԲԸ-ը հերթական 100 տոկոս պետական ենթակայության հիվանդանոցն է, որը խախտում է աշխատակիցների իրավունքները, ՀՀ Կոտայքի մարզպետի աշխատակազմը և ՀՀ առողջապահության նախարարությունը լռում են, խնդիրը բարձրացնում են հասարակական կազմակերպությունները, իսկ հիվանդանոցի տնօրենը ու իր «հավատարիմները» ծննդատան բոլոր խնդիրները թողած՝ փորձում են գտնել «բողոքողին»․․․
Բաքուն խիստ քննադատության է ենթարկել ՀՀ այցելած և հայ-ադրբեջանական սահմանին մոտ Երասխում ԵՄ դիտորդների հետ պարեկություն իրականացրած Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդային։
Թուրքիայի առևտրի նախարար Օմեր Բոլաթը հայտնել է, որ իսլամական երկրների հետ Թուրքիայի առևտրի մասնաբաժինը 2002-ին կազմել էր 11, իսկ 2023-ին՝ 26 տոկոս։ Բոլաթն ուշադրություն է հրավիրել իսլամական աշխարհի եղբայրության, տնտեսական ինտեգրման և միմյանց հետ առևտրի մեծացման կարևորության վրա։
Եվրախորհրդարանի պատգամավորները Ստրասբուրգում կայացած լիագումար նիստում ձայների մեծամասնությամբ ընդունել են բանաձև, որով կոչ է արվում մեծացնել հեռահար հրթիռների և մարտական ինքնաթիռների մատակարարումները Կիևին, ինչպես նաև ընդլայնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Եվրախորհրդարանի մամուլի ծառայությունը:
Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը հայտարարել է, որ թուրքական կողմը կրկին հարցում է ուղարկել ԱՄՆ՝ իրեն չհատկացված F-35 նոր սերնդի կործանիչները ստանալու համար, քանի որ Վաշինգտոնի կարծիքն այս հարցում փոխվել է։
«Ղարաբաղի հետ կապված իրադարձություններն իրենց յուրահատկությունն ունեն։ Հայաստանը չի ճանաչել Ղարաբաղը որպես անկախ պետություն, և վստահաբար չի էլ ներառել իր պետական սահմանում։ Ուրեմն այն, ինչ տեղի է ունեցել Ղարաբաղում, իրավական տեսանկյունից Հայաստանի հետ ուղղակի կապ չունի։ Տարօրինակ է հավակնել, որ ՀԱՊԿ-ը պետք է կռվեր Լեռնային Ղարաբաղի տարածքում»,- նշեց Պուտինը։
Երևանի «Ուրարտու»-ն 4 անպատասխան գնդակ ուղարկեց Կապանի «Գանձասար»-ի դարպասը: Գոլերի հեղինակներ դարձան Կարեն Մելքոնյանը, Իվան Իգանտևը (դուբլ) և Էրիկ Փիլոյանը:
«Ակնհայտորեն, ռեգիոնալ անվտանգության տեսանկյունից ՌԴ-ի և ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունները շատ կարևոր են, եթե նույնիսկ դրա մասին Զախարովան ոչինչ չասի: Ակնհայտ է, որ հայ-ռուսական հարաբերություններում առկա ճգնաժամը, ՀԱՊԿ-ի դեմ ՀՀ դեմարշը միայն ավելի խոցելի են դարձնում Հայաստանի անվտանգային համակարգը, մանավանդ, երբ մենք որևէ այլընտրանքային առաջարկություն չենք ստացել արևմտյան մեր գործընկերներից»,- 168.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը:
Այցի ընթացքում առաջին տիկինը զրուցել է նաև Լեռնային Ղարաբաղից տեղահանվածների հետ, որոնք պատմել են պատերազմական հակամարտության իրենց անձնական փորձի և Հայաստան ներգաղթելու անհրաժեշտության մասին։
Վերլուծելով վերոգրյալում նկարագրվածը, առերևույթ ունենք հիմնավոր կասկած, որ առկա են հանցագործության հատկանիշներ, որոնք արտահայտվել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի վերոնշյալ գործողություններում։ Շեշտենք, որ այս փաստաթղթերի մասին «Միասին» շարժման համահիմնադիրները և ներկայացուցիչները բազմիցս արտահայտվել են իրենց հրապարակային ելույթներում, բայց որևէ արձագանք չի հետևել, ուստի առկա է դիտավորության կասկած։
ՀԱՊԿ անդամ երկրները նաև նշել են, որ հարկավոր է Եվրասիայում ձևավորել անվտանգության կայուն համակարգ՝ տվյալ տարածաշրջանի բոլոր երկրների կայունության պահպանման և խաղաղ գոյակցության համար։
Նախարարները քննարկել են երկկողմ օրակարգի, ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման, ինչպես նաև տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցեր։