Թանկարժեք մետաղների գներն ու փոխարժեքները՝ այսօր
ՀՀ կենտրոնական բանկը տեղեկացնում է, որ օգոստոսի 12-ին, բանկի կողմից սահմանվել են հետևյալ փոխարժեքները՝
ԱՄՆ դոլարի փոխարժեքն աճել է 0.04 դրամով և կազմել 388.26 դրամ: Եվրոյի փոխարժեքն աճել է 0.43 դրամով և կազմել 424.25 դրամ:
Ռուսական ռուբլու փոխարժեքը չի փոխվել և կրկին կազմել է 4.56 դրամ:
Բրիտանական ֆունտի փոխարժեքն աճել է 0.67 դրամով և կազմել 495.42 դրամ:
Ինչ վերաբերում է թանկարժեք մետաղներին, ապա ոսկու գինն աճել է 201.58 դրամով և կազմել 30300.24 դրամ: Արծաթի գինն աճել է 8.08 դրամով և կազմել 344.21 դրամ: