Նիկոլն ասում է՝ ժողովուրդ, ես լկտի մի արարած եմ, ինձ համար սրբություն չկա, կինը՝ Աննա Հակոբյանը, միլիոններ է հավաքում գործարարներից.  ՔՊ-ն ջիհադիստական կուսակցություն է. Հրանտ Բագրատյան

«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրն «Ազատություն» կուսակցության նախագահ, տնտեսագետ, «Միասին» դաշինքի համահիմնադիր Հրանտ Բագրատյանն է։

Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.

  • ՔՊ-ն իր ներքին խժդժություններով շեղում է մարդկանց ուշադրությունն անվտանգային, քաղաքական ու արդեն իսկ հասունացած, մեզ սպասվող  տնտեսական կոլապսի խնդիրներից։
  • Փաշինյանն ասում է՝ տեսե՛ք՝ ես անգամ իմ դասարանցուն կարող եմ հանել, չնայած այն բանին, որ փոխարենը պաշտոնում նշանակվում է Աննա Հակոբյանի հերթական ընկերուհին, մի երեխա։ Ինքն ասում է՝ ժողովուրդ, ես լկտի մի արարած եմ, ինձ համար սրբություն չկա՝ ո՛չ ընտանիք, ո՛չ ընկերներ, ո՛չ հայրենիք։
  • Ես երբեք չեմ ասել, որ ՔՊ-ի ներսում բոլորն անասուն են։ Էնտեղ կան մարդիկ, որոնք սկզբունքներ ունեն։ Ասենք, ՔՊ-ականներն Աղազարյանին հիմա ասում են՝ դու ոչնչություն ես, իսկ նա էլ, կռված տղա, ասում է՝ դուք ո՞վ եք, որ ինձ ոչնչություն համարեք։
  • ՔՊ-ն հայտնի է միասեռականների ու տրանսգենդերների օժանդակությամբ։ Հիմա հանկարծ հայտնաբերեցին, որ խնդիր ունե՞ն այդ երևույթի հետ։

Հիշեցնենք,  2018-ի հեղափոխություն կոչվածից հետո, 2019թ. ապրիլին, Ազգային ժողովում Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի հրավիրած հանրային լսումների ժամանակ արտառոց միջադեպ էր գրանցվել։  Լսումների ժամանակ ամբիոնից ելույթ է ունեցել տրանսգենդեր: Նա ներկայացել էր Լիլիթ Մարտիրոսյան՝ «Իրավունքի կողմ» հասարակական կազմակերպության  նախագահ։ Ելույթի սկզբում նա կիսականացի, կիսատղամարդկային ձայնով  հայտարարել էր, որ դրանից ընդամենը մի քանի ամիս առաջ չէր կարելի երևակայել այն, ինչ այսօր կատարվում է Ազգային ժողովում «Ազգային ժողովի ամբիոնից ձեզ եմ դիմում՝ որպես տրանսգենդեր կին։ Ինձ ընդունեք՝ որպես հավաքական կերպար։ Հանդիսանալով հայ տրանսգենդեր համայնքի անդամ՝ ես իմ մեջ ամփոփում եմ խոշտանգված, բռնաբարված, առևանգված, ֆիզիկական բռնության ենթարկված, այրված, ողջակիզված, դանակահարված, մահափորձի ենթարկված, սպանված, արտագաղթած, թալանված, սոցիալական, առողջապահական, իրավական, տնտեսական և արժանապատիվ կյանքում խարանի ու խտրականության ենթարկված, գործազուրկ, աղքատ ու բարոյալքված տրանսգենդերի կերպարը։ Մինչ 2018 թվականը մենք փաստագրել ենք 283 նմանատիպ դեպքեր տրանսգենդեր անձանց նկատմամբ»,- ասել էր նա՝  կոչ անելով ձեռնամուխ լինել գենդերային հավասարությանը։

Կարդացեք նաև

  • Եթե Ալիևը որոշի գալ այստեղ, համոզված եմ՝ ՔՊ-ական այս իշխանությունը նրան Երևանում կառավարական շենք կհատկացնի՝ որպես Ալիևի 2-րդ նստավայր։ 
  • Թրամփը փորձելուէ արժեզրկել չինական արժեթղթերը։ Հարձակում կլինի Հոնկոնգի ֆոնդային բորսայի վրա։
  • Հրապարակվել է հետազոտություն, համաձայն որի՝ ուկրաինական ժողովուրդը, որը ռուս-ուկրաինական պատերազմի սկզբում 95%-ով ասում էր, որ սա հայրենական պատերազմ է ռուսների դեմ, հիմա 70%-ն ասում է՝ դադարեցրե՛ք պատերազմը, ռուսներն ինչ գրավել են, թող մնա իրենց։
  • Չնայած Սիրիայում ռուսների պարտությանը, ռուսների դիրքերը կամրանան։ Նրանք չեն մոռանալու թուրքերի արածը։ Առաջին անգամ թուրքերը բացահայտ առավելություն ունեցան ռուսների նկատմամբ։ Այս իրավիճակում Հայաստանը պետք է այնքան խելամիտ լինի, որ չգրգռի ռուսներին, եվրոպական ռևերանսներ չանի։ 
  • ՀԱՊԿ-ից դուրս չեն գա, որովհետև եթե դուրս գան, կկորցնենք Հայաստանը։ Իհարկե, նրանց կփորձեն ճնշել։ ԱՄՆ դեսպան Քվինը կգրգռի, որ քայլեր անեն ռուսների դեմ՝ փոխարենը ոչինչ չտալով։
  • Կենտրոնական բանկը, եթե խելք ունի, ինքը կարժեզրկի դրամը, որպեսզի այն չփլուզվի, բայց վստահ եմ, չեն անի։ Նիկոլ Փաշինյանը կզանգի ԿԲ նախագահին, կասի՝ քաղաքական ռո՞ւմբ ես դնում իմ տակ։
  • Նիկոլ Փաշինյա՛ն, դու ընդամենը կառուցում ես բնակելի շենք, որոնց մեծ մասը մնում է դատարկ, չեն առնում։ Ասում է՝ կոռուպցիա չկա։ Բա որ չկա, Բաքվում քառակուսի մետրի գինը ո՞նց է 2 անգամ էժան, Թբիլիսիում՝ 60%-ով էժան։ Պատրաստի շենքերի բնակարանների գներն ինչո՞ւ են 1.7 անգամ թանկ։ Քաղաքապետարանն արդեն հարկով է կաշառք վերցնում։ Փաշինյան, չգիտե՞ս։
  • Իրավաբանի կրթությամբ առողջապահության նախարար ունեն, 3 տարի է՝ ասում է՝ առողջության համապարփակ ապահովագրություն պիտի անեն։ 500 միլիարդ որտեղի՞ց ես ճարելու, աղջիկ ջան։ Հաշվարկներ չե՞ք անում մի բան հայտարարելուց առաջ:
  • Ի՞նչ է լինելու հարկերի բարձրացումից հետո՝ հունվարի 1-ից, նոտարական ու փաստաբանական ծառայությունների հետ։ Հունվարի 1-ից գրեթե ոչ ոք շրջանառության հարկով չի աշխատելու։ Իմպուլսիվ, էմոցիոնալ Փաշինյանին սխալ խորհուրդ են տվել, ասել է՝ վերացրեք շրջհարկը, իհարկե, բացի խաղային ու նման ոլորտներից, որոնք իր սիրած ոլորտներն են։ Իրեն ասում են, ինքն էլ չի հասկանում, խելքը մտնում է։ Իրեն թվում է՝ եթե շրջանառության հարկ է լինում, ստվերն ավելանում է։
  • Փաշինյանը 2 շաբաթ առաջ խոստովանեց, որ ինքն է հանձնել Արցախը։ Մինչ այդ էլ ռուսների վրա էր գցում:
  • 2026թ․հերթական ընտրությունների ժամանակ, էլ չեմ ասում՝ արտահերթի, ընդդիմությունը հաղթելու է, և չի բացառվում, որ դրանից հետո թուրքերն ու ադրբեջանցիները հարձակվեն։ Էսօր Փաշինյանի միակ ճիշտ քայլն այն կլինի, որ սերտանա ընդդիմության հետ ու նախապատրաստի իշխանափոխություն՝ հեռանա։ Եթե իրենք հույս ունեն, որ Հայաստանը հայտնվելու է Թուրքիայի ու Ադրբեջանի գրկում, սխալվում են։ Ի վերջո, մեծ կորուստներից հետո Հայաստանը մնալու է։ Ինքն ու իր Տարոն Չախոյանը թող մտածեն, որ այլևս Հայաստանում չեն կարողանալու ապրեն։ Ո՛չ Արևմուտքը, ո՛չ Ռուսաստանը Փաշինյանին ապաստան չեն տալու։ Այսօր միայն մեկ խնդիր կա․ ընդդիմությունը պետք է միավորվի։

  • Արմեն Սարգսյանի նման գաստրալյորները, որ գնում էին Շուռնուխ, ասում էին՝ դե ոչինչ, նոր տներ կսարքեն… Հողերս գլխի՛դ։ 
  • Գորիս-Կապան ճանապարհը ո՞նց հանձնվեց Ադրբեջանին։ Պիտի պատասխան տա Փաշինյանը, թե ինչպե՞ս և ինչո՞ւ Հայաստանի ինքնիշխան տարածքից 447 քկմ առանց հանրաքվեի հանձնեց Ադրբեջանին, որը մերն է։ Էդ Ադրբեջանական ԽՍՀ-ն էնքան բարի էր, որ թույլ տվեց՝ իր տարածքում մենք ճանապարհ կառուցե՞նք… Մեռանք ասելով՝ դրանք մեր տարածքներն են:
  • Ժամանակին, որպես Հայաստանի վարչապետ՝ ես եմ ստորագրել, որ Նիկոլ Փաշինյանը բանակ չգնա։ Եկան, ներկայացրեցին, որ 3-րդ տղան է, ստորագրեցի։ Երբ ես հարցրի՝ ինչո՞ւ է բանակ գնալու խնդիր ծագել, ուսանող է, ասացին՝ դուրս է մնացել համալսարանից։ Այսինքն՝ թերի կրթություն ունի: Այն ժամանակ միայն վարչապետն իրավունք ուներ բանակից ազատելու:
  • Սիրիայի իրադարձությունների հետևում իսրայելական խաղեր են եղել։ Ասադն ուներ լուրջ ավիացիա, հակաօդային լուրջ պաշտպանություն, 60.000-անոց մարտունակ բանակ։ Թե ինչո՞ւ բանակը չկռվեց, չեմ կարող ասել։ Ամենամեծ պարտությունը կրեց Իրանը։ Թուրքիան հավանաբար աջակցել է Իսրայելին։ Ամենամեծ սխալն այն էր, որ Ասադը չփորձեց սուննիների մեջ, որոնք բնակչության 80%-ն էին կազմում, հենարան գտնել։ Ռուսաստանը պարտվեց Սիրիայում, նա կարող էր կռվել, բայց հաշվարկելով՝ որոշեց կոնսոլիդացնել իր ուժերը։
  • Եթե ադրբեջանական բանակը մտնի Զանգեզուրի միջանցք, հայկական բանակը վազելով փախչելու հրաման է ստանալու Փաշինյանի կողմից։ Իրանը պետք է թույլ չտա, որ դա տեղի ունենա։
  • Էդ որ ասում են՝ ՀԱՊԿ-ը չգիտի՝ որոնք են մեր սահմանները, իսկ էդ հարցնող Փաշինյանը գիտի՞։ Իրենք էլ չգիտեն մեր սահմանները։ Երբ սահմանագծում են ուզել անեն, Ալիևը շշմել է, ասել է՝ դրանք չգիտե՞ն, որ իրենց սահմանը սահմանագծված է։ Փաշինյանը չի ընդունում, որ կա Հայաստան, ու որ մեր սահմանները սահմանագծված են։ Հողերս գլխիդ, Մհեր Գրիգորյան, թուղթ կա, մի հատ կարդա՛ էդ թղթերը։ Թող Հ1-ը կանչի, թղթերը հատ-հատ դնեմ, ապացուցեմ, որ Փաշինյանն ու Մհեր Գրիգորյանն իրենց խաբում են։ 
  • Հայերն էլ Բաքուն են հիմնել, Բակուր իշխանն է հիմնել, ասենք՝ մե՞րն է։ Ադրբեջանցիք եղել են Հայաստանի բնակչության 5%-ը 1989թ․ մարդահամարով։ Հետո՞․․․Արաբներն էլ Ֆրանսիայում են շատ, իրե՞նցն է։ Բաքուն պատրա՞ստ է զիջել իր կենտրոնը՝ Արմենիքենդը։ 300 000 հայ է ապրել։ Կիրովաբադի կենտրոնը պատրա՞ստ են զիջել։
  • Էդ որ Ադրբեջանն ասում է՝ Պուտին ջան, ես քո ստրատեգիական գործընկերն եմ, նրանից է, որ Հայաստանը կա։ Հայաստանը չլինի, դրա կարիքը չի լինելու։ Կամ որ Պուտինին Բաքվում էդքան լավ են ընդունում, էլի Հայաստանի պատճառով է։ 
  • Միասնական Արևմուտքի մոտեցում Հայաստանի նկատմամբ չկա։
  • Ֆրանսիան ազնիվ է մեր նկատմամբ, ասում է՝ ես չեմ կարող ձեզ օգնել, ոչինչ չեմ կարող տալ։

  • Հրաժարվել ռուսական գազից անհնարին է։ Ռուսաստանը տիրապետում է աշխարհի գազի 40%-ին։
  • Փաշինյանը հայտարարում է, որ Ծաղկաձորից 24 հազար 993 քմ (մոտ 46 մլն դրամ) վերադարձրել է պետությանը։ Բա 1200 քկմ էլ հանձնել է թշնամուն։ Դրա մասին ինչի՞ չի խոսում: 
  • Գումարը նենց բան է, որ ծախսելիս բռնվում է, եթե ապօրինի է։
  • Փաշինյանի հետ խոսելը վտանգավոր է․կարող է հրապարակել։ Մարդ ես, նստում, խոսում ես, ասում ես՝ մեր հայ կանայք գեղեցիկ են։ Նրա հետ չի կարելի նման բան անգամ խոսել։ Հաջորդ օրը կգնա, կգրի՝ Բագրատյանը վավաշոտ է։ Չափ ու սահման չիմացող, չտես մարդ է։ Եթե ասես՝ Փարիզի Աստվածամոր տաճարը գեղեցիկ է, կգրի՝ մոլեռանդ ես։ Էս մարդը միայն վախից է լռում։ Սրան անընդհատ պետք է պահել վախի մեջ։
  • Մի տարի առաջ բանկերից մեկի նախագահն Աննա Հակոբյանից ստացած նամակ է ցույց տալիս, որ 10 միլիոն դրամ է ուզում իր հիմնադրամի համար։ Խեղճ մարդը շվարել էր, ասում էր՝ չտամ, կդարձնեն թշնամի։ Հիմա էլ ուզում է վարչապետ առաջադրվել։ Եթե կարելի է Աննա Հակոբյանին առաջադրել Հայաստանի վարչապետ, ինչո՞ւ չի կարելի վարչապետ առաջադրել Իլհամ Ալիևին և նրա կնոջը։ Երեքն էլ կապ չունեն Հայաստանի հետ։ 
  • Աննա Հակոբյան, հրապարակի՛ր՝ հիմնադրամիդ փոխանցված էդ միլիոնները ինչի վրա ես ծախսել:
  • Էլի եմ ասում, Փաշինյան, հավաքի՛ր բոլոր քաղաքական ուժերին, քննարկի՛ր խաղաղ հեռանալուդ պայմանները։ ՔՊ-ն ջիհադիստների կուսակցության մի՛ վերածեք։ Հայաստան մնալու է, մտածե՛ք ձեր մասին։
  • ՔՊ-ն ջիհադիստական կուսակցություն է, ինչը հայկական է՝ ոչնչացնում են:

Մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս