Ադրբեջանում Միացյալ Նահանգների դեսպան Մարկ Լիբբին օրերս հայտարարել էր, որ Երևանն ու Բաքուն՝ Վաշինգտոնի ակտիվ աջակցությամբ, աշխատում են անդրսահմանային գետերի ջրային ռեսուրսների կառավարման ինտեգրված սխեմայի ստեղծման ուղղությամբ:
Ըստ Կրասնոդարի իշխանությունների՝ ուկրաինական ԱԹՍ-ների հարվածներից տուժել է 1 կին, բեկորները վնասել են նրա տունը։
#ՀԻՄԱ. ՄԱՐՏԻ 1-Ի ՎԵՐԱԲԱՑՎԱԾ ԳՈՐԾՈՎ ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏԸ. #ՈՒՂԻՂ
Պայմանական, եթե 4 հոգանոց ընտանիք է և բնակարան է ցանկանում գնել Երևանում, ապա նրան տրվում է 12 մլն դրամ` սերտիֆիկատի ձևով:
Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 3․48 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 3.58 դրամ:
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:
#ՀԻՄԱ. ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը. ՈւՂԻՂ
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 13-րդ փողոցի տներից մեկին կից շինության տանիքում (54 քմ)։
«Մոնակո»-ն տանը զիջեց «Բենֆիկա»-ին 2:3 հաշվով, նույն հաշվով ՊՍՎ-ն հաղթեց Դոնեցկի «Շախտյոր»-ին:
Նոյեմբերի 27-ին Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսին։
Նոյեմբերի 28-ի գիշերը հանրապետության շրջանների զգալի մասում, 28-ի ցերեկը հանրապետության առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտում՝ ձյան տեսքով։ Նոյեմբերի 29-30-ը, դեկտեմբերի 1-2-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
Նշելով, որ բոլոր օտարերկրացիները պետք է լքեն Արևմտյան Ասիան, ԻԻՀ ՌԾՈՒ հրամանատար, ծովակալ Շահրամ Իրանին հավելել է․ «Օտարերկրացիները պետք է այստեղ գան միայն հարգանքով և խոնարհվեն տարածաշրջանի ազգերի առաջ»։
Նախարար Գյուլերը նշել է, որ S-400-ը կօգտագործվի միայն այն դեպքում, երբ օդային հարձակման սպառնալիքը հասնի շատ բարձր մակարդակի։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ընդունել է «Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի» (EBRD) նախագահ Օդիլե Ռենաուդ-Բասսոյին։
Նորություն չէ որ նախկինում Թրամփը բարդ հարաբերություններ է ունեցել ԱՄՆ պաշտպանության նախարարների հետ, սակայն դիտորդների խոսքով՝ Հեգսեթի պարագան այլ է․ նա չափազանց հավատարիմ է Դոնալդ Թրամփին։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զգուշացրել է, թե կարող է Սիրիայում նոր, լայնածավալ ռազմական գործողություններ սկսել՝ 30 կմ խորությամբ անվտանգության գոտի ստեղծելու նպատակով։ Գործողությունն ուղղված է լինելու քրդական զինյալների դեմ, որոնց Անկարան մեղադրում է քրդական՝ PKK ապստամբների հետ կապեր ունենալու մեջ, որոնք, ինչպես հայտնի է, պայքարում են Թուրքիայի դեմ։ Անցած ամիս PKK-ն մահաբեր հարձակում իրականացրեց Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում
2025 թվականին Մոսկվայի տրանսպորտային հանգույցի բոլոր անցակետերում օտարերկրացու թվային պրոֆիլը պետք է ներդրվի, հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը, գրում է «Коммерсантъ»-ը։
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ տանող ավտոճանապարհը:
Հայաստանում ԵՄ առաքելության անդամների ուղեկցությամբ Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի այցը Հայաստանի և Ադրբեջանի սահմանամերձ շրջան «ԵՄ անդամ տարբեր երկրների և եվրոպական կառույցների հակաադրբեջանական քաղաքականության ևս մեկ ցուցադրություն է»։ Դրա մասին ասված է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ։
ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփն Ուկրաինայի հակամարտության հարցերով հատուկ ներկայացուցչի պաշտոնում դիտարկում է երկրի նախկին փոխնախագահ Մայք Փենսի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Քիթ Քելլոգին։
Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը ֆեյսուքյան իր էջում գրել է․
Դեպք Խոսրովի անտառի սահմանակից տարածքում. ներթափանցել էին հրազենով, սարքավորումներով մի խումբ մարդիկ
Պետական պատվերի շրջանակներում հղիների նախածննդյան հսկողության պարտադիր հետազոտությունների ծավալն ընդլայնվել է: Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։
Խմորիչը լուծեք 1,5 բաժակ տաք (38-40 աստիճան ցելսիուս) ջրի մեջ, 10 րոպե թողեք: Ապա խառնեք ալյուրի կեսի հետ, ծածկեք սրբիչով, 2 ժամ թողեք, թող խմորը բարձրանա:
Հիսնակի պահոց շրջանին ֆիզիկապես և հոգեպես պատրաստվում ենք Քրիստոսի Սուրբ Ծննդյանն ու Աստվածհայտնությանը։ Հիսնակի պահոց շրջանը իր լրումին է հասնում Սուրբ Ծննդյան ճրագալույցի Պատարագով և հունվարի 6-ին ջրօրհնյաց Պատարագով, նվիրված Քրիստոսի մկրտությանը և Աստվածհայտնությանը։
Խարբինի պոլիտեխնիկական համալսարանի գիտնականները, որոնք ոգեշնչվել են կատուների՝ օդում շրջվելու և մշտապես թաթերի վրա վայրէջք կատարելու ունակությունից, օգտագործել են արհեստական բանականության տեխնոլոգիա, որպեսզի ռոբոտին վարժեցնեն օդում՝ վերջույթների օգնությամբ, շտկել իր դիրքը:
Բոստոնի Բրիգամ Ուոմենս հիվանդանոցի սննդաբանները պարզել են, որ կետոգենիկ դիետան, որը մեծ ժողովրդականություն է վայելում դերասանների ու մարզիկների շրջանում, ոչ այնքան օգնում է օրգանիզմին, որքան մեծացնում է լուրջ հիվանդությունների առաջացումը, հաղորդում է Science Alert-ը:
Սա կոռուպցիայի այն մեթոդն է, որով պետական գումարների ծախսն ու փոշիացումն ամենահեշտն է, չկան մրցույթներ, մրցութային թեկուզ ձևական ընթացակարգեր և ռիսկ, որ մրցույթին մասնակցող որևէ տնտեսվարող կարող է բողոքարկել ու բացահայտել՝ ինչպես է պետության կարիքների բավարարումը հանգեցնում որոշ պաշտոնյաների անձնական կարիքների բավարարմանը։