Օդի աղտոտվածությունը առողջության համար ամենամեծ բնապահպանական վտանգներից է: Նվազեցնելով օդի աղտոտվածության մակարդակը՝ երկրները կարող են թեթևացնել կաթվածի, սրտի հիվանդությունների, թոքերի քաղցկեղի և ինչպես քրոնիկական, այնպես էլ սուր շնչառական հիվանդությունների, այդ թվում՝ ասթմայի ծանր բեռը: Այս մասին հոդված է հրապարակել «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։
Ստամբուլի պլանավորման գործակալությունը հայտարարել է, որ Թուրքիայում ժամանակավոր պաշտպանության տակ գտնվող 3.1 միլիոն սիրիացիներից ավելի քան 530․000-ը ապրում են Ստամբուլում։
ԿԺԴՀ-ն կրկին աղբով օդապարիկներ է արձակել Կորեայի Հանրապետության ուղղությամբ։ Այս մասին հայտնում է Yonhap գործակալությունը՝ հղում անելով հարավկորեացի զինվորականներին։
Արցախի «Արդարություն» կուսակցության համանախագահ Հակոբ Հակոբյանն այն կարծիքին է, որ խաղաղության պայմանագրի պայմանների, կետերի վրա ՀՀ իշխանությունները մեծ դերակատարություն չունեն, գնում են միակողմանի զիջումների:
«Մեր գենետիկ հիշողության մեջ կա գորգը, մարդը շատ հաճախ ուզում է միշտ իր հետ վերցնել այդ տաքուկ ու փոքր խորհրդանիշը։ Հիմա ես որքան շատ սովորեցնեմ ու որքան շատ տամ երեխաներին, այս մշակույթն այնքան ավելի երկար է ապրելու։ Չգիտեմ՝ հետագայում քանի հոգի կսովորեցնի այլ մարդկանց, բայց կարևորը, որ այդ ամենը մնա իրենց հիշողության մեջ»,- շեշտեց մեր զրուցակիցը։
Մինչ բազմաթիվ ԶԼՄ-ներ և ականատեսնես տեսանյութեր և լուսանկարներ են հրապարակում ամայացած Իջևանից, որտեղ կապիտուլյանտը Ֆեստիվառի է գնացել՝ դիտելու Դաթոյի և Էրիկի համերգը, Աննա-Էրատոն իր ինսթագրամյան էջում «հակառակ» տեսանյութ է հրապարակել, թե ինչպես են անվախ Նիկոլի հետ պտտվում լեփ-լեցուն փողոցներով…
«ՌԴ-ն արդեն մեծ քայլ կատարեց մեր տարածաշրջանում՝ Շոյգուին գործուղելով Բաքու, հասնելով Ադրբեջանի կողմից գոնե այս պահին «Զանգեզուրի միջանցքից» հրաժարվելու հայտարարությանը»,- եզրափակեց Գրիգոր Բալասանյանը։
«Մայրս ոչ մի վատ բան չի արել: Միայն այն պատճառով, որ նրա կառավարությունում մարդիկ անօրինական բաներ են արել, չի նշանակում, որ նա տվել է այդ հրամանները, և նա պատասխանատու է դրանց համար»,-հավելել է նա:
Ռուսաստանի և Ուկրաինայի միջև 2022 թվականից սկիզբ առած լայնամասշտաբ պատերազմից 2 տարի անց շարունակում են արդիական մնալ Վրաստանի միջոցով ՌԴ-ի կողմից պատժամիջոցների շրջանցման փաստերը։
Հերթապահության ընթացքում փրկարարներն օգնություն են ցուցաբերել ևս 3 քաղաքացու։
Ընթացիկ իրավիճակի առաջին ասոցիացիան, որն առաջանում է, թումանյանական կկվի հեքիաթն է, և խոշոր հաշվով՝ դա նաև հռչակված քաղաքականությունն է։ Սեփական ձագերով կերակրել աղվեսին՝ առանց որևէ վերջակետի, կարմիր գծի կամ երբևէ կանգ առնելու մտադրության՝ սա Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականությունն է, այդ մարդն ակնկալում է, որ ինչ-որ պահի կգան լավ ժամանակներ, իսկ մինչ այդ՝ ինչ էլ ուզեն, պիտի տաս։
Կատարի իշխանությունները դատապարտել են իսրայելական օդուժի հարվածը Գազայի Ալ-Թաբիին դպրոցի վրա և կոչ են արել միջազգային հետաքննություն անցկացնել Գազայի հատվածում իսրայելական զինվորականների կողմից դպրոցի և տեղահանվածների ապաստարանների վրա հարձակումների վերաբերյալ: Այս մասին ասվում է էմիրության արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։
Օգոստոսյան պատերազմի 16-րդ տարելիցի կապակցությամբ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը նամակ է հղել Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին։ Բայդենն ընդգծել է՝ Միացյալ Նահանգները շարունակում է մնալ Վրաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հաստատուն ջատագովը։
168.am-ի հետ զրույցում «Հենակետ» վերլուծական կենտրոնի փորձագետ Շիրազ Խաչատրյանը նշեց, որ Ադրբեջանն ու Թուրքիան տարբեր միջազգային հարթակներում միշտ են խոսել «Զանգեզուրի միջանցքի» հատուկ ռեժիմով կարգավիճակի մասին, այլ հարց է՝ ադրբեջանական կողմը կարո՞ղ է լիովին ազդել հայ-թուրքական քննարկումների, որոշումների վրա, թե՞ ոչ։
«Նրանք, ովքեր անվերապահորեն աջակցում են Իսրայելին, մեղսակիցներ են Գազայի կոտորածին: Գազայի ջարդի մեղավորները չպետք է անպատիժ մնան: Այս հանցագործները վաղ թե ուշ պետք է պատասխան տան միջազգային դատարաններում»:
Խաղաղության պայմանագիր չի լինելու, Նիկո՛լ Փաշինյան։
««Ղարաբաղում «սատանայի որջը» քանդվեց․ հիմա Փաշինյանի հերթն է։ Բաքուն հասավ ևս մեկ ցանկության կատարմանը»։ Սա ադրբեջանական trend.az գործակալության հրապարակումն է անցած տարվա սեպտեմբերի 28-ին, երբ տեղի էր ունենում Ադրբեջանի կողմից իրապես երկար պլանավորված ու սպասված գործողությունը՝ Արցախի հայերի էթնիկ զտումն ու բռնի տեղահանումը։
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը իրավապահ ուժերին կոչ է արել այս հանգստյան օրերին բարձր պատրաստվածություն պահպանել՝ բողոքի ակցիաների ժամանակ հերթական անկարգությունների դեպքում:
Նախնական տվյալներով՝ զոհվել է 100 մարդ։ Իսրայելի Պաշտպանության բանակը պնդում է, որ դպրոցում գտնվում էին ՀԱՄԱՍ-ի զինյալները։
Ադրբեջանը շարունակում է պետական խողովակներով տարածել «Արևմտյան Ադրբեջան» կեղծ եզրույթը:
Օգոստոսի 10-ին, ժամը 15:41-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի հանգստյան գոտիներից մեկի ափից մոտ 2 կմ հեռավորության վրա նկատվում է անշարժ նավակ:
Վարչապետի աշխատակազմն օրերս հերթական գնումն է կատարել՝ «գնում չկատարելով»․ 2018 թվականից ներմուծված՝ «գնում չհանդիսացող ծախս» ընթացակարգով աշխատակազմը 58 միլիոն 522.500 դրամ է ուղղել Ներդրումային վեճերի կարգավորման միջազգային կենտրոնին։ Ծախսը դարձյալ վերաբերում է «ՍանիՏեքի»՝ արբիտրաժային տրիբունալ հասած գործին։
Կոտայքի մարզի առաջին ատյանի ԸԻ դատարանը բավարարեց մեր կողմից ներկայացված հայցն ամբողջությամբ:
Կյանքից հեռացավ Հայոց համազգային շարժման հիմնադիր անդամ, ՀՀՇ վարչության, ապա Հայ ազգային կոնգրեսի վարչության մշտական անդամ, ՀՀ Ազգային ժողովի (1995-1999) պատգամավոր Վահագն Հայոցյանը։
Հայաստանի ներկայացուցիչներն Օլիմպիական խաղերում դեռևս երկու արծաթե և մեկ բրոնզե մեդալ են նվաճել
Մոսկվայում ցնցված են Գազայի հատվածում դպրոցին հասցված հարվածից, իսրայելական կողմին կոչ են անում զերծ մնալ քաղաքացիական օբյեկտների վրա հարձակումներից, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Հարվածի հետևանքով առնվազն 100 մարդ է զոհվել, տասնյակ մարդիկ վիրավորվել են:
Թավշյա հեղափոխությամբ իր քաղաքական կենսագրությունը մեկնարկած երիտասարդ ՔՊ-ական Սուրեն Գրիգորյանը 2024 թվականին ներկայացրած 2023 թվականի գույքի, եկամուտների, ծախսերի և շահերի իր հայտարարագրում նշել է 90 օրից ավելի փաստացի տիրապետվող անշարժ գույքի մասին, այն է՝ Երևան քաղաքում բնակարան։ Բնակարանը պաշտոնյան ձեռք է բերել հիփոթեքով․ փոխառությունների մասին սյունակից տեղեկանում ենք հանձնված 43,092,000 և 2,394,000 դրամի փոխառության մասին, իսկ պարտապանը «Միկշին» ՍՊԸ-ն է։
Հասկանո՞ւմ եք՝ թմրամիջոցն արդեն ուր է հասել՝ Եռաբլուր, Արարատի մարզի բնակիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Բագրատ Սրբազանը:
Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը Կուրսկի ուղղությամբ ուկրաինական կողմի հարձակումը ավելի շատ քաղաքական գործողություն է համարում։