Բաքվում Լեհաստանի գործերի ժամանակավոր հավատարմատար Միխալ Գրեչիլոն կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ։
Սթիվեն Միլլերը, որը նշանակվել է Թրամփի ապագա աշխատակազմի ղեկավարի տեղակալ, հայտնել է, որ Ցուկերբերգը, ինչպես մյուս բիզնես ղեկավարները, ցանկանում է աջակցել Թրամփի տնտեսական ծրագրերին:
ԲԴԽ-ն այսօր կրկին չի ընտրել կառույցի նախագահ։ Այսօր, օրենքով սահմանված կարգով, տասնօրյա ժամկետում նշանակվել էր ԲԴԽ նախագահի ընտրությունը, որի ընթացքում որևէ թեկնածու չի հավաքել բավարար ձայների քանակ, և լիազորությունների իրականացման պարտականությունը ժամանակավորապես կշարունակի կատարել ԲԴԽ իրավաբան-գիտնական անդամ Կարեն Թումանյանը։
18-ից 25 տարեկանները, որոշ բացառություններով, կարող են զորակոչվել և հիմնական զինվորական պատրաստություն անցնել, բայց ոչ ռազմաճակատ ուղարկվել:
Աստանայում ՀԱՊԿ գագաթնաժողովում Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Հայաստանի ներկայացուցչի բացակայությունը բնութագրում է տարածաշրջանի աշխարհաքաղաքական իրավիճակը։ Այս մասին գրում է ԲԵԼՏԱ-ն։
Կառավարությունն այսօրվա նիստում ՀՀ ներմուծվող էլեկտրաշարժիչով ավտոմեքենաների նկատմամբ 2025-ի ընթացքում սակագնային արտոնություն կիրառելու և ներմուծման ընթացակարգը հաստատելու մասին որոշում կայացրեց:
Reuters-ի զրուցակիցները նշում են, որ Կիևին նոր օգնություն տրամադրելով՝ Ջո Բայդենը ձգտում է աջակցություն ցուցաբերել Ուկրաինային, նախքան Դոնալդ Թրամփը հունվար ամսին կստանձնի ԱՄՆ նախագահի պաշտոնը։
Իրանի եւ Ադրբեջանի համատեղ զորավարժությունները ցույց են տալիս փոխադարձ վստահության աճը երկու երկրների միջեւ, «եւ եթե Աստված տա, դա կդառնա շրջադարձային պահ Իրանի եւ Ադրբեջանի պատմության մեջ, այս զգայուն տարածաշրջանում խաղաղության եւ անվտանգության հաստատման հարցում»։
Հայաստանի Հանրապետությունը չի մասնակցի Աստանայում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովին, սակայն Նիկոլ Փաշինյանը կնախագահի ԵԱՏՄ խորհրդի նիստը Մոսկվայում։ Ուշագրավ է, որ հայկական կողմը, որպես նախագահող, չի հյուրընկալում միջոցառումը, ինչը տեղի է ունենում բնականոն արարողակարգի պարագայում, այլ նա պատրաստվում է վարել նիստը Մոսկվայում։
ԱԺ պետաիրավական մշտական հանձնաժողովի նիստում քննարկվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը։
Իսրայելական հարվածներից Լիբանանում զոհվել է ավելի քան 3700 մարդ։ Կողմերի միջև հրադադարն ուժի մեջ է մտել նոյեմբերի 27-ին։
ԱՊՀ-ի Կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստը տեղի կունենա դեկտեմբերի 12-ին Ռուսաստանի մայրաքաղաքում։
Հատուկ ուշադրություն է դարձվել 1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակի համատեղ տոնակատարության նախապատրաստման հարցերին:
Փաստաթղթում ներառվել են դրույթներ, որոնք թույլ են տալիս Ռուսաստանին միջուկային զսպում կիրառել նույնիսկ Մոսկվայի դաշնակիցների դեմ հարձակումների դեպքում։
Այսօր Հակակոռուպցիոն դատարանում՝ դատավոր Սարգիս Պետրոսյանի նախագահությամբ, շարունակվում է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի, Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի և նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի վերաբացված գործով դատական նիստը:
Անգամ զարթուցիչս է Հայաստանի հիմնը. դատավորը՝ Ռոբերտ Քոչարյանին
ՀԱՊԿ-ն առանցքային կառույց է դարձել՝ ցուցադրելով իր արդիականությունը, որպես անվտանգության երաշխավոր բոլոր մասնակից երկրների համար․ Տոկաև
ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին արձագանքել է ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովի գրառմանը, ով նշել էր, որ Ֆրանսիայի դեսպանի գրառումը նախ և առաջ ապտակ էր Փաշինյանին։
Առաքելյանը գրավոր կպատասխանի՝ մեքենան կրճատելո՞ւ է, թե՝ ոչ
ՀԱՊԿ գագաթնաժողովի մեկնարկից առաջ ՀԱՊԿ ղեկավարները լուսանկարվեցին
Ատելությո՞ւն․ այդքան էներգիա ծախսել դրա վրա՝ անիմաստ է․ Սինանյանը՝ ՀՅԴ-ականների մուտքի արգելքի մասին
ՀՀ քննչական կոմիտեի նորանշանակ նախագահ Արթուր Պողոսյանը պատրաստ է ծառայել երկրին այնքան ժամանակ, քանի դեռ իր կարիքը կա։ Նա այս հայտարարությունն արեց կառավարության նիստից հետո` պատասխանելով լրագրողի հարցին, թե արդյոք պատրաստ է նման պայմաններում աշխատել՝ «Ֆեյսբուքով» նշանակվել, SMS-ով ազատվել պաշտոնից։
Տոկաևը դիմավորեց Պուտինին ՀԱՊԿ նիստի մեկնարկից առաջ
Օրհներգի մեջ տեղափոխություն է տեղի ունեցել․ ԿԳՄՍ փոխնախարարը՝ բաստուրմայի, սուջուխի և օրհներգի մասին
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ հեռախոսազրույցի ընթացքում նրան կոչ է արել համաձայնագիր կնքել ՀԱՄԱՍ-ի հետ Գազայի հատվածում պատանդների ազատ արձակման և հրադադարի շուրջ:
2025 թվականի հունվարի 20-ից մինչև 2025 թ. հուլիսի 20-ը, կսահմանափակվի ցեմենտի ներմուծումը Հայաստանի Հանրապետություն։ Որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։
ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը դեսպանությունում հանդիպել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին։
Ակբա բանկի Mastercard քարտապանները մինչև դեկտեմբերի 25-ը ներառյալ հնարավորություն ունեն գնել ավիատոմս և միանվագ ստանալ մինչև 20% քեշբեք՝ առավելագույնը 20.000 ՀՀ դրամ սահմանաչափով։
Յոգայի սեանսը, որը անցկացվել է պատմական ասորական եկեղեցում՝ Թուրքիայի հարավարևելյան Մարդին նահանգում, քննադատությունների ալիք է բարձրացրել Թուրքիայում և արտերկրում գտնվող ասորական համայնքի շրջանում՝ որպես «անհարգալից գործողություն»
Հայաստանում վարորդները նոյեմբերի 15-ից մինչև մարտի 31-ը պարտավոր են երթևեկել ձմեռային անվադողերով, այդ ընթացքում ամառային անվադողերով երթևեկելու դեպքում նրանք կտուգանվեն: