Հաղորդվում է նաև, որ Հնդկաստանի ռազմածովային ուժերը շահագրգռված են հեռակառավարվող վերջրյա նավերի նավատորմի ստեղծմամբ, որոնք պլանավորվում է ապագայում լայնորեն օգտագործել հնդկական ռազմածովային ուժերի ներուժն ամրապնդելու համար։
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի արտաքին գործերի փոխնախարար Մաջիդ Թախտ Ռավանչիի հետ։
2024 թվականի օգոստոսի 30-ից սեպտեմբերի 4-ն ընկած ժամանակահատվածում «ՀԷՑ» ՓԲԸ-ի հյուսիս-արևելյան տեղամասի աշխատակցից հաղորդումներ են ստացվել այն մասին, որ Գավառ քաղաքի Ծաղկաշեն բնակավայրի հարակից դաշտամիջյան հատվածում գտնվող շուրջ 2000մ, 3000մ և 1500մ էլեկտրական բարձր լարման հաղորդալարեր են գողացվել՝ պատճառելով ընդհանուր շուրջ 4.400.000 դրամի վնաս։
Վրաց ժողովուրդը պետք է որոշի, թե ինչ աշխարհաքաղաքական կողմնորոշում է նախընտրում. այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հատուկ օգնական և Սպիտակ տանը ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի եվրոպական տնօրինության ավագ տնօրեն Մայքլ Քարփենթերը:
Իսրայելական ուժերն ավարտել են Գազայի հատվածի հարավում գտնվող Ռաֆահում պաղեստինյան ՀԱՄԱՍ-ի բրիգադի վերացումը՝ ոչնչացնելով ավելի քան 2000 արմատականների և մոտ 13 կիլոմետր ստորգետնյա թունելներ այդ տարածքում: Այդ մասին հայտնել է Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը։
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ:
ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Կարապետյանն այն կարծիքին է, որ խաղաղության պայմանագրի համաձայնեցված կետերը և տոկոսները թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի իշխանությունների կողմից պարբերաբար մատնանշելը վկայում է այն մասին, որ տեղի ունեցողը քաղաքական բլեֆ է:
Սեպտեմբերի 10-ին, ԱՄՆ Հելսինկիի հանձնաժողովում կայացած «Աջակցություն Հայաստանի ժողովրդավարությանը և արևմտյան ապագային» վերնագրով լսումների ընթացքում` ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բեն Քարդինը դատապարտել է Ադրբեջանի կողմից Արցախի էթնիկ զտումները և Հայաստանի դեմ շարունակական ագրեսիան։
Օգոստոսի կեսերին Իսրայելի արտաքին գործերի նախարարությունը Հայաստանում, Ադրբեջանում, Թուրքմենստանում և Թուրքիայում գտնվող իր երկրի քաղաքացիներին կոչ էր արել զգոնություն ցուցաբերել Իրանի կողմից հնարավոր սպառնալիքների դեպքում:
Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը հայտարարել է Ռուսաստանի Դաշնությունում միգրացիոն քաղաքականության հարցերի կարգավորմանն ուղղված օրենսդրական նախաձեռնությունների նախապատրաստման մասին։
Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովի կալանավորումը ստիպել է նրան կապ հաստատել Ֆրանսիայի ուժայինների հետ և նրանց տրամադրել տեղեկություն, որը կարող է օգնել նույնականացնել Telegram-ի օգտատերերին, հայտնում է ֆրանսիական Libération-ը։
«Հյուսիս-Հարավ» միջանցքի զարգացումը Ռուսաստանի և Իրանի համագործակցության առաջնահերթ նախագծերից է, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, փոխանցում է РИА Новости-ն։
Free Armenian Prisoners շարժումն այսօր բաց նամակ է հղել «Ֆորմուլա 1» ավտոմրցաշարի գործադիր տնօրեն Ստեֆանո Դոմենիկալիին՝ կոչ անելով միջոցներ ձեռնարկել Ադրբեջանում մարդու իրավունքների կոպտագույն խախտումների դեմ՝ Բաքվում անցկացվելիք Գրան Պրիին ընդառաջ:
«ASAL Research» կազմակերպությունը Թուրքիայի 26 նահանգում հարցում է անցկացրել՝ պարզելու թե որոնք են այդ երկրի ամենահրատապ խնդիրները: Արդյունքների ամփոփումից պարզվել ՝, որ հարցվածների շուրջ 55%-ը որպես ամենակարևոր խնդիրներ նշել է տնտեսությունը, գնաճը և թանկությունը։
ՆԱՏՕ-ի երկրները քննարկում են Ուկրաինայի հակամարտությանը անմիջական մասնակցության հնարավորությունը:
Լեռնային Ղարաբաղում վերջին տարիներին տեղի ունեցած իրադարձությունների մեղքը կրում է Հայաստանի ղեկավարությունը․ Լուկաշենկո
2018 թվականի «թավշյա հեղափոխության» հերթական շահառուն Տիգրան Ավինյանն է․ նա հենց թավշյա աժիոտաժից հետո Երևան քաղաքի ավագանու անդամից միանգամից դարձավ փոխվարչապետ, հետո արդեն՝ փոխքաղաքապետ ու քաղաքապետ։ Ի դեպ, 2019-23 թթ․-ին թավշյա պաշտոնյան համատեղությամբ ԱՆԻՖ-ի տնօրենների խորհրդի նախագահն էր, որն իր գործունեության մեկնարկից կարճ ժամանակ անց հայտնվեց կոռուպցիոն սկանդալների կենտրոնում։
Էստոնիայի վարչապետ Կրիստեն Միխալը զայրացել և նյարդայնացել է Չինաստանի հետ միջխորհրդարանական կապերի պատգամավորական խմբի՝ Պեկին կատարած այցից։
Հետագա միջոցառումներով լուսառատցի 33-ամյա երիտասարդը ձերբակալվել և տեղափոխվել է Արարատի բաժին:
Հայաստանը ներկայացնող Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 11-ին Ազգային ժողովում հայտարարեց՝ չկա երաշխիք, որ Ադրբեջանի հետ «Խաղաղության պայմանագիր» ստորագրելուց հետո ադրբեջանական կողմն այլևս տարածքային պահանջներ չի ներկայացնի։
Այսօր՝ սեպտեմբերի 12-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։
Օմանի սուլթանությունը չի պատրաստվում կարգավորել հարաբերությունները Իսրայելի հետ մի շարք արաբական երկրների օրինակով և հանդես է գալիս պաղեստինցիների իրավունքների ապահովման օգտին։ Այդ մասին հայտնել է Օմանի արտաքին գործերի փոխնախարար Խալիֆա բին Ալի բին Իսա ալ-Հարիսին։
ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել են 2024 թվականի 3-րդ քննաշրջանի դրսեկության ձևով (էքստեռն) ավարտական քննությունների կազմակերպման և անցկացման աշխատակարգը և ժամանակացույցը:
Մոլդովական «Շանս» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Ալեքսեյ Լունգուն մեղադրել է իշխող «Գործողություն և համերաշխություն» կուսակցությանը և նախագահ Մայա Սանդուին՝ հակառակորդներին հետապնդելու և Մոլդովայի քաղաքացիներին ազատ ընտրությունների և հանրաքվեների իրավունքից զրկելու մեջ: Այդ մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
ՌԴ ԶՈւ-ն իրենց վերահսկողության տակ են վերադարձրել Կուրսկի մարզի 10 բնակավայր։
Կատարվում է նախաքննություն:
Առաջին անգամ Սուրեն Պապիկյանի ղեկավարած պաշտպանական գերատեսչությունը մեր հարցին՝ ՊՆ-ում, ԳՇ-ում Սյունիքից զորքի հետքաշման գրավոր հրաման կա՞, թե՞ դա կատարվել է Փաշինյանի բանավոր հրամանի հիման վրա, պատասխանել էր, որ այս հարցի վերաբերյալ պաշտոնական պարզաբանումներ տրվել են:
Ալեն Սիմոնյանն ընդունել է Միջխորհրդարանական միության նախագահին ու գլխավոր քարտուղարին
2024թ. հունիսի 19-ին Թուրքիայի գանձապետարանի և ֆինանսների նախարարության և Սինգապուրի «Կարմիր խաչ» ընկերության միջև ստորագրված «Երկրաշարժի գոտում կիրառվելիք կապի կենտրոնների կառուցման ֆինանսավորման» վերաբերյալ միջազգային համաձայնագիրը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից վավերացվել և հրապարակվել է պետական «Resmi gazete» թերթում։
Հայաստանի անշարժ գույքի գործակալությունների ասոցիացիայի խորհրդի հիմնադիր անդամ Արսեն Ավետիսյանը հավելեց, որ օգոստոսի վերջից շարժը որոշակիորեն փոխվել է, որովհետև նրանք, ովքեր հապաղում էին բնակարան ձեռք բերելու հարցում, եկամտահարկի վերադարձի վերջին ամիսների հնարավորությունից են օգտվում։