Սահմանադրական դատարանում մեկնարկել է Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հանձնաժողովների համատեղ աշխատանքի մասին կանոնակարգի սահմանադրականության հարցի քննությունը գրավոր ընթացակարգով։
Թե ո՞ր քաղաքացու տոնն է այս տարի նշելու իշխանությունը, հարցի պատասխանը դեռ պարզ չէ. գուցե այն քաղաքացիների, որոնք հետպատերազմական իրողություններում ապրում են թշնամու նշանառության տա՞կ, կամ ոսկեպարցիների, որոնց համոզում են, թե իրենց հայրենիքը չեն հանձնում, դատարանի դահլիճում մահացած պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի՞, «Եռաբլուր»-ում «ժողովրդավարության» շահառու որդեկորույս ծնողների՞, որոնց կարմիր բերետավորները քարշ էին տալիս, Կասկադում ԱԺ նախագահի թքին արժանացած հայրենադարձ Կարեն Մկրտչյանի՞, թե՞ ընդամենն օրեր առաջ ոստիկանական մեքենայից դուրս բերված ու դիմակավորված անձանց կողմից խոշտանգված՝ 44-օրյա պատերազմի մասնակից Սամվել Վարդանյանի ու ՀՀ այլ քաղաքացիների, որոնք ամենևին չեն հավատում երջանիկ անհատի, հզոր պետության և հոգատար հանրության մասին իշխանական միֆին: