Հարավային Կովկասը գտնվում է վտանգավոր ռազմավարական սայրի եզրին
Վրաստանի իշխող «Վրացական երազանք»-ի կառավարությունը շրջվել է դեպի Ռուսաստան, ինչը լուրջ անհանգստություն է հարուցում, ըստ aliq.ge-ի՝ նշված է Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության Եվրոպայում անվտանգության և համագործակցության հարցերով հանձնաժողովի հայտարարության մեջ:
Ըստ Հելսինկյան հանձնաժողովի՝ Հարավային Կովկասը գտնվում է վտանգավոր ռազմավարական սայրի եզրին, քանի որ Ռուսաստանը փորձում է պահպանել իր ազդեցությունը՝ հակամարտություններ հրահրելով տարածաշրջանում, և, հետևաբար, Միացյալ Նահանգները պետք է վերանայի մոտեցումներն իր դաշնակիցներին:
«Հայաստանը, որը պատմականորեն Ռուսաստանի ամենամոտ դաշնակիցներից է, հեռանում է Մոսկվայից, զուգահեռաբար` Ադրբեջանն ամրապնդում է կապերը Ռուսաստանի հետ և հավասարակշռում դրանք ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի և Եվրամիության հետ երկար ու համագործակցային հարաբերություններով։
Միաժամանակ, Վրաստանի «Վրացական երազանք»-ի կառավարությունը թեքվել է դեպի Ռուսաստան և հակալիբերալ կողմնորոշում որդեգրել՝ թերևս, հրաժարվելով իր ժողովրդի արևմտամետ տրամադրություններից: Դեպի ռուսամետ դիրքորոշում այս տեղաշարժը լուրջ մտահոգության տեղիք է տալիս»,- ասված է Հելսինկյան հանձնաժողովի հայտարարության մեջ։
Նշված է նաև, որ Միացյալ Նահանգները պետք է երկկողմանի մոտեցում ցուցաբերի Կովկասի նկատմամբ, խստացնի հաշվետվողականությունը ժողովրդավարական հետընթացի նկատմամբ և ապահովի մեխանիզմներ արևմտյան ինստիտուտների հետ ավելի խոր և ուժեղ ինտեգրման համար. «Մենք պետք է միասին ընթանանք առաջընթացի ուղիով»:
Նշենք, որ Հելսինկյան հանձնաժողովն ԱՄՆ կառավարական անկախ գերատեսչություն է, որի խնդիրն է Եվրոպայում խթանել մարդու իրավունքները և անվտանգությունը: