Բաժիններ՝

Երևանի քաղաքապետարանը խախտել է Լվովյան փողոցի բնակիչների իրավունքները. ՄԻՊ

Մարդու իրավունքների պաշտպանը Երևանի քաղաքապետարանի կողմից Լվովյան փողոցի ինքնակամ կառույցների ապամոնտաժման գործընթացի վերաբերյալ բողոքների քննարկման արդյունքում կայացրել է մի խումբ բնակիչների իրավունքների կամ ազատությունների խախտման առկայության մասին որոշում՝ արձանագրելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ երաշխավորված պատշաճ վարչարարության և արդյունավետ դատական պաշտպանության իրավունքների խախտում:

Որոշման մեջ նշվում է, որ Երևանի քաղաքապետարանը խախտել է Լվովյան փողոցի բնակիչների իրավունքները:

Որոշումն ու դրանում արտահայտված Մարդու իրավունքների պաշտպանի դիրքորոշումները հասանելի են այստեղ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս