Ակնհայտ է պատճառահետևանքային կապերի խեղաթյուրումը. Բագրատ Միկոյանը՝ Միքայել Սրբազանի հայտարարության մասին

Երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանը մեկնաբանել է Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանի հայտարարությունը, թե Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժման անհաջողության հիմնական պատճառը երկրորդ եւ երրորդ նախագահների ստվերն է եւ ուրվականը:

Նա, մասնավորապես, նշել է. «Ընթացիկ իրավիճակի մասին նրա մեկնաբանությունն առնվազն տարօրինակ է հնչում:

Ակնհայտ է պատճառահետևանքային կապերի խեղաթյուրում դատախազական անառարկելի տոնայնությամբ՝ մեղավորներ փնտրելու համար։

Մնում է գուշակել՝ դա անկեղծ մոլորությո՞ւն է, թե՞…»:

Տեսանյութեր

Լրահոս