Իսրայելը Թուրքիայի Էսենբողա օդանավակայանը ճանաչել է անապահով

Իսրայելի տրանսպորտի նախարարության անվտանգության վարչությունն Անկարայի Էսենբողա օդանավակայանն անապահով է ճանաչել։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Հիշյալ վարչությունը Թուրքիայի մի քանի օդանավակայաններ, այդ թվում՝ Անկարայի Էսենբողա օդանավակայանը, որակել է որպես «անապահով»: Իսրայելը հրաժարվում է թռիչքներ իրականացնել այդ օդանավակայաններից և դեպի այդ օդանավակայաններ։

Ըստ Իսրայելի՝ անվտանգության տեսանկյունից ապահով օդանավակայաններ են համարվում Ստամբուլի Աթաթուրք, Սաբիհա Գյոքչեն օդանավակայանները, Անթալիայի, Դալամանի, Միլաս-Բոդրումի և Իզմիրի Ադնան Մենդերես օդանավակայանները։

Շատ ավիաընկերություններ, այդ թվում՝ Turkish Airlines-ը և Pegasus-ը, դադարեցրել են իրենց թռիչքները: Ներկայումս երկու երկրների միջև թռիչքներ կարող են իրականացնել միայն մասնավոր ինքնաթիռները։

Թուրքական «Apronjet»-ի խորհրդի նախագահ Զաֆեր Յեշիլգյուլը ընդգծել է, որ այս անհավասարակշռությունը կարող է բացասական ազդեցություն ունենալ ոչ միայն առևտրային մրցակցության, այլև երկու երկրների միջև քաղաքական և տնտեսական հարաբերությունների վրա։ «Թուրքիայի և Իսրայելի միջև օդային փոխադրումների այս անհավասարակշռությունը նաև դիվանագիտական ​​խնդիր է, որը պետք է լուծվի», – ընդգծել է նա։

Տեսանյութեր

Լրահոս