«Սկզբունքորեն ճիշտ կլիներ, որ Վազգենի (Վազգեն Սարգսյան-հեղ.) հեռանալուց հետո Երկրապահը վերաֆորմատավորվեր, բայց քանի որ նրա գլխին կանգնեց խարիզմատիկ Մանվել Գրիգորյանը, այն պահպանվեց, չպառակտվեց, թեպետ փորձեր եղան։ Հիմա մարդիկ, ովքեր այդ խարիզման չունեն, ուզում են Մանվել Գրիգորյան, էլ չեմ ասում՝ Վազգեն Սարգսյան դառնալ։ Փոքր կալիբրի մարդիկ չեն կարող այդպիսին լինել (խոսքը Սասուն Միքայելյանի մասին է,- հեղ.)»,- «Պրեսսինգ» հաղորդաշարի եթերում ասաց քաղաքագետ, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը:
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը քաղաքագետ, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցն է։
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկի Սեյրանյանի հյուրը քաղաքագետ, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցն է։
Նիկոլ Փաշինյանի վերջին ասուլիսը, ըստ «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ, քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի, հիմնականում արտաքին լսարանի համար էր:
«Դա կարող է տարբեր պատճառաբանություններ ունենալ՝ սկսած նրանից, որ Նիկոլ Փաշինյանը ցանկանում է արտաքին քաղաքական վեկտոր փոխել՝ ինչպես նոյեմբերի 9-ից հետո: Կամ՝ ինչպես նոյեմբերի 9-ից հետո անցկացրեց ընտրություններ, որպեսզի այդ փաստաթուղթը մարսի, իսկ այժմ՝ Ղարաբաղի կործանումից հետո է անցկացնում ընտրություններ, որպեսզի այդ կործանումը մարսի ու պատրաստվի նորից նշաձող իջեցնել՝ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացում»,- պարզաբանեց նա:
«Որքանո՞վ են մտացածին կամ բեմադրված ահաբեկչության փորձի մեջ կասկածվողներ ձերբակալելու մասին պատմությունները, դա նման է պատերազմից հետ պետական դավաճաններ գտնելու մասին հայտարարություններին, թեև չկան դրանք ապացուցող դատավճիռներ։ Մյուս կողմից՝ զգացե՞լ եք, որ վերջին շրջանում շատ են խոսում Հոկտեմբերի 27-ի կրկնության մասին։ Իրենց չեղած հալով՝ իրենց ուզում են նմանեցնել Կարեն Դեմիրճյանին ու Վազգեն Սարգսյանին»։