
Վանաձորում բախվել են «Mercedes»-ը և «Nissan»-ը, վարորդներից մեկը հիվանդանոցում է

Այսօր՝ նոյեմբերի 28-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 13:10-ի սահմաններում Վանաձորի Կարեն Դեմիրճյան փողոցի սկզբնամասում բախվել են 38-ամյա Թաթուլ Գ.-ի վարած «Mercedes» մակնիշի և 69-ամյա Սահակ Հ.-ի վարած «Nissan» մակնիշի ավտոմեքենաները։
Ըստ shamshyan.com-ի՝ վթարի հետևանքով «Nissan»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վանաձոր» բժշկական կենտրոն