
««Աբովյանի ծննդատուն» ՊՓԲԸ-ի տնօրենն աշխատավարձերը չի տալիս, ասում է՝ հիվանդանոցը պարտքերի մեջ է»

Առողջապահության հարցերով փորձագետ Անուշ Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «2024 թվականի օգոստոս ամսին Կոտայքի մարզպետարանի ենթակայության «Աբովյանի ծննդատուն» ՊՓԲԸ-ի մի շարք աշխատակիցներ դիմել էին բողոքով առ այն, որ տնօրենն իրենց հասանելիք աշխատավարձերը չի տրամադրում, ընտրողաբար աշխատակիցների տեղեկացնում է, որ հիվանդանոցը պարտքերի մեջ է և չի կարող տրամադրել աշխատավարձ։
19․11․2024-ին «Առողջության իրավունք » ԻՀԿ գրություն էր ուղարկեղ ՀՀ կառավարություն՝ խնդրի պարզաբանման նպատակով։ Եվ այսպես՝ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին/HLIB.am-ը վարույթի շրջանակներում պարզում է, որ 44 աշխատակիցներ չեն ստացել իրենց աշխատավարձը, որը վերականգնվել է ստուգումից հետո։
Այպիսով՝ «Աբովյանի ծննդատուն» ՊՓԲԸ-ը հերթական 100 տոկոս պետական ենթակայության հիվանդանոցն է, որը խախտում է աշխատակիցների իրավունքները, ՀՀ Կոտայքի մարզպետի աշխատակազմը և ՀՀ առողջապահության նախարարությունը լռում են, խնդիրը բարձրացնում են հասարակական կազմակերպությունները, իսկ հիվանդանոցի տնօրենը ու իր «հավատարիմները» ծննդատան բոլոր խնդիրները թողած՝ փորձում են գտնել «բողոքողին»․․․
Հ․Գ․ Մի փնտրեք, նրանք շատ են․․․»։