«Սկզբունքորեն ճիշտ կլիներ, որ Վազգենի (Վազգեն Սարգսյան-հեղ.) հեռանալուց հետո Երկրապահը վերաֆորմատավորվեր, բայց քանի որ նրա գլխին կանգնեց խարիզմատիկ Մանվել Գրիգորյանը, այն պահպանվեց, չպառակտվեց, թեպետ փորձեր եղան։ Հիմա մարդիկ, ովքեր այդ խարիզման չունեն, ուզում են Մանվել Գրիգորյան, էլ չեմ ասում՝ Վազգեն Սարգսյան դառնալ։ Փոքր կալիբրի մարդիկ չեն կարող այդպիսին լինել (խոսքը Սասուն Միքայելյանի մասին է,- հեղ.)»,- «Պրեսսինգ» հաղորդաշարի եթերում ասաց քաղաքագետ, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը:
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը քաղաքագետ, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցն է։
2018 թվականի թավշյա իրողություններն Արցախյան ազատագրական պայքարից առավել կարևորող Սասուն Միքայելյանը, որն ավելի ուշ ստանձնեց նաև Երկրապահ կամավորական միության նախագահի պաշտոնը, իր՝ «երկիրը պահողի» առաքելությանը հակասող հերթական հայտարարությունն է արել։
2023թ. նոյեմբերի 2-ին Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) հաղորդագրություն տարածեց ահաբեկչության նախապատրաստության դեպքի բացահայտման մասին:
«Այսօր ես զերծ կմնամ մեկնաբանություններից, որովհետև քննությունն ընթացքում է, և հենց այսօր Դատախազությունը հաշվետվություն ներկայացրեց։ Ամբողջական կանդրադառնամ, երբ քննչական մարմինը վերջնական եզրակացություն կիրականացն,»,- ԱԺ բակում Հոկտեմբերի 27-ի զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցելուց հետո լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի ժողովրդական կուսակցության նախագահ Ստեփան Դեմիրճյանը։
«Պատմությունը ցույց է տալիս, որ հայ ազգին հաղթել արտաքին ներգործությամբ, ուղիղ թշնամական գործունեությամբ անհնար է լինում կամ շատ բարդ: Տարբեր ժամանակներում տարբեր եղանակներով հայ ազգի վրա ներազդել հնարավոր է լինում ներսից: Այդպիսի օրինակ էր Հոկտեմբերի 27-ը, և նաև վերջին նորագույն պատմությունը ցույց տվեց, որ Արցախի հանձնումը, ՀՀ անվտանգային երաշխիքների թուլացումը մեր հակառակորդների համար հեշտ եղավ ապահովել՝ ներսից թուլացնելով երկիրը»։
«Ինձ համար Հոկտեմբերի 27-ը բացահայտված է. ամեն ինչ քրեական գործի նյութերում է,- Հոկտեմբերի 27-ին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ, նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանը՝ հավելելով, որ այժմ վերսկսվել է նախաքննությունն անջատված մասով,- Սպասենք: Կատարվում են քննչական, դատավարական գործողություններ, փորձաքննություններ են կատարվում, սպասենք արդյունքներին։ Ես կարծում եմ, որ հիմա որևէ պետական մարմին չի խոչընդոտում նախաքննությանը, ընդհակառակը՝ նաև ներհայաստանյան իրավիճակը նպաստավոր է, սպասենք նախաքննության ավարտին»:
Հոկտեմբերի 27-ին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում «Հանրապետություն» կուսակցության նախագահ, նախկին վարչապետ Արամ Սարգսյանը տեղեկացրեց՝ «Հոկտեմբերի 27»-ի գործով 2022 թվականին մեկ ամսվա մեջ 2 անգամ կանչվել է ԱԱԾ՝ հարցաքննության։
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) Գործադիր մարմնի անդամ, Ազգային ժողովի (ԱԺ) նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն է։
Կա վարկած, որի հիմնավորումները նաև հրապարակային են, որ 1999-ի իրադարձությունները, «Հոկտեմբերի 27»-ը կապ ունեն բանակցային գործընթացի հետ, մասնավորապես տարածքների փոխանակման այդ հայեցակարգի հետ»,- այսօր՝ հունիսի 27-ին, 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովում, պատասխանելով հարցերին, ասաց Նիկոլ Փաշինյանը և հավելեց, որ այս վարկածը մինչ օրս քրեաիրավական առումով ապացուցված չէ, բայց չի էլ բացառվում, որ կարող է քննության առարկա դառնալ:
Արդեն 5-րդ օրն է՝ ազատությունից զրկված է 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մայրը՝ Գայանե Հակոբյանը, ով մեղադրվում է Նիկոլ Փաշինյանի որդուն՝ Աշոտ Փաշինյանին «առևանգելու» մեջ:
Այսօր 1999 թվականի Հոկտեմբերի 27-ի ոճրագործության 23-րդ տարելիցն է. ոճրագործություն, որը, եթե չլիներ, չէր կասեցվի անկախությունից հետո Հայաստանի զարգացման մեծ ընթացքը, ինչը բերելու էր նրան, որ Հայաստանը դառնալու էր ինքնիշխան և ժողովրդավար երկիր, իսկ նման երկիրն ակնկալելի էր Հայաստանի թշնամիների համար։
1999 թվականի հոկտեմբերի 27-ին Հայաստանի խորհրդարանում տեղի ունեցած ոճրագործության 23-րդ տարելիցի կապակցությամբ «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ սպարապետ Վազգեն Սարգսյանի շիրիմին ծաղիկներ խոնարհեցին Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամները։
«Գործի ամբողջական վերաբացումը կախված է Հայաստանի լիարժեք ինքնիշխանության ձեռքբերման հետ, որովհետև գործն ունի արտաքին քաղաքական հետք»,- «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում անդրադառնալով 1999 թվականի հոկտեմբերի 27-ի ոճրագործությանը՝ ասաց «Հանրապետություն» կուսակցության նախագահ, սպարապետ Վազգեն Սարգսյանի եղբայր Արամ Սարգսյանը։