Հունիսի 4-ին լուրեր էին տարածվել, որ Ռազմական ոստիկանության աշխատակիցները ՀՀ սահմանային անցակետերում վարժական հավաքներին մասնակցելու ծանուցագրեր են տրամադրում Ռուսաստանից Հայաստան ժամանող ՀՀ քաղաքացիներին։
Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել և նկար-կոլաժ հրապարակել, որտեղ մի հատվածում իբր նախկինների պահածոյի բանկաներով զինված դիրքերն են, մյուս հատվածում` Փաշինյանի հրապարակած ռոբոտ-շունը, որը երևի թե հզոր բանակ ունեցող չինական աղբյուրներից են գտել։
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրն «Ազատություն» կուսակցության նախագահ, տնտեսագետ, «Միասին» դաշինքի համահիմնադիր Հրանտ Բագրատյանն է։
Շուրջ 10 օր առաջ՝ ապրիլի 9-ին, Մայր աթոռը Տավուշից տարածքներ հանձնելու վերաբերյալ հայտարարություն տարածեց՝ ՀՀ իշխանություններին կոչ անելով հրաժարվել պարտվողական գործելաոճից:
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որտեղ նշում է, որ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը «լքել է Հայաստանն ու մի քանի միլիոն դոլարով առանձնատուն գնել ԱՄՆ-ում»:
«Երեք կարևոր արձանագրում եմ ուզում անել: Առաջին՝ Ավետիք Չալաբյանի գործին առնչվող այս ապօրինությունները ևս մեկ անգամ ապացուցում են, որ ՀՀ-ում խախտված է սահմանադրական կարգը, և մեկ անձի կողմից իշխանության բոլոր թևերի իրավազորությունները ուզուրպացված են»,- այսօր հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանի փաստաբանական թիմի և ընկերների համատեղ ասուլիսում ասաց «Համախմբում» շարժման անդամ, ԵՊՀ դոցենտ Մենուա Սողոմոնյանը: