Փաշինյանը մասնակցել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 19-րդ գագաթնաժողովի բացմանը
Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 3-5-ն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիայի Հանրապետություն, որի ընթացքում հանդիպել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ:
Բացի այդ, վարչական ակտի ու վարչական մարմնի գործողությունների իրավաչափության գնահատական տվողը դատարաններն են: Այդ գործառույթը բացառապես վերապահված է վարչական դատարանին, ուստի՝ գտնում ենք , որ համայնքի կողմից իրականացված վարչարարությանը նման գնահատականներ տալը ՄԻՊ-ի իրավասություններից դուրս է:
Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող քեմալական «Ժովովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) առաջնորդ Օզգյուր Օզելը անդրադարձել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Իսրայելի հնարավոր հարձակման վերաբերյալ հայտարարությանը։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նախատեսում է իր ծննդյան օրը մի քանի աշխատանքային հանդիպումներ անցկացնել ԱՊՀ երկրների ղեկավարների հետ: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Իրանը հայտարարել է, որ Իսրայելի վրա հարձակումը եղել է ինքնապաշտպանության նպատակով՝ ի պատասխան իրանական շահերի վրա Իսրայելի հարձակումների. այս մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին Բեյրութում կայացած մամուլի ասուլիսում։
Լեհաստանը ցանկություն ունի գրավել Ուկրաինայի արևմտյան հատվածը. նման պնդմամբ է հանդես եկել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն՝ հավելելով, որ եթե նման բան տեղի ունենա, Մինսկը կօգնի Կիևին:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը երեկ Ելիսեյան պալատում ընդունել է Նիկոլ Փաշինյանին և նրա հետ քննարկել Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի հասնելու անհրաժեշտությունը։ Այս մասին ասվում է Ելիսեյան պալատի հայտարարության մեջ։
2024 թվականի Խաղաղության Նոբելյան մրցանակի համար առաջադրվել է 286 թեկնածու, այդ թվում՝ Ֆրանցիսկոս պապը։ Այս մասին հայտնում է Reuters-ը։
«Կարծում եմ՝ հասունացել էր այն փուլը, որպեսզի արևմտյան հարթակում գոնե մեկ պայմանավորվածություն տեղի ունենար ի օգուտ Հայաստանի, սակայն Արևմուտքը և մասնավորապես ԱՄՆ-ը չկարողացան Հայաստանի համար մեկ խնդիր լուծել և ՀՀ-ի առաջարկը՝ ստորագրել համաձայնեցված փաստաթուղթը, հնարավոր դարձնել։ Երևանը չստացավ Արևմուտքից այս ուղղությամբ այն, ինչ ակնկալում էր, թեև Արևմուտքի միջնորդությամբ Երևանը պատրաստ էր առաջ ընթանալ այնպիսի հարցերում, որոնք հայտարարում էր իբրև կարմիր գիծ բանակցություններում։
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, որը որպես քաղաքական գործիչ կայացել է Սառը պատերազմի տարիներին և ԽՍՀՄ առաջնորդների հետ քննարկել միջուկային մրցավազքը, շատ զգուշավոր է այն հարցերում, որոնք Կրեմլը անվանում է կարմիր գծերի հատում: Ի տարբերություն Բայդենի, Եվրոպայում երիտասարդ քաղաքական գործիչները հանդես են գալիս Ուկրաինային ավելի վճռական աջակցության օգտին և չեն վախենում միջուկային հրթիռներից, որոնցով սպառնում են իրենց վրա հարձակվել Կրեմլում և Պետդումայում, գրում է Time ամսագիրը։
«Հըզբոլլահ»-ի պարտականությունը Գազայի հատվածի պաշտպանությունն է, հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին Թեհրանում ուրբաթօրյա քարոզի ժամանակ։
Մարդու իրավունքների պաշտպանը Երևանի քաղաքապետարանի կողմից Լվովյան փողոցի ինքնակամ կառույցների ապամոնտաժման գործընթացի վերաբերյալ բողոքների քննարկման արդյունքում կայացրել է մի խումբ բնակիչների իրավունքների կամ ազատությունների խախտման առկայության մասին որոշում՝ արձանագրելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ երաշխավորված պատշաճ վարչարարության և արդյունավետ դատական պաշտպանության իրավունքների խախտում:
Վրաստանի իշխող «Վրացական երազանք»-ի կառավարությունը շրջվել է դեպի Ռուսաստան, ինչը լուրջ անհանգստություն է հարուցում, նշված է Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության Եվրոպայում անվտանգության և համագործակցության հարցերով հանձնաժողովի հայտարարության մեջ:
Ադրբեջանի նախագահ Ի. Ալիևը Ջաբրայիլում ունեցած ելույթի ժամանակ կրկին անդրադարձել է Հայաստատնի կողմից սպառազինության տեխնիկայի ձեռքբերումներին և սպառնալիքներ հնչեցրել։ Ընդ որում, այս կամ այն մակարդակի սպառնալից և ագրեսիվ հայտարարություններ վերջին շրջանում Ադրբեջանից առավել հաճախ են հնչում։ Ինչպե՞ս կմեկնաբանեք այս հայտարարությունները։
Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. հոկտեմբերի 8-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Կոմիտասի պողոտա-Ն. Տիգրանյան փողոցի խաչմերուկում:
Մահացել է մուլտիպլիկատոր, «Բրեմենյան երաժիշտներ», «Պրոստոկվաշինո» և «Մատնաչափիկը» հայտնի մուլտֆիլմերի ստեղծող Մարինա Ոսկանյանցը: Նա 90 տարեկան էր։ Այս մասին NEWS.ru տեղեկացրել է մուլտիպլիկատոր Հարի Բարդին:
«2024 թվականի հոկտեմբերի 3-ից ՀՀ ՊԵԿ պետական սահմանի ցամաքային անցման կետերում մաքսային սպասարկման և հսկողության վարչությունն անցել է ռոտացիոն սկզբունքով աշխատանքների իրականացմանը, ինչով պայմանավորված, հնարավոր է՝ առաջիկա օրերին որոշակիորեն կնվազի Բագրատաշեն, Բավրա և Գոգավան մաքսային անցման կետերի թողունակությունը։
Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանը մեկնաբանել է Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանի հայտարարությունը, թե Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժման անհաջողության հիմնական պատճառը երկրորդ եւ երրորդ նախագահների ստվերն է եւ ուրվականը:
«Մերոնք բանակցում էին ԿԳՄՍ նախարարության հետ, նրանք կուտ էին տվել, թե կկարգավորվի հարցը, բայց չկարգավորվեց՝ որոշումը մնաց նույնը, մերոնք կտերը կերան, գնացին բանակցության, պարզվեց՝ արդյունքը զրո է։ Այդ ամենը հիմարություն էր, հերթական սուտը։ Դե, իրենք այնպես արեցին, որ մեր թատրոնի դիմաց սկսած նստացույցը դադարեցվի, հասան իրեն նպատակին։ Բայց այդ նստացույցը վերսկսվելու է նույն ձևով, իսկ թե է՞լ ինչ ենք անելու՝ այս պահին չակերտները չեմ բացի»։
Լիբանանի վարչապետի պաշտոնակատար Նաջիբ Միքաթին հայտարարել է, որ Իսրայելի հարձակումների հետևանքով տեղահանվել է շուրջ 1,2 միլիոն լիբանանցի։
Երկարամյա արդյունավետ պաշտոնավարման, ինչպես նաև պարտականությունները և առաջադրանքները պատշաճ կատարելու համար ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Վիգեն Մեսրոպյանն Արգիշտի Քյարամյանի կողմից պարգևատրվել է «Անձնվիրություն և անվեհերություն» մեդալով
Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների գլխավոր դատախազների համակարգող խորհրդի 35-րդ նիստը կկայանա Տաջիկստանի Հանրապետությունում:
Նավում եղել է 450 մարդ։ Անհետ կորածների որոնողական աշխատանքները շարունակվում են։
Իսիբան հաջորդ շաբաթ կցրի խորհրդարանը և հոկտեմբերի 27-ին համընդհանուր ընտրություններ կանցկացնի։
«Նա միտումնավոր ամեն լավ բան պարտակել է, սրանից ավելի մեծ հանցավոր մոտեցում չի կարող լինել։ Նա միայն խոսում է իր «իդիոտ» փաստարկների մասին՝ վախերի, ազգադավության վրա հիմնված»,- եզրափակեց Պարույր Հայրիկյանը։
Այս մասին հայտնում են Հայաստանի պաշտպանության նախարարությունից:
Զրուցակիցները հանգամանալից քննարկել են երկու երկրների միջև տնտեսական հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցերի լայն շրջանակ։
Վարժանքին ներգրավվել է ՔԿՃՄ ուղղություններով արձագանքման համար պատասխանատու պետական կառավարման համակարգի` թվով 10 մարմին: