«Թուրքական բանկերը դուրս են մղում Ռուսաստան ապրանքների տարանցմամբ զբաղվող ընկերություններին», – այսօր հայտարարել է Անկարայում Ռուսաստանի դեսպան Ալեքսեյ Երխովը։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պաշտոնական այցով և երկրի նախագահի հրավերով ժամանել է Իտալիա։
Թուրքիայում ավելի վաղ ձերբակալված, ապա 1 շաբաթ առաջ ազատ արձակված կնոջ նկատմամբ 7 ամիս 15 օր ազատազրկման որոշում է կայացվել, սակայն դատավճռի հրապարակումը հետաձգվել է:
Սեպտեմբերի 4-ին, ժամը 20:14-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արտենի գյուղի տներից մեկում քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել։
55-ամյա տղամարդը ձերբակալվել և կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է վարույթն իրականացնող մարմին, որտեղ ներկայացրել է հանցագործության գործիք դանակը։
Եթե նկատել եք՝ Փաշինյանի կողմից Արցախն Ադրբեջան ճանաչելուց հետո Շառլ Միշելն էլ եռակողմ հանդիպումներ չի կազմակերպում:
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր սեպտեմբերի 4-ին՝ ժամը 19։35-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հարավարևմտյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։
Կորեայի Հանրապետությունում Telegram-ի արգելքը քիչ հավանական է և որպեսզի այն արգելափակեն, պետք է խնդիր առաջանա ամբողջ երկրում։ Այդ մասին հայտնել է հարավկորեական Delight իրավաբանական ընկերության գլխավոր իրավաբան Չո Վոն Հին։
Մի կողմից նա նշում է, որ հետ չի կանչում իր ստորագրությունը 2020-ի նոյեմբերի 9-ի փաստաթղթից, իսկ մյուս կողմից՝ պնդում է առանց ռուսական միջնորդության Ադրբեջանի հետ ուղիղ շփումների շարունակման վրա։
Վրաստանի միգրացիոն դեպարտամենտի աշխատակիցներն անցած ամիս Վրաստանից արտաքսել են օտարերկրյա 33 քաղաքացու, տեղեկացրել է ներքին գործերի նախարարությունը (ՆԳՆ):
Իսպանիայում շարունակում է ընթանալ ըմբշամարտի Աշխարհի Մ20 առաջնությունը։
Սուսերամարտի օլիմպիական կրկնակի չեմպիոն Յանա Եգորյանը հաջորդ մրցաշրջանում չի կարողանա հավակնել չեզոք կարգավիճակի, ինչը նրան թույլ կտար հանդես գալ միջազգային մրցաշարերում: Այս մասին նա հայտնել Է «Match.TV»-ին Արևելյան տնտեսական ֆորումի (WEF) շրջանակում:
Ամառային շոգերին սեզոնային հանգստից հետո Հայաստանի ներքաղաքական կյանքը վերադառնում է իր սովորական ռիթմին, և Նիկոլը Նիկոլ չէր լինի, եթե չփորձեր հենց սկզբից օրակարգեր ձևավորել գալիք ամիսների համար: Հանրային ուշադրության հորմոնալ ասեղի կարիքը չէր բավարարվում հեծանիվ-լոբի-TikTok ձևաչափով, և կոնտենտի, իրական բովանդակության վակուումը նա փորձեց լցնել վերջին ասուլիսով:
Երևանի ավագանու սեպտեմբերի 10-ի հերթական նիստի օրակարգում 29 հարց է ընդգրկված։
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Երևանում առևանգել են Միացյալ Նահանգներում հայտնի բիզնեսմենի կնոջը․ առևանգողները եղել են ԱԱԾ-ի կեղծ համազգեստով
Թբիլիսիի անշարժ գույքի շուկայում 2024 թվականի հուլիսին իրականացվել է 3 հազար 435 գործարք, ինչը 3 տոկոսով ավելի է 2023 թվականի հուլիսի տվյալներից։ Այս մասին տեղեկություն է հրապարակում «TBS Capital»-ը։
CNN-ի տեղեկություններով՝ առաջիկա ժամերին Սպիտակ տունը հանդես կգա հայտարարությամբ՝ մեղադրելով Ռուսաստանի ԱՄՆ նախագահական ընտրարշավին միջամտելու մեջ։
Սեպտեմբերի 4-ին Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը հաստատեց լուրերը, որն ամիսներ շարունակ հերքում էր՝ ապատեղեկատվություն որակելով ընդդիմադիր շրջանակների կողմից տարածվող այն տեղեկությունները, որ փաշինյանական իշխանությունը որոշել է Սյունիքով ճանապարհների վերահսկողությունը տալ արևմտյան կազմակերպության։
Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում սեպտեմբերի 3-ին խուզարկություն է կատարվել 33-ամյա տղամարդու տանը:
Ուսուցիչների հերթական վերապատրաստման և ատեստավորման գործընթացն առաջին անգամ իրականացվում է մասնագիտական կարիքի գնահատման արդյունքների հիման վրա՝ համաձայն նոր կարգի:
Սեպտեմբերի 4-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը մասնակցել է «Ուկրաինայի խաղաղության բանաձև»-ի համատեքստում պարենային անվտանգության վերաբերյալ առցանց ձևաչափով թեմատիկ համաժողովին:
Աշխաբադում Թուրքիայի դեսպան Ահմեդ Դեմիրոքն անդրադարձել է Թուրքիայի և Թուրքմենստանի միջև առկա հարաբերություններին և երկրու երկրների համագործակցությանը:
Սեպտեմբերի 4-ին, ժամը 17:57-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ 2-րդ հանրային լողափում քաղաքացիները հեծանվանավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ:
Շվեդիայի արտաքին գործերի նախարար Թոբիաս Բիլստրյոմը չորեքշաբթի օրը՝ սեպտեմբերի 4-ին, հայտարարեցլ է, որ հրաժարական է տալիս և հեռանում քաղաքականությունից։
Օրերս հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հարցերով հանձնաժողովների ստորագրած կանոնակարգը: Իսկ սահմանազատման և սահմանագծման գործընթացի հիմքում, ըստ հայկական կողմի, 1991թ. Ալմա Աթայի հռչակագիրն է, որի միջոցով երկու կողմերն էլ ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը: Իրականում միայն Հայաստանն է ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, իսկ Ադրբեջանը, ըստ էության, այն պատրաստ է անել սահմանագծման ամբողջ գործընթացի ավարտից հետո:
Երևանի թիվ 48 մանկապարտեզի դաստիարակը, որը, ըստ ծնողի, բռնություն է կիրառել իր երեխայի նկատմամբ, ազատման դիմում է գրել։ Ինչպես արդեն հայտնել ենք՝ առերեւույթ բռնության ենթարկվել էր հատուկ խնամքի կարիք ունեցող երեխա։
Իսրայելական նոր զինատեսակներն արդեն Ադրբեջանում են։ Այդ մասին հայտնում է քաղաքագետ Սերգեյ Մելքոնյանը․
Հայաստանում բենզինը օգոստոսին թանկացել է 3,2 %-ով, իսկ դիզվառելիքը ՝ 5,4 %-ով, տեղեկանում ենք Վիճակագրական կոմիտեի տվյալներից։
Այս տարի Վրաստանի քաղաքացիությունից զրկվել է 556 անձ, այդ մասին տեղեկություն է հրապարակում պետական ծառայությունների զարգացման գործակալությունը։