Լոռու մարզի Վանաձոր քաղաքի բնակարաններից մեկում ժամանակավորապես բնակվող 26-ամյա կնոջ մահվան դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթով մեղադրանք է ներկայացվել ՍՊԸ փականագործին: Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը: Նշվում է, որ փականագործի կողմից անվտանգության պահանջներին չհամապատասխանող ծառայություններ մատուցելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է: «Հիմնավորվել է, որ Վանաձորի 21–ամյա բնակիչը, աշխատելով […]
Բանգլադեշի նախկին վարչապետ Շեյխ Հասինայի դեմ հարուցվել է քրեական գործ՝ սպանության մեղադրանքով։ Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը։
Մեծ Բրիտանիայի ռազմածովային ուժերին առընթեր ծովային առևտրային գործառնությունների վարչությունը (UKMTO) հաղորդել է, որ Եմենի Հոդեյդա նավահանգստի ափերի մոտ նավի վրա հարձակում է տեղի ունեցել:
Հութիներն օգոստոսի 3-ին իրենց վերահսկողության տակ են վերցրել Սանայում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի վարչության (ՄԻԳՀՎ) գրասենյակը և առգրավել այնտեղ գտնվող փաստաթղթերն ու փոխադրամիջոցները: Այս մասին ասվում է ՄԻԳՀՎ-ի ղեկավար Ֆոլքեր Թյուրքի՝ օգոստոսի 13-ի հայտարարության մեջ:
Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության Ռոստովի մարզի վարչությունից հայտնում են, որ պետական դավաճանության և Ուկրաինայի պաշտպանության նախարարության հետախուզության գլխավոր վարչության աշխատակիցներին տեղեկություններ փոխանցելու կասկածանքով Հարավային ռազմական օկրուգի (ՀՌՕ) զորամասերից մեկի կին ծառայող է ձերբակալվել։
Կոնվերս Բանկը միացել է ՄԱԿ-ի «Գլոբալ պայմանագիր» միջազգային նախաձեռնությանը (UN Global Compact)՝ հաստատելով հավատարմությունը պատասխանատու բիզնեսին և կայուն զարգացմանը:
Անկարայում ԱՄՆ դեսպան Ջեֆ Ֆլեյքը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է ԱՄՆ-Թուրքիա հարաբերություններին և Իսրայելի ու Իրանի միջև առկա լարվածությանը։ Ֆլեյքը տարածաշրջանում աճող լարվածությունը նվազեցնելու կոչով է հանդես եկել։
168.am-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության ԱԺ պատգամավոր, «Մարտական եղբայրություն միաբանության» անդամ Արամայիս Աղաբեկյանը ևս ասաց՝ իրատեսական չի համարում, որ այսօր Հայաստանը պետական մակարդակով միջազգային հարթակներում կխոսի Արցախի ու արցախահայության խնդրի մասին, քանի որ Հայաստանի իշխանությունը նախորդ տարվա տեղահանությունից հետո ամեն ինչ արել է, նույնիսկ Ադրբեջանից էլ ավելի ակտիվ դրսևորումներով, որպեսզի Արցախի հարցն օրակարգից լրիվությամբ դուրս մնա։
Սպիտակի ՔՊ-ական համայնքապետ Քաջայր Նիկողոսյանը նոր՝ 46 հազար դոլարանոց ծառայողական մեքենա ունի՝ տեղական բյուջեի հաշվին, գրել է «Հրապարակ»-ը։
#ՀԻՄԱ. ԴԱՏԱՐԱՆԸ ՔՆՆՈՒՄ Է ԳԵՐԱՍԻՄ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ ԽԱՓԱՆՄԱՆ ՄԻՋՈՑԻ ՀԱՐՑԸ. #ՈՒՂԻՂ
Օգոստոսի 13-ին, ժամը 12:01-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիր-Էջմիածին ավտոճանապարհին՝ Գեղակերտ գյուղի խաչմերուկի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։
Իրանը որևէ մեկից թույլտվություն չի խնդրի սեփական ինքնիշխանությունը պաշտպանելու իր իրավունքը իրացնելու համար։ Այս հայտարարություն արել է Իրանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանին։
«Ներկրվել են բարձրարժեք, տոհմային, արտադրատնտեսական բարձր ցուցանիշներով օժտված կենդանիներ: Հանրապետությունում հավելյալ արտադրվում է 25 հազար լիտր կաթ»,- նշեց Տաթևիկ Սարգսյանը:
«Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ն այսուհետ կգործի Հալաբյան 31/2 հասցեում: Այս մասին հաղորդագրություն է տարածել Երևանի քաղաքապետարանը։ «Նոր և բարեկարգ պայմաններն առավել հարմարավետ կդարձնեն քաղաքացիների սպասարկումը:
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին Ռուսաստանի հետ պատերազմ է սկսել 2008 թվականի օգոստոսին դրսի հրահանգով, ասվում է իշխող «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցության հայտարարության մեջ։ Այս մասին գրում է Վրաստանի Առաջին ալիքը։
«Մեզ մեր ոստիկանապետը փոխանցեց, որ Վահե Ղազարյանն ասել է, որ կգա մարզ ու մեզ հետ կհանդիպի։ Մենք պատասխանեցինք, որ դրանք սուտասան են, մենք չենք հավատում, մեր ոստիկանապետն էլ ասաց, որ նախարար մարդ է, եթե ասել է՝ ուրեմն կանի»,- նշեց Գևորգ Հակոբյանը։
Մտովի պատկերացրեք, որ երազում մի այսպիսի շարժանկարի եք ականատես լինում․ ձեր առջև գայլերի կատաղած ոհմակ է, իսկ ձեր հետևում՝ անդունդ: Իսկ թիկունքում՝ ձեր պաշտպանության վերջին պատվարը, ձեր ընտանիքն է՝ հայրը, մայրը, կինը և երեխաները: Կարծես թե մեծ ընտրություն չկա և սեփական գոյատևման բնազդն ու սիրելիների նկատմամբ բնական հոգատարությունը ակնթարթորեն որոշում են ձեր առաջնահերթությունները. դուք պատրաստ եք նրանց պաշտպանել մինչև ձեր վերջին շունչը:
ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն արձակուրդ է մեկնում։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի համապատասխան որոշումը հրապարակվել է կառավարության e-gov.am հարթակում։
Օգոստոսի 11-ին, ժամը 09:07-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծովագյուղ-Շորժա ավտոճանապարհին՝ ափամերձ հատվածում, ավտոմեքենան արգելափակվել է ավազների մեջ․ դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
««Ամերիկայի «արյունոտ ձեռքերը» Զանգեզուրում. Բայդենն այստեղի՞ց է նոր պատերազմ հայտարարում Ռուսաստանի դեմ»,- սա ադրբեջանական պետական «AZ TV» հեռուստաընկերության գլխավոր թողարկման վերնագիրն է։
«Հիասթափված եմ Վրաստանի կառավարության հակաժողովրդավարական գործողություններից, ներառյալ՝ Կրեմլի [ընդունած օրենքի] օրինակով «օտարերկրյա գործակալների» մասին օրենքի ընդունումից և վրացական կառավարության պաշտոնյաների կեղծ հայտարարություններից, որոնք չեն համապատասխանում ԵՄ-ին ու ՆԱՏՕ-ին անդամակցելու նորմերին»,- ասված է ԱՄՆ նախագահի նամակում։
Բաթումիում տեղացած հորդառատ անձրևի հետևանքով հեղեղվել են փողոցները, ինչպես նաև մի քանի բնակելի տների նկուղները։ Այս տեղեկությունը տարածել է Բաթումիի քաղաքապետարանը։
Թեհրանը ողջունում է բոլոր երկրների հետ փոխգործակցությունը, սակայն չի ենթարկվի ճնշման և, միջազգային դրույթներին համապատասխան, իրավունք ունի պատասխանելու ագրեսորներին: Այս մասին Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ հեռախոսազրույցի ժամանակ հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։
Աշխարհի ամենահարուստ մարդը՝ Իլոն Մասկը, իրեն պատկանող X սոցիալական հարթակում զրուցել է ԱՄՆ հանրապետական կուսակցության նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի հետ։
Այսօր՝ օգոսոտոսի 13-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։25-ի սահմաններում Սեբաստիա փողոցում՝ Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի վարչական շենքի հարևանությամբ, բախվել են «Nissan Teana» և «Mitsubishi Grandis» մակնիշի ավտոմեքենաները։
Միացյալ Նահանգները համաձայն է իսրայելական կողմի գնահատականների հետ և հավանական է համարում, որ Իրանը և Մերձավոր Արևելքում նրա աջակցությունը վայելող խմբավորումները կարող են հարձակվել Իսրայելի վրա առաջիկա մի քանի օրերի ընթացքում։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է Սպիտակ տան ազգային անվտանգության հաղորդակցությունների գծով խորհրդական Ջոն Քիրբին։
«Պատանի երաժիշտների Եվրատեսիլում» Հայաստանի պատվիրակ Հայկ Հեքեքյանն արդեն մեկնել է Նորվեգիա։ Այս մասին հայտնում է «Առաջին ալիք»-ը։
Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները:
Վլադիմիր Զելենսկու նկատմամբ դժգոհությունն ամերիկյան վերնախավում աճում է. ԱՄՆ-ն նրան փոխարինող է ընտրում, և հնարավոր իրավահաջորդ է դիտարկվում Ուկրաինայի ներքին գործերի նախկին նախարար Արսեն Ավակովը։ Այս մասին հայտնել է ՌԴ արտաքին հետախուզության ծառայության մամուլի բյուրոն։
Իշխանության քարոզչության հիմքում ընտրական տրամաբանությունն է, որտեղ որպես առաջնահերթություն դրված է մարդկանց համոզելը, որ իրենք խաղաղություն են բերելու: