Իսպանիայի Գյուղատնտեսական և սննդային հետազոտությունների և տեխնոլոգիաների ազգային ինստիտուտի գիտնականներն ստեղծել են երկրում առաջին գենետիկորեն մոդիֆիկացված գառը: Այս մասին տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից։
Եվրասիական տնտեսական միությունում պարզեցվել է միջազգային պաշտոնական մարզական միջոցառումների անցկացման համար նախատեսված ապրանքների տեղափոխման կարգը։ Այս մասին հայտնում է Sputnik Ղազախստանը՝ հղում անելով հանրապետության առևտրի նախարարությանը:
Ավստրիայի քրեական ոստիկանության բաժնի հաղորդմամբ՝ Աթենքում 26-ամյա վրացի տղամարդ է ձերբակալվել։ Այս տեղեկությունը հայտնել է գերմանական Volks Blatt պարբերականը։
«Մարդիկ, ովքեր հիմա հետևելով Փաշինյանին՝ կեր, խմիր, ուրախացիր սկզբունքով են գնում, դա շատ կարճ է տևելու: Այդ զանգվածն էլ պետք է հասկանա՝ ուր ենք գնում: Երբ ադրբեջանցիները սկսեն վերաբնակեցվել Հայաստանում, այդ ժամանակ Հայաստանի սուվերենության, ինքնիշխանության վերջնական խաչը կարող եք քաշել, որովհետև իրենք այլևս այստեղից չեն գնալու»:
Մյուս միտումը զորքերի թվաքանակի նվազումն է։ IEP փորձագետները վիճարկում են տեխնոլոգիական նորարարություններից բանակի աճող կախվածությունը: Նման դինամիկան՝ ռազմական անձնակազմի թվի կրճատումը և տնտեսության մեջ ռազմական ծախսերի մասնաբաժինը, պահպանվել է վերջին երեք տասնամյակների ընթացքում:
Իշխանության օրենսդրական նախաձեռնությունները, այդ թվում՝ «ռուսական օրենքի» կիրարկումը, զգալիորեն սաստկացրել են քաղաքական բևեռացումը, ինչը սպառնում է ընտրություններն ազատ պայմաններում անցկացնելու հնարավորությանը, ասված է «Վրաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա»-ի (GYLA) երկարաժամկետ դիտորդական առաքելության միջանկյալ զեկույցում։
Եվրոպական հանձնաժողովի նախագահն այս մասին գրառում է կատարել X-ի իր միկրոբլոգում։
Այս տարածքների համար մարդասիրական լուծումների մշակումը շարունակվում է
2024 թվականին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացրած պաշտոնատար անձի` 2023 թվականի գույքի, եկամուտների և շահերի հայտարարագրից տեղեկանում ենք՝ գործարար, խոշոր սեփականատեր և համատեղությամբ՝ ՔՊ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը 2023 թվականին օտարել է 3 անշարժ գույք, բայց ինչպես հայտնի ֆիլմում է ասվում՝ «պետք չէ տխրել․ գնում է Կարինեն, բայց մեզ հետ են մնում Սյուզին, Ռոզին, ՕՖելյան, Մեդեան, Սիրվարդը, Ալվարդը…»։
Հուլիսին Հայաստանում սննդամթերքը 14 ամսվա ընթացքում առաջին անգամ թանկացել է։ Այս մասին ասվում է Եվրասիական զարգացման բանկի շաբաթական մակրո զեկույցում:
Դամբարանի վերականգնման աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել են՝ առաջարկվող փոփոխությունները նոր գիտամեթոդական խորհրդում քննարկելու պայմանով։
«Հայաստանի դրածո իշխանությունները հրաշալի կատարում են հոգեբանական պատերազմի տրամաբանությունից թելադրված օպերացիաները: Ես հեռու եմ այն մտքից, որ այս իշխանություններն այնքան գրագիտություն, գիտելիք ունեն, որ իրենք են կազմակերպում, բայց քանի որ իրենք շատ լավ կատարողներ են՝ բարոյական որևէ սահման չունեցող, ինչ թելադրվի՝ կանեն»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց հոգեբան Կարինե Նալչաջյանը՝ անդրադառնալով այս լարված իրավիճակում Փաշինյան ընտանիքի ակտիվությանը:
Աբդուլլահ Բոզքուրտը Nordic Monitor-ի իր հոդվածում գրել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մասին, որն իրեն պարուրել է Աստծո կամ Ալլահի հատկանիշներով: Էրդողանի հնազանդ մերձավոր շրջապատն ամրապնդում է նրա այդ ինքնագովասանքի և ուռճացված կարծիքը՝ պնդելով, որ նա աստվածային ուժ ունի: Հոդվածը վերնագրված է. «Թուրքիայի նախագահը տառապում է աստվածային բարդույթով, պաշտված է Ալլահին և մարգարեին բնորոշ հատկանիշների համար»:
Ռուսաստանում Մոլդովայի գործերի ժամանակավոր հավատարմատար Ալեքսանդր Կետրարուն կանչվել է Ռուսաստանի ԱԳՆ՝ Մոլդովայի տարածքում F-16 ինքնաթիռների տեղակայման մասին հաղորդագրությունների կապակցությամբ։
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն առաջարկել է փոփոխություններ կատարել երկրի Քրեական օրենսգրքում։
Ոստիկանության Արարատի մարզի պարեկները օգոստոսի 12-ի ժամը 5.20-ի սահմաններում Այնթապ գյուղի Երևանյան խճուղում ստուգման նպատակով կանգնեցրել են «ՎԱԶ-2107» մակնիշի մի մեքենա:
ՀՀ ԶՈՒ տեսանելի և անտեսանելի խնդիրները, ցավոք սրտի, շատ են՝ սկսած կառավարման համակարգի կոմպետենտությունից, վերջացրած ԶՈՒ ստորաբաժանումների առջև դրված խնդիրներով։ Ինչքան էլ իշխանության տարբեր դեմքեր խոսեն բանակի բարեփոխումների և այս կամ այն երկրներից զենքեր գնելու մասին, միևնույն է, խնդիրները շարունակում են չլուծված մնալ, կամ լավագույն դեպքում՝ կիսատ լուծում են ստանում։
ԱՄՆ-ի «Եվրոպայում անվտանգության և համագործակցության հանձնաժողովը»՝ Հելսինկյան հանձնաժողովը, X սոցիալական ցանցում հայտարարություն է հրապարակել Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության կողմից «կեղծ զանգերի կենտրոններից» սև փողերի օգտագործման մասին։
Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Մայքլ Օ’Ֆլաերտին կոչ է արել Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադևին չստորագրել օրենքը, որն արգելում է ԼԳԲՏ-ի «քարոզչությունը» դպրոցներում։
Վերջին 6 ամսվա ընթացքում քննվել է անչափահասների նկատմամբ կատարված հանցագործությունների դեպքերով 1032 քրեական վարույթ։ Այս մասին նշված է Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ:
Վրաստանն սկսում է Հայաստանը եվրոպական մայրուղու հետ կապող նոր ճանապարհի շինարարությունը: Վրաստանի կառավարությունը նախաձեռնել է ենթակառուցվածքային լայնածավալ նախագիծ՝ Ռուսթավի-Սադախլո չորս երթևեկելի գոտիով նոր մայրուղու կառուցումը, որը Հայաստանը կկապի միջազգային E60 մայրուղուն։
Հուլիսի 24-ին Iran International կայքը տեղեկություն էր տարածել, թե Հայաստանն ու Իրանը 500 միլիոն դոլարի սպառազինության ձեռքբերման գաղտնի պայմանագիր են ստորագրել։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովն «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում կրկնել է իր ղեկավարի այն հայտարարությունը, որ եթե ՀՀ-ն չփոխի իր Սահմանադրությունը, խաղաղության պայմանագիրը չի կքնվի։
Երկրաշարժի ճապոնացի մասնագետ Յոշինորի Մորիվակին նշել է, որ Թուրքիայում խոշոր երկրաշարժեր տեղի կունենան։ Ըստ նրա՝ ստորգետնյա ցնցումներ կլինեն հյուսիսանատոլիական սալի գծով անցնող քաղաքներում, վտանգի տակ են Թուրքիայի 32 նահանգների բնակավայրեր։
Հունաստանում շոգ եղանակի հետևանքով մոլեգնում են անտառային հրդեհները։ Աթենքի արևեքում՝ Վառնավա շրջանում բռնկված հրդեհի պատճառով 9 գյուղ և 2 հիվանդանոց է տարհանվել։
Թուրքական մամուլում տեղ գտած հրապարակումների համաձայն` ԱՄՆ բանակի պաշտոնաթող գնդապետ Դուգլաս Մաք Գրեգորը խոստովանել է, որ իրենք «Քուրդիստանի բանվորական կուսակցությանը» (PKK-ՔԲԿ) պատրաստում են Թուրքիայի վրա հարձակվելու համար։
Օգոստոսի 12-ին, ժամը 15․45-ին, Մյասնիկյան պողոտայում «Հոնդա» մակնիշի մոտոցիկլետը դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել ճանապարհի բաժանարարին. մոտոցիկլավարը՝ 30-ամյա Անդրանիկ Խ.-ն, մահացել է։
Ռուսաստանի ժողովրդական արտիստ Լարիսա Դոլինան տելեգրամյան իր ալիքում գրել է, որ խարդախների զոհ է դարձել։ Նա նշել է, որ իր նկատմամբ ծրագրված գործողություններ են իրականացվել, փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել։ «Ինձ տուժած են ճանաչել, իսկ բնակարանիս վրա կալանք է դրվել»,- գրել է Դոլինան՝ տեղեկացնելով, որ նախաքննությունը պարզել է, որ խարդախները գտնվում են Ուկրաինայի տարածքում։ […]
Տվյալ ամսվա ընթացքում կատարված անկանխիկ գործարքների դեպքում հետվճարը կտրամադրվի մինչև հաջորդ ամսվա 25-ը։
Օգոստոսի 7-ին հաղորդվել էր Արարատ քաղաքի Աղբյուր Սերոբի փողոցի 6-րդ շենքի մոտ տղամարդու դի հայտնաբերվելու մասին։ Նախաձեռնվել էր քրեական վարույթ: