Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 1-ին մասի և 334-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ուկրաինայում գրանցվել են FLiRT նոր կորոնավիրուսային շտամով վարակվելու առաջին երեք դեպքերը։
Գազայի հատվածում կազմակերպության առաջնորդ Յահյա Սինվարը դարձել է պաղեստինյան իսլամիստական ՀԱՄԱՍ շարժման քաղբյուրոյի ղեկավարը։ Այս մասին հայտնում է Al Jazeera-ն։
ՀՀ-ում հավատարմագրված օտարերկրյա պետությունների դեսպանների, նրանց գործունեության և հանրային կյանքում ունեցած դերակատարության մասին․ Էդգար Ղազարյանի մեկնաբանությունը
Եվրոպական Միության Խորհուրդն ընդունել է համապատասխան աջակցության հիմնադրամից Ուկրաինային գրեթե 4,2 մլրդ եվրո հատկացնելու որոշումը, որն ավելի վաղ համաձայնեցվել էր ԵՄ դեսպանների հետ։
«Տարածաշրջանը եռում է, հնարավոր են լայնամասշտաբ պատերազմներ, իսկ ՀՀ իշխանություններն անհոգ զբաղված են ուրախ և երջանիկ օրեր անցկացնելով: Ես հիշեցնեմ, որ Հայաստանի պարտքը 12 մլրդ դոլարն անցել է, նրանց իշխանության ժամանակ ՀՀ պետական պարտքը կրկնապատկվել է: Սա նույնն է, երբ մարդը վերցնում է գյուղատնտեսական վարկ, բայց իր տան համար խոլ ու հեռուստացույց է առնում, չի կարողանում պարտքը սպասարկել, և գալիս-ասում են՝ այդ տունն արդեն մերն է: Այսպես շարունակվելու դեպքում չենք կարողանալու պետական պարտքը սպասարկել»:
Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան ֆեյսբուքյան իր էջում անոնսել է Արթուր Ալեքսանյանի օլիմպիական մեդալի մասին։
Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակներում հուլիսի 30-ին հայ-թուրքական սահմանին կայացել էր բանագնացների 5-րդ հանդիպումը։ Թուրք լրագրող, գրող Սերդար Քորուջուն իրադարձությունները ներկայացրել է Երևանից և Ermenihaber.am-ի թղթակից Անի Գալստյանի հետ զրույցում կիսվել իր դիտարկումներով։ – Ի՞նչ եք կարծում, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում նոր առաջընթաց կա՞, թե՞ սա հերթական սիմվոլիկ հանդիպումն էր։ – Այս […]
Իսրայելական ռազմական ինքնաթիռները, հաղթահարելով Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի երկնքի ձայնային խոչընդոտները, ցածր թռիչքներ են կատարել քաղաքի վրա։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ մանրամասնելով, որ ինքնաթիռների բարձր ձայնը բնակիչներին ստիպել է փախչել և թաքստոցներ որոնել։
Կոնֆերենցիաների լիգայի որակավորման 3-րդ փուլի առաջին խաղում «Նոան» ընդունել էր ԱԵԿ-ին և հաղթեց 3-1 հաշվով։
Վրաստանյան «Tabula» լրատվամիջոցի փոխանցմամբ` Վրաստանը երկրորդ տեղն է զբաղեցնում ռուսների կողմից արտերկրյա անշարժ գույք գնելու առումով ամենապահանջված երկրների շարքում, և սա այն դեպքում, երբ քաղհասարակությունը պայքարում է ռուսական օրենքների և բացասական փոփոխությունների դեմ։
«Հեզբոլլահ» շարժման պատասխանն Իսրայելին Բեյրութի արվարձանների վրա հարձակմանը կլինի ուժեղ և արդյունավետ։
2018-2024թթ. հակապետական քաղաքականության արդյունքում Հայաստանի Երրորդ Հանրապետությունը աստիճանաբար դադարում է գոյություն ունենալ։
2023թ. մարտի 26-ին Սյունիքի մարզի Սիսիան խոշորացված համայնքում տեղի ունեցած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններից հետո «Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) կուսակցությունը Վարչական դատարան դատական հայց էր ներկայացրել՝ ընդդեմ «168 ժամի»՝ մեզ մեղադրելով քվեարկության օրը քարոզչություն իրականացնելու համար:
Թուրքական լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում է հայտնվել Իսրայելի արտգործնախարար Իսրայել Կացի նոր սկանդալային գրառումը X միկրոբլոգում։
Դոլարի ամրապնդման և ԱՄՆ պետական պարտատոմսերի եկամտաբերության աճի ֆոնին օգոստոսի 6-ի երեկոյան ոսկու արժեքը նվազում է: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին։
Որոշման համաձայն՝ արագ առաքմամբ միջազգային գնումների համար չհարկվող սահմանաչափը 150-ից իջեցվել է մինչև 30 եվրո։
Մալխաս Ամոյանն ու Արթուր Ալեքսանյանը տպավորիչ հաղթանակներով շարժվում են առաջ և շատ մոտ են օլիմպիական ոսկուն։ Մեր մարզիկները կիսաեզրափակչում են։
Օլիմպիական խաղերի ոսկե, արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի քառակի, Եվրոպայի 7-ակի չեմպիոն, Փարիզում անցկացվող Օլիմպիական խաղերում հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի ներկայացուցիչ Արթուր Ալեքսանյանը գոտեմարտեց կուբացի Գաբրիել Ալեխանդրո Ռոսիլո Կինդելայի հետ:
«ՀՀ ԱԳ նախարարը հայտարարել է նոյեմբերին ադրբեջանական հնարավոր ռազմական հարձակման մասին, և աշխարհաքաղաքական վերլուծությունները թույլ են տալիս եզրահանգել, որ դա, թերևս, այն քիչ ճշմարտություններից է, որ ինքն ասում է, որովհետև դա ոչ թե իր կարծիքն է, այլ իր լսածն է իր պաշտոնական հանդիպումներից, որովհետև այդ սպառնալիքները հնչում են բոլոր կողմերից: Թուրք-ադրբեջանական զորավարժությունները կանոնավոր կերպով, ըստ պլանի շարունակվում են»:
Փարիզում անցկացվող Օլիմպիական խաղերում հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի ներկայացուցիչ, ըմբշամարտի աշխարհի չեմպիոն, Եվրոպայի եռակի չեմպիոն, 77 կգ քաշային Մալխաս Ամոյանը պարտվեց կիսաեզրափակչում և կպայքարի բրոնզե մեդալի համար:
Կազմված բոլոր փաստաթղթերն ուղարկվել են Դիլիջանի քննչական բաժին: Հանգամանքները պարզվում են:
Էստոնիայի դատախազությունը ռուսական մի շարք լրատվամիջոցների հետ համագործակցած լրագրող Սվետլանա Բուրցևային մեղադրել է միջազգային պատժամիջոցների ռեժիմը խախտելու և պետական դավաճանության մեջ։
Այսօր՝ օգոստոսի 6-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 17:20-ի սահմաններում «Honda CR-V» մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 63 կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին և մի քանի պտույտ շրջվելով գլխիվայր հայտնվել Սևանա թերակղզու հարևանությամբ գտնվող տարածքում:
Շնորհակալ եմ բոլորին անմնացորդ աջակցության համար
Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանն անցկացրել է խորհրդակցություն «Արթուր Ալեքսանյանի անվան հունահռոմեական ըմբշամարտի մանկապատանեկան դպրոց» նոր սպորտային համալիրի կառուցման ծրագիրն իրականացնող շինարարական, նախագծային և տեխնիկական հսկողություն իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ։
Այն, որ 2020 թվականի հուլիսյան մարտերից և 44-օրյա պատերազմից առաջ ՀՀ ռազմական ղեկավարությունը Նիկոլ Փաշինյանին զգուշացրել է, որ մեր թշնամին այլևս միայն Ադրբեջանը չէ, այլ նաև Թուրքիան, հետևաբար՝ այդ պետությունների համահավաք ռազմական ներուժին Հայաստանը չի կարող արդյունավետ դիմակայել, 168.am-ը մեկ անգամ չէ, որ գրել է՝ հղում անելով ՀՀ ԶՈւ ԳՇ նախկին պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանին, ով 2020 թվականի հունիսին՝ ԳՇ պետի պաշտոնում նշանակվելուց հետո, այս մասին Փաշինյանին և ՀՀ անվտանգության խորհրդին ներկայացրել էր տարածաշրջանում ռազմաքաղաքական իրադրության համապատասխան վերլուծություն՝ հորդորելով քաղաքական ու դիվանագիտական ողջ ներուժն ուղղել պատերազմից խուսափելուն կամ գոնե այն հետաձգելուն:
Փարիզում անցկացվող 33-րդ ամառային Օլիմպիական խաղերում օգոստոսի 6-ին տեղի է ունեցել հունահռոմեական ոճի ըմբշամարտի օլիմպիական մրցաշարի երկրորդ մրցումային օրվա քաշային կարգերի վիճականահությունը: Հայտնի է Հայաստանի թիմի երրորդ ներկայացուցիչ Սլավիկ Գալստյանի (67 կգ) մրցակիցը:
Մուսալեռ գյուղի բնակիչ 36-ամյա երիտասարդը հայտնաբերվել, գողության փորձի կասկածանքով ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Վաղարշապատի բաժին:
Իսկ թե ինչո՞ւ չեն գործում սպանդանոցները, դժվար չէ կռահել։