Միացյալ Նահանգների Մինեսոտա նահանգում ութամյա աշակերտուհին օգնել է հորը պաշտպանվել կողոպտիչից՝ վերջինիս ծեծելով բեյսբոլի մահակով, հայտնում է CBS-ը։
Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ 2024 թվականի հունվար-հուլիսին Վրաստանում ապրանքների (առանց չհայտարարագրված առևտրի) արտաքին առևտրաշրջանառությունը կազմել է 12 564,5 մլն դոլար, ինչը 1,6 տոկոսով ավելի է նախորդ տարվա համապատասխան ցուցանիշից։
ՊՍԺ-ը հայտարարել է «Ռենի» 19-ամյա ֆրանսիացի վինգեր Դեսիրե Դուեի տեղափոխության մասին։ Նրա հետ պայմանագիրը նախատեսված է մինչև 2029 թվականը։
Հայ-գերմանական իրավաբանների ասոցիացիայի նախագահ, միջազգային իրավունքի մասնագետ, Էռլանգեն-Նյուրնբերգի համալսարանի դասախոս Գուրգեն Պետրոսյանն այն կարծիքին է, որ խաղաղության ամենակարևոր սկզբունքներից մեկը հենց արդարադատությունն է:
Ախթալայի նոր (ժամանակավոր) կամրջի կառուցման աշխատանքներով պայմանավորված օգոստոսի 19-ին` առավոտյան ժամը 08։00-ից մինչև օգոստոսի 23-ը` ժամը 08:00-ը փակ է լինելու դեպի Ախթալա, Շամլուղ, Քարկոփ, Մեծ Այրում, Փոքր Այրում, Ճոճկան, Բենդիկ բնակավայրեր տանող ավտոճանապարհը։
«Պուտինին փռել են գետին», «Ռուսաստանի վերջն է», «Քիչ մնաց»:
«Մեր ճանապարհի վիճակը վատ է, և մարդիկ փորձում են մեքենան չվնասելու համար ճանապարհին հանդիպած փոսերը, քանդած հատվածները շրջանցել, որի արդյունքում կարող են հանդիպակաց դուրս գալ, վթարներ տեղի ունենան, մարմնական վնասվածքներ լինեն, նաև զոհեր։ Այսինքն՝ ճանապարհների ոչ բարվոք վիճակը պետք է լուծեն, դրանից զատ՝ կահավորեն, գծանշեն, ճանապարհային նշաներ դնեն, լուսավորեն։
2024 թվականի հուլիսին Վրաստան կատարված դրամական փոխանցումների ծավալը կազմել է 298,1 մլն ԱՄՆ դոլար (815,0 մլն լարի), ինչը 1,8 տոկոսով (5,4 մլն ԱՄՆ դոլար) պակաս է 2023 թվականի հուլիսի համանման ցուցանիշից։ Այս մասին տեղեկացնում է Ազգային բանկը։
Լիոնել Մեսսին դատական հայց է ներկայացրել ընդդեմ բնապահպան-ակտիվիստների, որոնք օգոստոսի 6-ին ներկ էին լցրել իր առանձնատան ճակատային մասին ու փչացրել անձնական գույքը։ Մեսսին ակտիվիստներից 50 000 եվրոյի փոխհատուցում է պահանջում։
Այսօրվա իշխանություններին հարկավոր է դիտարկել այն քաղաքական գործառույթի տրամաբանության մեջ, որը նրանք կարծես ի սկզբանե վերցրել են։ Հայաստանի վարչակազմը, ըստ էության, որքանով դա հնարավոր է՝ և՛ սպասարկում է ՌԴ շահերը Ուկրաինայի հետ հակամարտության և Արևմուտքի հետ ճգնաժամի հարցում, և՛ հասցնում է սպասարկել Թուրքիայի շահերը։
Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն օգոստոսի 17-ին, ժամը 12։59-ին ահազանգ է ստացվել, որ Մարալիկ քաղաքի Հաղթանակի փողոցում՝ նախկին շուկայի տարածքում, այրվում է ավտոմեքենա:
Ախալքալաքի մունիցիպալիտետի Սուլդա գյուղում 2020 թվականի նախընտրական քարոզարշավի ժամանակ Ախալքալաքի ընտրատարածքում մեծամասնական կարգով ընտրված պատգամավոր Սամվել Մանուկյանը տեղական լրատվամիջոցի հետ զրույցում խոստացել էր, որ ժողովրդի ձայնը կհասցնի երկրի բարձրագույն իշխանություններին:
Օգոստոսի 15-ին հրթիռների գործով անցնող ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը 15 միլիոն գրավի դիմաց ազատ է արձակվել՝ երկու տարի, 10 ամիս, 17 օր կամ 1051 օր անազատության մեջ լինելուց հետո:
Վերջին 14 օրում Հայաստանում կորոնավիրուսի լաբորատոր հաստատված 29 դեպք է գրանցվել:
Ռեժիսոր Ջեմմա Ավետիսյանը նշանակվել է Կրասնոյարսկի երաժշտական թատրոնի գլխավոր ռեժիսոր։ Այս մասին տեղեկացնում են թատրոնից։
Հա՞շտ է քաղաքացին իր անունից պարբերաբար վերցվող բազմամիլիոնանոց վարկերի հետ, որոնցից իր կենսամակարդակը չի փոխվում։
Հայաստանում 2020 թվականից առ այսօր Ճանապարհային ոստիկանության և Պարեկային ծառայության կողմից կայացվել է վարորդական իրավունքի զրկման ավելի քան 23 հազար որոշում: Այս մասին հայտնում են ՀՀ ներքին գործերի նախարարությունից:
Այս տարեսկզբից Աֆրիկյան միության 55 երկրից 13-ում հայտնաբերվել է կապիկի ծաղիկով վարակման ավելի քան 17 հազար դեպք: Այս մասին հայտնել է Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահ Սիրիլ Ռամաֆոսան։
ՌԴ-ում Հայաստանի Հանրապետության դեսպանատան մշակույթի կենտրոնի հայագիտության ամբիոնում կազմակերպվել է հիշատակի երեկո՝ նվիրված հայ անվանի նկարիչ Ռուդոլֆ Խաչատրյանին։
«Մեր բնապահպանական խնդիրները համահունչ են հետխորհրդային երկրների խնդիրների հետ և այստեղ արտառոց որևէ բան չկա։ Բայց այն, ինչն Ադրբեջանն է ասում, իհարկե, իրականությանը չի համապատասխանում։ Մեր բնապահպանական խնդիրներն այնպիսին չեն, որոնք կարող են լուրջ արձագանք գտել ու, օրինակ, վնասել հարևան երկրներին։
Գերմանիան 2025 թվականին կմնա Ուկրաինայի ամենամեծ աջակիցը ԵՄ-ում: Այս մասին հայտարարել են երկրի նախարարների կաբինետում, գրում է Frankfurter Allgemeine Sonntagszeitung-ը։
Փրկարարները Էլբրուսից տարհանել են Հնդկաստանից եկած լեռնագնացի: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցները Եկատերինբուրգում բարձրահարկ շենքում բռնկված հրդեհից փրկել են 23 մարդու, որոնցից 7-ը երեխաներ են, ընդհանուր առմամբ տարհանվել է 232 մարդ: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Սերբիայի իշխանություններն ակնկալում են Ռուսաստանից բնական գազի մատակարարումների նոր բանակցություններ և առավել բարենպաստ պայմաններ աշնանը: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասել է Սերբիայի փոխվարչապետ Ալեքսանդր Վուլինը։
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ օգոստոսի 15-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 13։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Աշտարակի բաժին են զանգահարել «Աշտարակ» բժշկական կենտրոնից և հայտնել, որ «ձախ ուսահոդի շրջանի հյուսվածքների գնդակային կույր վիրավորում» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է դիմել մի քաղաքացի, ով չի հայտնել, թե ինչ պայմաններում է ստացել վնասվածքը:
Փաստաբան Վահան Հովհաննիսյանն օրերս բարձրաձայնել էր օրենքով սահմանված 6-ժամյա կալանքի և սահմանված ժամկետը խախտելու հետ կապված խնդրի մասին։
Օգոստոսի 14-ին ֆեյսբուքյան գրառում կատարեցի «Հայոց պատմություն» առարկայի 8-րդ դասարանի նոր դասագրքի կապակցությամբ և խոստացա, որ ուրբաթ կտեղադրեմ ԿԳՄՍի և «Մասնակցային դպրոց» ԿՀ-ի հերթական խայտառակությանը վերաբերող իմ գրախոսությունը: Երեկ գրախոսությունը չհրապարակեցի, քանի որ նախորդ օրը, օգոստոսի 15-ին, ռուսական լրատվամիջոցները տարածեցին այս դասագրքի կապակցությամբ ռուսական ԱԳՆ-ի տարածած հաղորդագրությունը` հղում տալով գերատեսչության կայքէջին: Ու թեև ՌԴ ԱԳՆ-ի կայքէջում չհաջողվեց գտնել TASS-ի տարածած հաղորդագրության հիմքերը, այնուամենայնիվ, անդրադառնամ երկու կարևոր հանգամանքի, որոնք ուշադրությունից դուրս են մնում…
Լիբանանի հարավում գտնվող Նաբաթիե քաղաքի բնակելի շենքի վրա իսրայելական ավիահարվածների հետևանքով զոհվել է 10 մարդ, այդ թվում՝ 2 երեխա, վիրավորվել է 5 մարդ: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում կատարելով NNA պետական լրատվական գործակալությունը:
Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն օգոստոսի 17-ին, ժամը 02:14-ին ահազանգ է ստացվել, որ Արգավանդ գյուղի Սուրբ Սարգիս փողոցի տներից մեկի բակում հրդեհ է բռնկվել։
Իտալական RAI հեռուստառադիոընկերության աշխատակիցներին, հավանական է, Կուրսկի մարզ են ուղեկցել սահմանի ուկրաինական կողմից՝ իրականությանը չհամապատասխանող տեղեկատվությունը լրագրողների ներկայությամբ քողարկելու համար։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: