Երբ արդեն հայտնի էր, որ ուկրաինական ուժերը մտել են ՌԴ տարածք՝ Կուրսկ, Նիկոլ Փաշինյանի իշխանության ներկայացուցիչ, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը 1in TV-ի հետ զրույցում հայտարարել էր, որ այսօրվա հնարավորություններն օգտագործելով՝ ցանկացած խմբավորում կարող է ներթափանցել Ռուսաստան, այլ հարց է՝ ինչ խնդիր է ցանկանում լուծել՝ դիվերսիոն թափանցո՞ւմ է, ճակատային գործողություննե՞ր են, որոնք փոխում են բնագծերը և այլն:
Հենց այդ պատճառով է Իրանի Ռազմավարական հետազոտությունների խորհուրդը կարծիք հայտնել,ըստ որի Ղարաբաղյան վերջին պատերազմն անհրաժեշտ էր Արեւմուտքին «Թուրանական միջանցք» ստեղծելու համար։
Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց թիմի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանն ամփոփել է հայ ծանրորդների ելույթները 33-րդ ամառային Օլիմպիական խաղերում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Փաշիկ Ալավերդյանը հայ մարզիկների ելույթների մասին խոսել է լրագրողների հետ զրույցում։
Թուրքիան և ԱՄՆ-ի միջև կնքվել է գործարք, որի արդյունքում Անկարան ստացել է Block-70 մոդիֆիկացիայի ամերիկյան F-16 կործանիչներ, ինչպես նաև նրանց արդիականացման կոմպլեկտներ։ Այդ մասին Reuters-ին տված հարցազրույցում հայտնել է Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը՝ պատասխանելով F-16 կործանիչների վերաբերյալ հարցին։
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն անդրադարձել է հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանի՝ իրանցի ըմբիշի հետ օլիմպիական եզրափակիչ գոտեմարտի բողոքարկման ընթացքին, փոխանցում է ԿԳՄՍՆ-ի կայքը:
Օգոստոսի 1-ին սոցիալական ցանցերում և մամուլում, մասնավորապես, Sputnik Արմենիայում տեղեկություններ շրջանառվեցին այն մասին, որ «ադրբեջանցի սահմանապահները հետ են քաշվել Տավուշի մարզի Բերքաբերի դիրքերից մեկից, ինչպես պայմանավորվել են կողմերը՝ այն զբաղեցրել են ՀՀ ԱԱԾ սահմանապահները»:
Երիտասարդների ուսերին է ծանրանում այսօրվա ազգային -ազատագրական պայքարը. Էդգար Էլբակյան
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Կոչ կանեմ, որ մեր երիտասարդները պայքարեն հայրենիքի համար. ՀՀԿ ՈՒԿ փոխնախագահ
Եթե շարժումը չհաջողի՝ մեր պետականությունը կասկածի տակ է դրվում. ուսանող
Օգոստոսի 12-ին Վիետնամի Սոցիալիստական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սուրեն Բաղդասարյանը հանդիպել է Վիետնամի արտաքին գործերի նախարար Բույ Թան Շոնի հետ:
Իսրայելի տրանսպորտի նախարարության անվտանգության վարչությունն Անկարայի Էսենբողա օդանավակայանն անապահով է ճանաչել։
Իսրայելի ռազմաօդային ուժերի հրամանատար գեներալ-մայոր Թոմեր Բարը թռիչքային անձնակազմին արգելել է երկիրը լքել Իսրայելի վրա Իրանի հնարավոր մոտալուտ հարձակման պատճառով: Այս մասին հաղորդում է Times of Israel-ը:
Ճապոնիայում NIKKEI ինդեքսը չի փոխվել և կրկին կազմել է 35025.00 կետ, իսկ լայն սպառման շուկայի TOPIX ինդեքսը չի փոխվել և կրկին կազմել է 2483.30 կետ:
Օգոստոսի 12-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության (ՀԲԸՄ) «Բացահայտիր Հայաստանը» ծրագրին մասնակից երիտասարդ հայորդիներին՝ ուղեկցությամբ ՀԲԸՄ Հայաստանի նախագահ, ՀԲԸՄ Կենտրոնական վարչության անդամ տիար Վազգեն Յակուբյանի։
Երևանի Մյասնիկյան պողոտայով դեպի Աճառյան փողոց ընթանալիս այսօր` ժամը 16:00-ի սահմաններում, «Honda» մակնիշի մոտոցիկլը բախվել է ճանապարհի բաժանարար գոտու բազալտե եզրաքարերին և հայտնվել հանդիպակաց երթևեկելի գոտում: Մոտոցիկլավարը տեղում մահացել է։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
ՀՀ կենտրոնական բանկը տեղեկացնում է, որ օգոստոսի 12-ին, բանկի կողմից սահմանվել են հետևյալ փոխարժեքները՝
Սյունիքի մարզի սահմանամերձ Խնածախ գյուղն ունի ոչ միայն անվտանգային, այլև խմելու ջրի ու գազիֆիկացման խնդիրներ։ Գյուղում մարդիկ խմելու ջուր երեքը օրը մեկ են ունենում, իսկ գազ գյուղից միայն 12 տուն ունի, մյուսների համար այն դեռ անհասանելի է, քանի որ մինչև տներ գազ մտցնելը, ըստ նախնական հաշվարկների՝ յուրաքանչյուր տան համար անհրաժեշտ է 250-300 հազար դրամ։ Գյուղի միակ դպրոցը ևս գազիֆիկացված չէ, ձմռանը դասասենյակները տաքացվում են փայտի վառարաններով։
ՌԴ Կուրսկի մարզի նահանգապետի պաշտոնակատար Ալեքսեյ Սմիրնովը հայտնել է, որ իրավիճակը տարածաշրջանում շարունակում է ծանր մնալ՝ Ուկրաինայի զինված ուժերը վերահսկում են 28 բնակավայր։ Այս մասին նա հայտնել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ օպերատիվ խորհրդակցության ժամանակ։
ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոն ծրագրի համակարգող Գոհար Ջուլհակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ես սովորաբար չեմ սիրում էսպիսի գրառումներ անել, կյանքի դժվարությունները փորձում եմ ինքնուրույն հաղթահարել: Այս դեպքը ստիպված եմ հանրայնացնել, այն հույսով, որ այս պատմությունը որևէ ընտանիքում չի կրկնվի:
ՌԴ նախագահը Կուրսկի մարզում տիրող իրավիճակի վերաբերյալ խորհրդակցություն է անցկացրել ուժայինների հետ և հայտարարել, որ պաշտպանության նախարարության գլխավոր խնդիրը հակառակորդին Կուրսկի մարզի տարածքից դուրս մղելն է։
#ՀԻՄԱ. ՍՐԲԱԶԱՆ ՇԱՐԺՄԱՆ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՔԱՅԼԵՐԹԸ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻՑ. #ՈւՂԻՂ
Ակադեմիայում անցկացվող դասընթացների ավարտին մեզ տրվեցին ավարտական դիպլոմներ։
2024 թվականի օգոստոսի 9-ին՝ ժամը 20։45-ին, «Գյումրի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունից հաղորդում է ստացվել այն մասին, որ անծանոթ անձանց ուղեկցությամբ իրենց մոտ է տեղափոխվել Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Մարմաշեն բնակավայրի բնակչի՝ 31-ամյա Ա.Թ.-ի դին՝ հրազենային վնասվածքներով։ Նույն օրը՝ րոպեներ անց, հիշյալ բժշկական հաստատությունից մեկ այլ հաղորդում է ստացվել այն մասին, որ «ձախ սրունք թաթային հոդի հրազենային վնասվածք» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է դիմել նույն բնակավայրի 38-ամյա բնակիչ Լ.Թ.-ն, ով հանդիսանում է Ա.Թ.-ի հորեղբոր որդին։
Այս տարի լրանում է մեծանուն քանդակագործ, նկարիչ, ավանգարդիստական արվեստի ակունքներում կանգնած, «Տարածական նկարչություն» հայեցակարգի հիմնադիր Երվանդ Քոչարի ծննդյան 125-ամյակը և այդ առթիվ տեղի են ունենում բազմաթիվ կարևոր իրադարձություններ։
Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն Օլիմպիական խաղերում ըմբիշ Արթուր Ալեքսանյանի եզրափակիչ գոտեմարտի հետ կապված բողոքով դիմել է Միջազգային օլիմպիական կոմիտեի բողոքարկման հանձնաժողովին:
Եվրոպական մի քանի ավիաընկերություններ, այդ թվում՝ Lufthansa-ն և Air France-ը, հայտարարել են դեպի Իսրայել, Իրան, Լիբանան և մի շարք այլ երկրներ չվերթերի հերթական չեղարկման մասին՝ Մերձավոր Արևելքում իրադրության սրման պատճառով: Այս մասին հաղորդում է The Times of Israel-ը:
Պուտինն ընդգծել է, որ համաժողովում ծավալվել է ռուսական պաշտպանական արդյունաբերության առաջատար, շատ առումներով` եզակի ձեռքբերումների, համաշխարհային ճանաչում ունեցող առաջատար կորպորացիաների մասշտաբային ներկայացում: Միայն սպառազինության, տարբեր ռազմական և հատուկ տեխնիկայի արտահանման նմուշների ավելի քան 240 նմուշ է ներկայացված։
ԱԺ իշխանական խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը, բոլոր ՔՊ-ականների նման, 2018 թվականի թավիշից հետո նայել են իրենց առաջնորդի օրինակին ու աղքատությունը հանել իրենց գլուխներից և ոչ միայն։ Համենայն դեպս, այդ մասին վկայում է պատգամավորի կողմից ներկայացվող հայտարարագրերի տարեցտարի բարելավվող պատկերը։
Երիտասարդության միջազգային օրվա կապակցությամբ օգոստոսի 12-ին ՊՆ վարչական համալիրում պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հյուրընկալել է ռազմաուսումնական հաստատությունների կուրսանտների, քաղաքացիական բուհերի ուսանողների, մի շարք երիտասարդ սպաների և սփյուռքահայ երիտասարդների։