Եթե մի միջազգային պայմանագիր պետք է վավերացվի, այն անպայման պետք է մտնի ՍԴ. Արման Դիլանյան

Սահմանադրական դատարանում մեկնարկել է Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հանձնաժողովների համատեղ աշխատանքի մասին կանոնակարգի սահմանադրականության հարցի քննությունը գրավոր ընթացակարգով։

168am-ը նիստից առաջ կարճ հարցադրումներ ուղղեց ՍԴ նախագահ Արման Դիլանյանին՝ նրանից մասնավորապես հետաքրքրվելով՝ արդյոք երկակի ստանդարտ չէ՞, երբ, օրինակ, Վրաստանի և Հայաստանի սահմանազատման, սահմանագծման միջպետական հանձնաժողովի կանոնակարգը որևէ իրավական գործընթաց չի անցել, բայց այս դեպքում, փաստորեն, անցնում է։ Նա, ի պատասխան, նշեց․

«Եթե մի միջազգային պայմանագիր պետք է վավերացվի, չի կարող չգալ Սահմանադրական դատարան։ Եթե կա միջազգային պայմանագիր, որը պետք է վավերացվի, բայց չի վավերացվում, ապա այն Հայաստանի համար որևէ իրավական ուժ չունի»։

ՍԴ նախագահից նաև հետաքրքրվեցինք՝ ինչպե՞ս է վերաբերվում ահազանգերին, որ այս կանոնակարգն իրականում հակասում է ՀՀ պետական շահին։

Կարդացեք նաև

«Դե հենց բարձր դատարանը դրա համար էլ հավաքվել է, որպեսզի որոշի՝ հակասո՞ւմ է, թե՞ չի հակասում։ Եվ Դատարանն իր հեղինակավոր խոսքը կասի»,- պատասխանեց Արման Դիլանյանը՝ վստահեցնելով, որ եթե խնդիր տեսնեն, խնդիրը կարձանագրեն։

Անդրադառնալով ՍԴ նախկին նախագահ, այժմ՝ դատավոր Հրայր Թովմասյանի շուրջ կատարվող իրադարձություններին՝ ՍԴ գործող նախագահը տեղեկացրեց, որ որպես անձ՝ ուշադիր հետևում է, բայց որպես դատարանի նախագահ՝ երբ գա իրենց ասելու ժամանակը, ինքն անպայման կասի։ 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30