Դուբայի արքայադուստր Շեյխա Մահրա բինթ Մուհամեդ բին Ռաշիդ Ալ Մաքթումը ամուսնուց բաժանվելուց ութ շաբաթ անց թողարկել է նոր բույր, որը կոչվում է Divorce:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են քննչական բաժին
Այս մասին փոխանցում են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից։
Այս մասին հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Մեթյու Միլլերը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Մարդը բառացիորեն ասում է՝ իրեն գործարք են առաջարկել, որի իմաստը ՍԴ-ն իշխանության տակ «պառկացնելն» է: Չի համաձայնել՝ քրեական գործ են «կարել»:
Արամ Ա Վեհափառ Հայրապետը հանդիպել է Տանն Կիլիկիայի կաթողիկե հայոց կաթողիկոս պատրիարք Ամենապատիվ Տ. Ռաֆայել Պետրոս ԻԱ Մինասյանին: Հայտնում են Կիլիկիայի կաթողիկոսությունից:
Երկիրը 6 ստորգետնյա միջուկային փորձարկում է իրականացրել 2006-2017 թվականների:
Հետաքրքիր է, որ մինչև 2018 թվականի իշխանազավթումը ԵՊՀ-ի բակ լավագույն դեպքում մուտք գործելու իրավունք ունեին ՀՀ նախագահին ու Ամենայն Հայոց Կաթողիկոսին սպասարկող ավտոմեքենաները, որոնք ոչ միշտ էին օգտվում այդ արտոնությունից:
Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր քեմալական «Ժողովրդահանրապետական կուսակցության» (ԺՀԿ-CHP) առաջնորդ Օզգյուր Օզելը, դիմելով Թուրքիայի նախագահ և իշխող «Արդարություն և զարգացում կուսակցության» (ԱԶԿ-AKP) առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, արձագանքել է թուրք լեյտենանտների նկատմամբ սկսված հետաքննությանը:
ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅՈՒՆ. Երևանը, ատոմեքենաները`ջրասույզ. երկիրը` անտերության մատնված
«Փաշինյանը գնում է Սահակաշվիլու օրինակով։ Նա տնով-ցեղով հակառուս է, իսկ ռուսական կառույցներից Հայաստանը դեռ դուրս չի բերում, որովհետև Ռուսաստանը ցանկության դեպում կարող է մեծ վնաս հասցնել Փաշինյանին և Հայաստանին։ Մենք ապրում ենք մի տարածաշրջանում, որտեղ եթե քեզ սխալ պահեցիր, կուլ են տալու։ Փաշինյանը գիտի, որ որոշ օլիգարխներ իր գլուխը կուտեն, եթե ինքն ընդդեմ ՌԴ-ի կտրուկ քայլեր անի»,- ասաց Քոչարյանը՝ ընդգծելով՝ երբ այս տարաշածրջանի բոլոր երկրները թեքվում են դեպի Ռուսաստան, իսկ դա ավելի ակնհայտ կդառնա Վրաստանում ընտրություններից հետո, անհասկանալի է, թե ո՞ւր է պատրաստվում Հայաստանը տանել Փաշինյանը։
Այսօր՝ սեպտեմբերի 13-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Երևան-Աշտարակ ավտոճանապարհին։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է Shamshyan.com-ը, «Կոկա-կոլա» ընկերությանը պատկանող բեռնատարի առջևի աջ կողմի անիվի վնասման պատճառով մեքենան ամբողջությամբ փակել է դեպի Աշտարակ տանող ճանապարհահատվածը։ Խցանումը հասնում է մոտ 3 կմ-ի։
Արևմուտքն ուղղակիորեն կներքաշվի Ռուսաստանի դեմ պատերազի մեջ, եթե թույլ տա Ուկրաինային հարվածել ռուսական տարածքին արևմտյան արտադրության հեռահար հրթիռներով, երեկ հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ շեշտելով՝ այն կփոխի հակամարտության բնույթն ու շրջանակը:
ՀՅԴ ԳՄ անդամ Գերասիմ Վարդանյանի կալանքի ժամկետը ևս 2 ամսով երկարացնելու վերաբերյալ միջնորդության քննությունն ավարտվեց, քննիչի միջնորդությունը բավարարվել է մասնակի․ դատարանը Գերասիմ Վարդանյանի կալանքը երկարացրել է ևս մեկ ամսով։
Այս պահին քննությանը հայտնի է խմբի կատարած նմանատիպ խարդախության չորս դրվագ: Որպեսզի մեքենայի առքուվաճառք կատարող այլ քաղաքացիներ ևս խարդախության թիրախ չդառնան` հնարավորինս մանրամասն ներկայացնենք խարդախության մեխանիզմը` այս կոնկրետ դեպքի օրինակով:
Միացյալ Նահանգներում Ռուսաստանի դեսպան Անատոլի Անտոնովը հայտարարել է, որ ԱՄՆ-ում կայանալիք նախագահական ընտրությունները չեն փոխի ռուս-ամերիկյան հարաբերությունների բացասական ֆոնը։
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկի Սեյրանյանի հյուրը Հայ Առաքելական եկեղեցու Մասյացոտն թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանն է։
Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է։
35-ամյա տղամարդը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր:
Էդգար Ղազարյանն ու Դավիթ Սարգսյանը «Երկու ճակատ» պոդկաստի հերթական թողարկմանն ամփոփում և վերլուծում են շաբաթական լրահոսը։
ՀՀ-ում զենքի շրջանառության համար պարտադիր է ունենալ անվտանգության կանոնների իմացության հավաստագիր և բժշկական ձև 2 եզրակացություն: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ ոստիկանությունը:
«Սամվել Ֆարմանյանը, անդրադառնալով Հրայր Թովմասյանի դեմ արդեն 4.5 տարի տևող դատական ֆարսին, նշել է, թե մեղադրող դատախազները և դատավորը նույնպես «իրավիճակի զոհեր են»: Հրապարակային եմ արձագանքում ընկերոջս. ոչ Սամվել ջան, դատախազներն ու դատավորը զոհեր չեն: Իրավիճակում, երբ բլորին ամեն ինչ պարզ է, բոլորը բոլորին գիտեն և բոլորն ամեն ինչ գիտեն, նրանք մասնակիցներ են ու մեղսակիցներ են: Ոչնչով չեն տարբերվում վերևից հրահանգ իջացնողից ու հավասարապես մեղքի բաժինը կիսում են հրահանգավորողի հետ:
Ինչպես հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից, դրանց թվային խուզարկության արդյունքում հայտնաբերվել է «1C» առևտրային ծրագիր՝ մի քանի փոխկապակցված ընկերությունների կողմից կատարված մեծածախ իրացման գործարքների վերաբերյալ տեղեկատվությամբ։ Կատարված ուսումնասիրության և լրացուցիչ հարկային պարտավորությունների հաշվարկի արդյունքում պարզվել է, որ 2012-2024թթ. ժամանակահատվածում այդ ընկերություններից մեկի՝ «Մ․․․» ՍՊԸ-ի կողմից պակաս հաշվարկված հարկային պարտավորության չափը առանց տույժերի և տուգանքների կազմում է 102.258.184 ՀՀ դրամ։
«Հայաստանի այսօրվա իշխանությունները կապ չունեն ժողովրդավարության հետ: Մեր նվիրումը Հայաստանին և Արցախին պայմանավորված չէ օրվա իշխանությունների էությամբ: Մենք անվերջ շարունակում ենք մեր պայքարը: Վերջերս մեր ղեկավարած խմբի անդամները Հայաստանում արցախցի երիտասարդների համար բանակում էին կազմակերպել, որի հիմնական նպատակն Արցախի ՀՅԴ երիտասարդական միության անունը ողջ պահելն է: Այսօր Ալեն Սիմոնյանը փորձում է ամեն կերպ լուծարել Արցախի ԱԺ, Արցախի Հանրապետություն տերմինները, մենք գոնե մեր մակարդակով փորձում ենք Արցախի քույր միությունները ողջ պահել: Այդ բոլորը մի օր վերակենդանացման հույս է դառնալու»,- ընդգծեց նա:
Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանի շրջանակներում կազմակերպվելիք Ապագայի գագաթնաժողովին ընդառաջ սեպտեմբերի 12-ին կազմակերպված գլոբալ արշավի ընթացքում, որն անցկացվել է առցանց: Այն նախաձեռնվել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի, Նամիբիայի նախագահ Նանգոլո Մբումբայի և ՄԱԿ Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի կողմից:
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն ընդունել է Բաքու ժամանած Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչին։
Հայաստանի կինոյի հիմնադրամի փոխտնօրեն Վարդան Աբովյանն առաջարկել է, որ ԱՊՀ երկրներից մեկին տրված ֆիլմերը միանգամից վարձույթի իրավունք ստանան համագործակցության ողջ տարածքում։ Աբովյանը նման առաջարկով ելույթ է ունեցել Սանկտ Պետերբուրգի միավորված մշակույթների X միջազգային ֆորումի հարթակում։
Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ մեկ շաբաթվա ընթացքում ոչնչացրել է լիբանանյան «Հեզբոլլահ» շարժման ավելի քան 140 թիրախ։
«Զենքի շրջանառության կարգավորման մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունում շրջանառվող քաղաքացիական և ծառայողական բոլոր զենքերը ենթակա են հաշվառման ՀՀ ոստիկանությունում՝ քաղաքացիական և ծառայողական զենքերի հաշվառման միասնական էլեկտրոնային շտեմարանում և թղթային տարբերակով, որոնց կարգը սահմանում է Կառավարությունը:
Արևմտյան Նեղոսի տենդից մահացած անձանց թիվը հասել է 4-ի։