Փաշինյանն արդարադատության նախարարին գործուղում է ԱՄՆ

Նիկոլ Փաշինյանի որոշմամբ արդարադատության նորանշանակ նախարար Սրբուհի Գալյանը դեկտեմբերի 7-12-ը կգործուղվի Ամերիկայի Միացյալ Նահանգներ (Ֆլորիդա նահանգի Տամպա, Սանկտ Պետերբուրգ քաղաքներ և մայրաքաղաք Վաշինգտոն)՝ Միջազգային այցելուների առաջնորդության ծրագրին (ՄԱԱԾ) մասնակցելու նպատակով։

Այս մասին նշված է Փաշինյանի ստորագրած որոշման մեջ։ Նշվում է, որ Սրբուհի Գալյանի՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներ գործուղման ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին:

Ըստ որոշման՝ նախարար Սրբուհի Գալյանը գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում պետք է ներկայացնի Ամերիկայի Միացյալ Նահանգներ գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930